ՎնասՎնասակար սովորությունները և դրանց հետևանքներըակար սովորությունները և դրանց հետևանքները

Մարդը ժամանակի և գործունեության բերումով կարող է ձեռք բերել հակումներ, կարիքներ և սովորություններ, որոնք կարող են խաթարել նրա առողջությունը: Այդ ամենը դանդաղ կերպով քայքայում է մարդու առողջությունը և հանգեցնում հիվանդությունների զարգացման:

Մարդու պարբերական հակումների և կարիքների ամբողջությունը, որոնք վնասում են նրա առողջությանը կոչվում են վնասակար սովորություններ:

Օրվա անկանոն ռեժիմը: Մարդու համար կարևոր է իր օրվա կառուցվածքը համապատասխանեցնել բնության ռիթմերին: Այսինքն` քնի, աշխատանքի, հանգստի, ազատ ժամանցի տևողությունը և հերթագայությունը կազմակերպել պլանավորված և բնական: Յուրաքանչյուր օր նույն ռեժիմով առաջնորդվելը խնայում է օրգանիզմը: Ուշ քնելը, ցերերկը արթնանալը, 12-ժամյա աշխատանքը և դրանց անկազմակերպ հերթագայությունը վնասակար սովորություն է:

Կարևոր է որպեսզի  մարդը պլանավորի, կարգավորի իր օրը, հետևի սահմանված օրեկան ռեժիմին:

AAEAAQAAAAAAAAJYAAAAJGFjMjUwZjgwLWRlZjktNDM3OC1hMGUzLTJkMGQ0ZjNkMjQwMg.jpg

Ոչ լիարժեք սնվելը: Մենք գիտենք ինչքան կարևոր է սնունդը օրգանիզմի համար: Այնուհանդերձ, սնունդը կարող է լրջորեն վնասել մարդուն, եթե այն առողջարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի սնունդը լինի թարմ, չափավոր, լավ եփված, պարունակի անհրաժեշտ սննդանյութեր և քիմիական տարրեր, չլինի գերհագեցած որոշ տեսակի սննդանյութով և բացարձակ աղքատ մյուսով: Խիստ էական է, որպեսզի չպարունակի կասկածելի հավելումներ և պահպանվի սննդի յուրացման գրաֆիկը: Կարևոր է, որ նախաճաշին, ճաշին և ընթրիքին մատուցվեն սննդատեսակներ, որոնք կարող են անխափան յուրացվել օրվա հենց այդ ժամին:

Կարևոր է որպեսզի մարդը հետևի սննդի մաքրությանը, ծագմանը, պատրաստման վայրին, ընդունման ժամին և բաղադրությանը:

8d5a6a0bed4f3e215dee4540ab78d800.jpg

Քնի պակասը: Մարդու օրգանիզմը նման է մարտկոցի: Օրվա ընթացքում այն սպառում է իր էներգիան և կարիք է զգում լիցքավորման: Քնի ընթացքում մարդը վերալիցքավորում է իր կորցրած ուժերը և պատրաստվում հաջորդ օրվան:

Քնի տևողությունը օրեկան կազմում է միջինում 7−8 ժամ: Քնի պակասի դեպքում մարդու մոտ զարգանում է գլխացավ, նյարդայնություն, հոգնածություն:

721ce0cfa5fa8ce09fd1ad888e4394b3.jpg

Ուշադրություն

4 օր անընդմեջ չքնելու հետևանքով մարդը կարող է մահանալ:

Կարևոր է, որպեսզի մարդը պահպանի քնի 8-ժամյա տևողությունը, քնի մութ ընկնելուց 2 ժամից ոչ ուշ և պահպանի քնի օրական գրաֆիկը:

Փնթիությունը: Մարմնի խնամքի և մաքրության անտեսումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Մակաբուծային հիվանդությունները հիմնականում զարգանում են կեղտոտ ձեռքերի և անլվա մարմնի առկայության դեպքում: Ուստի մաքրությանը օրեկան հետևելը ոչ միայն հաճելի է և թարմեցնող, այլև առողջարար:

5f704e0067ddcd808d844e30dddd7152.jpg

Ուշադրություն

Կարևոր է առավոտյան և երեկոյան ատամները լվանալը և լվացվելը, սնվելուց առաջ և հետո լվացվելը, մարմնի, մազերի, եղունքների մաքրությանը հետևելը և խնամելը, եղունգները չկրծելը:

Քիչ շարժվելը: Նստակյաց առօրյայի հետևանքով կարող է ծռմռվել ողնաշարը, արյամբ վատ սնուցվել ուղեղը կամ մնացյալ օրգանները: Դրա հետևանքով մարդը ձեռք կբերի խնդիրներ:

Կարևոր է հնարավորինս շատ զբոսնել, առավոտյան և երեկոյան մարզանքներ անել, սպորտային խմբակներ հաճախել, ֆիզիկական եռանդ ցուցաբերել:

131124-overweight-kids-tease_anbqi6.jpg

Ծխելը: Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը ներգործում է մարդու նյարդային համակարգի վրա, խափանում դրա բնականոն գործունեությունը, նրա մեջ պարունակվում են թմրեցնող նյութեր: Դրանց ազդեցությունից վնասվում են նաև մարդու շնչառության օրգաններն ու համակարգերը, վատանում են մարդու ինքնազգացողությունը և աշխատունակությունը: Ծխելը վնասում է ոչ միայն ծխող մարդուն, այլ նաև՝ ազդում շրջապատի վրա:

Ծխախոտի ծխում կան բազմաթիվ նյութեր, որոնք կարող են ներգործել տարբեր մարդկանց վրա, առաջացնել փոփոխություններ: Դրանց հետևանքով

զարգանում են հիվանդություններ

Կարևոր է այն, որ գործում է օրենք, համաձայն որի՝ դպրոցներում, համալսարաններում, համերգասրահներում և այլ հասարակական վայրերում ծխելն արգելվում է:

Isolated-shot-of-broken-cigarettes-on-white-background.jpg

Ոգելից խմիչքների չարաշահումը: Ոգելից խմիչքների ալկոհոլը ևս ներգործում է մարդու նյարդային համակարգի վրա, ևս թմրեցնող է: Ալկոհոլից դարձյալ վնասվում են մարդու շնչառության և այլ օրգաններն ու համակարգերը, վատանում է մարդու ինքնազգացողությունը և աշխատունակությունը:

Ուշադրություն

Ոգելից խմիչքների վաճառքը սահմանափակվում է:

Համակարգիչային կախվածությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժան մաս: Այնուհանդերձ, նկատվում է մի վնասակար սովորություն՝ համակարգչային խաղամոլությունը: Այն վտանգավոր է դպրոցականների համար, քանի որ վտանգում է մարդու մի շարք օրգանների առողջությունը: Վնասում է նրանց տեսողությունը, մարմնի մասերի համաչափ զարգացումը, ինքնազգացողությունը, ժամանակի զգացումը, մտավոր գործունեությունը և այլն:

Կարևոր է պահպանել համակարգչի հետ աշխատանքի անհրաժեշտ կանոնները և ուղեցույցները:

computer-science-kid.jpg

Առողջ ու կենսունակ լինելու համար կարևոր է լինել տեղեկացված, զարգացնել կամքի ուժ, սիրել սեփական օրգանիզմը, գոհանալ կյանքի պարգևած հաճելի պահերով:

  1. Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:
  2. Օրինակ եթե մարդ 8 ժամից ավել չքնի մոտ 4 օր նա կարող է մահանալ:Եթե մարդ քիչ սնվի կարող է նրա օրգանիզմը վնասել:

2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:

Այն ժամանակ երբ խախտում է բոլոր առողջարար կետերը:Նորմալ չի քնում, քիչ է ուտում, շատ չի շարժվում և այլն:

3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:

Օրվա անկանոն ռեժիմոչ լիարժեք սնվելքնի պակասփնթիությունքիչ շարժվելըծխելոգելից խմիչքների չարաշահումըհամակարգիչային կախվածություն:

4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունները:

Պետք է հետևել կանոներին կարդալ թե ինչպես պաշտպանվել այդ վնասակար սովորություններից և ամենակարևորը նորմալ քնել, սնվել առողջ, շատ հեռախոս չնայել:

Թողնել մեկնաբանություն