Մայրենի, 6֊րդ դասարան, 19.05.2023

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընտում ենք թեմաներից մեկը և գրում մեր մտքերը։ (առնվազն 12֊13 նախադասությամբ)

  • Մայրենին և իմ վեցերորդ դասարանը
  • Այն, ինչ կհիշեմ մայրենիի դասերից
  • Մայրենիի դասերն իմ կյանքում
  • Իմ առաջին տարին Միջին դպրոցում
  • այլ

Այն, ինչ կհիշեմ մայրենիի դասերից

Մեր մայրենիի դասերը շատ հետաքրքիր են անցել ես շատ հաճույքով էիյ գնում մայրենիի դասերին: Մեր մայրենիի դասերից ես կհիշեմ մեր մայրենիի դասատույին ՙԸնկեր Մերիին՚:Ընկեր Մերիին շատ բարի և հրաշալի ուսուցիչ է:Նաև ես կհիշեմ մեր դասերի ներկա բացական, մենք մեր ներկա բացական սեվերական չի, մեր ներկա բացական անում ենք այս ձևով, օրինակ թեման-ձեր սիրելի արառկան: Նաև ես կհիշեմ բոլոր մայրենիի թեմաները: Ես մեծ հաճույքով կհիշեմ մեր ուրբաթ օրվա ընթերցանոթյան դասաժամերը: Իսկ ընդհանրապես, ես կհիշե իմ դասարանցիներին:

«Պատանի պատմագետ» նախագիծ

ՄՐՑՈՒՅԹԻ  ՀԱՐՑԱՇԱՐ

1. Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն ու ցեղերն։

Ասորեստանը և Բաբելոնը

2. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։

Բեհիսրուն ժայռի վրա փորագրված եռալեզու տեքստ է գրված շիգեմենյան արքա Դարեհ Ա-ի հրամանով։ Արձանագրության բովանդակակության մեջ խոսվում է Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների, այդ երկրների թվում նաև կար Հայաստանը։

3․Ի՞նչ գիտե՞ք Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև։ Գավգամելյան ճակատամարտը տեղի է ունեցել Գավգամելա վայրում և այդ պատճառով դրա անունը դրել են Գավգամելյան ճակատանարտ։Ճակատամարտը վերջացել է Դարեհ III զորքի ջախջախությամբ։

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։

Ծովում կռվում էին Հույները և Պարսիկները։ Պարսից թագավորը համոզված էր, որ նրանք հաղթանակ կկրեն, բայց վերջում Հույները հաղթեցին նրանց։Ծովամարտը տեղի է ունեցել Ք․ա. 480թ․։

5․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։

Մարաստանից,Վրաստանից,Պոնտոսից և Սելևկյան պետությունից։

6․ Ի՞նչ գիտեք Արտաշես 1-ինի հողային բարեփոխման մասին։

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: 

7․ Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի միջև կնքված հայ-պոնտական դաշինքի մասին։

Տիգրան երկրորդը և Միհրդատ պոնտացին Ք․ա․ 94 թ․ դաշինք են կնքում։ Այն ամրապնդվում է Տիգրանի և Միհրդատի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ։ Այդ դաշինքի համաձայն Ք․ա 93թ․ հայ-պոնտական զորքերը գնացին Կապադովկիայա, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ Կապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքն ու գերիները անցան Հայոց թագավորությանը։

8․ Պոմպեոսը ինչպե՞ս կարողացավ առանց դիմադրության հանդիպելու հաղթել Տիգրան Մեծին։

Ք․ ա․ 66թ․ Պոմպեոսը հաղթեց Տիգրան Մեծի դաշնակից Պոնտոսին։ Տիգրան Մեծը հաղթեց պարթևներին, սակայն մնաց մենակ Հռոմի ու Պարթևստանի դեմ։ Տիգրան Մեծը որոշեց չպատերազմել։ Արտաշատի հաշտության պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 66 թ․-ին Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև։ Տիգրան Մեծը հրաժարվեց նվաճումներից։ Մեծ Հայքը ճանաչվեց հռոմեացիների բարեկամ և դաշնակից։

9․Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

Պատրիկները-Հռոմի քաղաքացիներն էին և նրանք ունեին բոլոր իրավունքները։

Պլեբեյները-Օտարերկրացի մարդիկ էին, որոնք ապրում էին Հռոմում և իտարբերություն պատրիկենրին չունեին շատ իրավունքները։

10․Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Այն կազմած է մոտ 6 հազար հատուկ պատրաստված զինվորներից։

11․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

Տիբերիոսը հողային օրինագծով յուրաքանչյուր ցանկացողի տրամադրվում էր հողակտոր, քանի որ հարուստները սեփականեցրել էին հողերը և չեին ուզում դրանք վերադարձնել, իսկ Արտաշեսի բարեփոխումներով սահմանաքարեր էին դրվում հողակտորների միջև, որ հարուստները համայնքների հողակտորները չվերցնեին։

12․ Հռոմը և Կարթագենը ինչո՞ւ էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

Հռոմն ու Կարթագենը պայքարում էին Միջերկրական ծովի արևմտյան շրջանների համար։ Այդ պայքարում հաղթեցին հռոմեացիները։

13․ Ի՞նչ գիտեք Մարկոս Կրասոսի և Արտավազդ 2-րդի հանդիպման մասին։

Ք․ա․ 54թ․ Հռոմը Կրասոսին ուղարկեց արևելք, նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Ըստ Արտաշատի պայմանագրի Հռոմը Հայաստանի դաշնակիցն ու բարեկամն էր։ Կրասոսը Արտավազդ 2-րդից պահանջում է զորք։ Սակայն նա չկատարեց Արտավազդ 2-րդի պահանջները։ Իսկ Արտավազդ 2-րդը նրան օգնություն չտրամադրեց։

14․ Ի՞նչ գիտեք Հռոմի Առաջին եռապետության մասին։

Առաջին եռապետությունը ստեղծվել է Ք․ ա․ 60 թվականին։ Առաջին եռապետերն էին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը։

15․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։

54 թվականին Տրդատը նորից ուզում էր գահակալել Արտաշատում։ Ներոն կայսրը ուղարկում է Կորբուլոն զորավարին։ Նա իր լեգիոններով մտավ Մեծ Հայք։ Սկսվեց 10 տարի տևած պատերազմը հռոմեացիների ու հայ-պարթևական զորքերի միջև։ Տրդատը հեռանում է Ատրպատական։ 58թ․ Կորբուլոնը գրավում է Արտաշատը, հետո Տիգրանակերտը։ Վաղարշ I-ը իր զորքով մտնումէ Հայաստան, պաշարում Տիգրանակերտը։ Կորբուլոնը զինադադար է խնդրում։ Վաղարշը պահանջում է Տրդատին հայոց արքա ճանաչեն։

16․ Ներկայացրե՛ք 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

Գահակալական կռիվներից Պարթևստանում Արշակունիները թուլացել էին։ 226թ Սասանյան Արշավիրը գրավում է երկրի գահը։ Այդ ժամանակներից երկիրը հայտնի է Պարսկաստան անվանբ։

17․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

Հազարապեոտւթյուն, Սպարապետություն, Սուրհանդակապետ, Թագադիր ասպետություն, Քաղաքների կառավարիչ, Արքունի թիկնապահություն։

18․ Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

«Զորանամակը»-ը արքունի փաստաթուղթ է։ Նրանում նշված է, թե պատերազմի ժամանակ որ իշխանն ինչքան զորք պետք է դուրս բերի մարտադաշտ։

19․ Ներկայացրե՛ք Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը ըստ Հերոդոտոսի։

Հույն նշանավոր պատմիչ Հերոդոտոսը տեղեկացնում է, որ Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը կատարվում էր Եփրատ գետով։ Նավերը կլոր էին ու կաշեպատ։ Արմենիայում կտրում են ուռենիներ, որոնցով պատրաստում են նավի կողերը, դրանք պատում են կավե ծածկով, նավի հատակի նման։

20․ Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

Դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, քարագործությունը, փայտամշակությունը, կաշեգործությունը, մանածագործությունը և գորգագործությունը։

Ապրիլի 17-21

Առաջադրանք՝ 

  1. Առաջադրանք՝ 
  2. Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։
  3. Արշակունիների իշխանությունը դարձավ ժառանգական Վաղարշ II-ի օրոք:
  4. Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։
  5. Սասանյան Արտաշիրը գրավում է երկրի գահը: Այդ ժամանակվանից մեր հարևան երկիրը հայտնի է Պարսկաստան անունով: Պարթև Արշակունիներին պաշտպանող հայ Արշակունիները դարձան Սասանյանների հարստության հակառակորդը: Արտաշիր I Սասանյանի փորձը տապալելու նաև Հայաստանում գահակալող Արշակունիներին, ավարտվում է պարտությամբ:
  6. Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։
  7. Տրդատ Գ (255 կամ 250-330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 278 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (253-261) որդին։ Սուրբ Գրիգոր Լուսաորիչը, Գրիգոր Պարթև (239–325/326), Հայոց առաջին եպիսկոպոսապետ 302-ից, համաքրիստոնեական տոնելի սուրբ։
  8. Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։
  9. Հայերին պարտադրում էին զրադաշտականություն (մազդեզականություն), որը Պարսկաստանում պետական կրոն էր։