Անասնապահություն

սահիկաշար անասնապահության մասին

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այն ծագել է շատ հին ժամանակներում` վայրի կենդանիների ընտելացմամբ:Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում: 
Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:

Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է: Խոշոր եղջերավոր անասուններ (1,5 մլրդ գլուխ) բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և ստանում են մարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան 1/3­ը: 

Աշխարհում նրա տեղաբաշխումը համեմատաբար հավասարաչափ է, բայց զարգացման ուղղությունները և մթերատվության մակարդակն ամենուրեք միատեսակ չեն:

չխարաբուծությունը  (1,1 մլրդ գլուխ) զարգանում է մերձարևադարձային և արևադարձային կիսաանապատների ու անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական արտադրանքը միսն ու բուրդն են:

Աշխարհում ոչխարաբուծության խոշորագույն մարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային և կիսաանապատային շրջաններն են, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում են և օգտվում են բնական արոտներից: Իրանում, Աֆղանստանում, Թուրքիայում զարգացած է երկար և որակյալ բուրդ` մոհայր տվող այծերի բուծումը: Այծերը գլխաքանակով (0,9 մլրդ գլուխ) զիջում են ոչխարներին:

Անասնապահության ենթաճյուղերը

Անասնապահության ենթաճյուղերըՆկարներ
խոշոր եղջերավոր անասնապահություն
 
gomesh.jpg
մանր եղջերավոր անասնապահություն0010-029-Skotovodstvo.jpg
տավարաբուծությունimages.jpg
ոչխարաբուծությունdownload (1).jpg
այծաբուծություն
 
3333-max.jpg
խոզաբուծությունzhivotnovodstvo_i_skotovodstvo1.jpg
թռչնաբուծությունimages (7).jpg
ջայլամաբուծությունdownload (4).jpg
գազանաբուծություն1454509748-bc761eceab5b69c9a321cf857deb7b85.jpeg
ձիաբուծությունimages (13).jpg
 ձկնաբուծություն
 
images (16).jpg
յակաբուծությունdownload (1).jpg
մեղվաբուծությունimages (1).jpg
ուղտաբուծությունimages (5).jpg
ճագարաբուծությունimages (5).jpg
 եղջերվաբուծությունdownload (2).jpg
 շերամապահությունimages (13).jpg
շնաբուծությունdownload (5).jpg

«Հայոց Դանթեականը». Հովհաննես Շիրազ

2.Ներկայացնել իմաստը

Հովանես շիրազը ղոսում է իր երկրի մասին պատերազմի թե վոնց մեր զինվորնորը կռիվ արեցին մահացան ու թե վոնց թողեցին մեր երկիրը անընկեր:

Հատված «Հայոց Դանթեականը» պոեմից

… Անվրդով մարդիկ, անխռով ազգեր,
Ինչո՞ւ իմ ազգին թողիք անընկեր:
Այս եղեռնապիղծ օրերում գայիք
Գեթ մի մանուկի աչքով մեկ լայիք:
Ով հարավուհիք, ով հյուսիսուհիք,
Գոնե անեծքի շուրթով խոսեիք:
… Ազգեր, թե Հայոց այս Եղեռնը մեծ
Ձեր մեկնումեկին խոշտանգեր հանկարծ,
Իմ սիրտը՝ որպես Հայոց բանաստեղծ
Չէր լռի ձեզ պես:
Պիտի մռնչար այսպես ահագնած,
Մի ազգ խոցվելիս ես կդառնայի
Մի նոր զանգահար:
Ես կզանգեի բոլոր բյուր զանգերն
Հայոց վանքերի,
Թե որ տեսնեի բլուրվելն այսպես
Ձեր խեղճ գանգերի:
Թե ձեր մանուկներն իմոնցի նման
Մորթվեին անվերջ,
Ես կթքեի անգամ
Երկնքի բյուր աչքերի մեջ:
Թե ձեր մայրերն իմոնցի նման
Կախաղանվեին,
Կկայծակեի ժանտ ոսոխների
Անմայր աչքերին:
Թե ձեր ծերուկներն իմոնցի նման
Թաղվեին կենդան,
Ես թաղողներին պիտի թաղեի,
Ո՜վ մահազնդան:
Օրրոցքի դեմ ելնող զորքի դեմ
Զորք կհանեի,
Ցեղասպանին ողջ հողագնդից դուրս կվանեի,
Որ ոչ մի ազգի ոչ մի մատն անգամ
Ոչ մի թրով էլ չընկներ Հայոց պես:
Ո՜վ լռած ազգեր, նզովում եմ ձեզ:
Ոչ մի ազգի մահ ես չեմ ուզենա,
Եթե նա Հայոց մահը չուզենա:
Օհ, քրիստոնյա անՀիսուս ազգեր,
Ամոթ ձեզ:
Ամոթ, որ քար լռեցիք
Ու լռում եք դեռ՝ իբրև անծանոթ:
Դուք սուտ քուն տված աղվեսի հոտի նման էիք լուռ,
Երբ թրատվում էր իմ ժողովուրդը:
Էլ ո՞ւր է մարդը՝ այն էլ ստեղծված
Աստծո պատկերով:
Ով լիրբ լռություն, որ լռում ես դեռ,
Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
Արևելքն՝ ինչպես իր ծուխը ղեյլանի,
Արևմուտքն՝ ինչպես պոռնիկ անսահման:
Այնինչ, ով աշխարհ, թե քո լրբենի այս չորս բերանով
Գոռայիր մի հեղ,
Պատյան կփախչեր սուրը սուլթանի,
Չէր հորդա այսքան արյուն խելահեղ:
Ով ժանտ մարդկություն, վիշապ օձաքիստ,
Դահիճ լռություն, քած դու անտարբեր,
Ո՞նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
Երբ մի ողջ ազգ էր գլխատվում անտեր:
Վիշտ չկիսողի վիշտը չեն կիսում,
Վշտով եմ ասում:
Այսօր մեզ հասավ ձեռքով անասնի,
Վաղը, իմացե՛ք, ձեզ պիտի հասնի,
Վիշտ չկիսածը վիշտ պիտի տեսնի:

15․04-19․04

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին

Ճնշման=ճնշման ուժ/հպման մակերևույթի մակերես P=F/S

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

F=pS

3.Որո՞նք են ճնշման միավորները

P(պասկալ),կՊա,ՄՊա:

Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Մի օր օգոստոսին Էլ Քոնդրաջը թափառում էր Վուլվորթի հանրախանութում, մի պեննի անգամ չունենալով գրպանում, երբ հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:
Նա բավականին լավ մեխեր էր հավաքել Ֆալիի փաթեթավորող ձեռնարկությունից, ուր արկղ պատրաստողները անփութորեն շաղ էին տվել ամենաքիչը տասնհինգ սենթ արժողությամբ այդ հիանալի մեխերը: Նա հաճույքով մեկիկ-մեկիկ հավաքել էր դրանք, համարելով, որ այդպիսի մեխերը նրա մոտ էին, երևի մի կես ֆունտ կլինեին, երկու հարյուրից ոչ պակաս, թղթի տոպրակի մեջ լցված, դրված խնձորի արկղում, ուր վաղուց արդեն նա պահում էր հնոտիքը:
Այժմ, տեսնելով տասը սենթանոց այդ մուրճը, նա մտածեց, որ կկարողանա մի բան սարքել արկղի փայտերից ու հավաքված մեխերից, չնայած ինքն էլ դեռ չգիտեր թե ինչ: Գուցե սեղանիկ կամ փոքրիկ նստարան:
Ինչևէ, նա վերցրեց մուրճն ու զգուշորեն սահեցրեց իր լայն շալվարի գրպանը, սակայն, այդ անելուն պես, մի մարդ ամուր բռնեց նրա թևն ու առանց մի բառ ասելու քարշ տվեց, մտցրեց մի փոքրիկ գրասենյակ:
Մի ուրիշ մարդ, տարիքով ավելի մեծ, գրասենյակի մոտ նստած աշխատում էր:
Երիտասարդը, որ բռնել էր նրան, հուզված էր, ճակատին քրտինք կար: -Ահա, ասաց նա, — մեկին էլ բռնեցինք:
Գրասեղանի մոտ նստածը ոտքի ելավ և վերից վար չափեց Էլ Քոնդրաջին:
-Ի՞նչ է թռցրել:
-Մուրճ, — երիտասարդը ատելությամբ նայեց Էլին: — Հապա մի այստեղ տուր, — ասաց նա:
Տղան գրպանից հանեց մուրճն ու պարզեց երիտասարդին, որն ասաց.
-Սրանով պիտի գլխիդ հասցնեի, այ թե ինչ պետք է անեի:
Նա դիմեց տարիքով մարդուն՝ խանութի տիրոջը և ասաց.
-Սրան ի՞նչ անեմ:
-Թող ինձ մոտ, — ասաց մարդը:
Երիտասարդը դուրս եկավ գրասենյակից, իսկ տարիքոտ մարդը կրկին նստեց գրասեղանի մոտ և շարունակեց աշխատել: Էլ Քոնդրաջը արդեն տասնհինգ րոպե կլիներ կանգնած էր գրասենյակում, երբ մարդը նորից նայեց նրա կողմը:
-Դե, — ասաց նա:
Էլը չգիտեր ինչ ասեր: Մարդը նրան չէր նայում: Նայում էր դռանը: Վերջապես Էլն ասաց.
-Ես չէի ուզում գողանալ, — պարզապես մուրճն ինձ պետք էր, իսկ ես փող չունեի:
-Այն, որ դու փող չունես, չի նշանակում, թե գողություն անելու իրավունք ունես, — ասաց նա: — Ճիշտ չէ՞:
-Այո, պարոն:
-Դե, ի՞նչ անեմ քեզ: Ոստիկանությա՞նը հանձնեմ:
Էլը ոչինչ չասաց, նա, իհարկե, չէր ուզում ոստիկանատուն ընկնել:
Նա ատում էր այդ մարդուն, բայց, միաժամանակ շատ լավ գիտակցում էր, որ մեկ ուրիշը անհամեմատ ավելի խիստ կվարվեր իր հետ:
-Եթե քեզ բաց թողնեմ, խոստանու՞մ ես, որ այլևս երբեք ոչինչ չես գողանա այս խանութից:
-Այո, պարոն:
-Լավ, — ասաց մարդը, — այ այսպես դուրս արի և մեկ էլ առանց փող ոտք չդնես այս խանութ:
Նա բացեց նախասենյակի դուռը, որտեղից կարելի էր ուղիղ նրբանցք դուրս գալ, և Էլ Քոնդրաջը արագ անցնելով, այդ սենյակով հայտնվեց մի նեղ փողոցում: Ծիծաղեց, երբ հասկացավ, որ ազատ է, սակայն զգում էր, որ իրեն ստորացրին և շատ էր ամաչում:
Նրան բնավ հատուկ չէր վերցնել բաներ, որ իրեն չեն պատկանում:
Նա ատում էր այն երիտասարդին, որի ձեռքն ընկավ, ատում էր խանութի տիրոջը, որ ստիպեց իրեն այդքան երկար ժամանակ լուռ կանգնել: Հատկապես տհաճ էր երիտասարդի ասածը, թե մեծ հաճույքով այդ մուրճով նրա գլխին կհասցներ: Ինքը պետք է քաջություն ունենար և կարողանար ուղիղ նրա աչքերի մեջ նայել ու հարցնել:
-Մենակ դու՞, թե՞ ուրիշներն էլ:
Իհարկե, նա գողացել էր այդ մուրճը, և նրան բռնել էին, սակայն իր կարծիքով, նրան այդպես չպետք է ստորացնեին: Երեք թաղամաս անցնելուց հետո, զգաց, որ դեռ չի ուզում տուն գնալ, շրջվեց և նորից քայլեց դեպի քաղաք: Նա գրեթե հավատում էր, որ ուզում է վերադառնալ այն նույն խանութ և մի երկու խոսք ասել այն երիտասարդին:
Սակայն վստահ չէր, թե մտքին մուրճ գողանալը չէ, միևնույն է, այնպես արեցին, որ նա հիմա իրեն իսկական գող է զգում, ուրեմն պետք է, որ գոնե մուրճը գողանա:
Դեռ խանութ չմտած, նա արդեն շփոթվել էր:
Փողոցում կանգնած մոտ տասը րոպե նայում էր խանութի ներսը:
Հետո, ընկճված ու մոլորված, ու հետն էլ դեռ ամոթահար, նախ, որ գողություն էր արել, հետո, որ իրեն բռնել էին ու ստորացրել, և, վերջապես, որ այնքան քաջություն չունեցավ վերադառնալու ուզածն անելու, նա նորից քայլեց դեպի տուն և այնքան հուզված էր, որ նույնիսկ չբարևեց իր բարեկամ Պիտ Վովչեկին, երբ նրանք դեմ դիմաց դուրս եկան երկաթեղենի խանութի մոտ:
Երբ տուն հասավ, ամոթից չկարողացավ ներս մտնել, ուստի գնաց ետնաբակ ու այնտեղ երկար, շատ երկար ջուր էր խմում ծորակից:
Այդ ջրի ծորակից օգտվում էր մայրը՝ ջրելու համար բանջարեղենն ու կանաչեղենը, որ տնկում էր ամեն տարի՝ փիփերթ, պղպեղ, պոմիդոր, վարունգ, սոխ, սխտոր, դաղձ, բադրիջան և մաղադանոս:
Մայրն այդ եղած – չեղածը կոչում է մաղադանոսի այգի և ամեն երեկո ամռանը տնից աթոռներ էր բերում, շարում էր սեղանի շուրջը, որ տասնհինգ սենթով նրա համար պատրաստել էր հարևան վարպետը, նստում էր սեղանի մոտ, վայելում այգու զովն ու իր տնկած ու խնամած բույսերի բուրմունքը:
Երբեմն սալաթ էր պատրաստում, թրջում հին երկրի բարակ թխած հացը, մի քիչ սպիտակ պանիր էր կտրում, և երկուսով ընթրում էին մաղադանոսի այգում:
Ընթրիքից հետո, նա ջրի ծորակին էր միացնում փողրակն ու ջրում էր մարգերը, և շուրջը ավելի էր զովանում, հիանալի բուրմունք էր տարածվում, թարմության, զովության ու կանաչի բուրմունք, բոլոր այդ բույսերը մի փոքրիկ կանաչ այգի էին կազմում՝ իր բույրով, իր օդ ու ջրով:
Նա ջուր խմեց և առանց շտապելու կերավ: Հետո տուն մտավ և իր հետ պատահածը պատմեց մորը:
Նա պատմեց նույնիսկ այն, թե ինչ էր ուզում անել, երբ իրեն բաց էին թողել: Վերադառնալ և կրկին գողանալ այդ մուրճը:
-Չեմ ուզում, որ գողություն անես, — ասաց մայրը:- Ահա քեզ տասը սենթ: Գնա այն մարդու մոտ, տուր փողը և տուն բեր մուրճը:
-Ոչ, — ասաց Էլ Քոնդրաջը, — ես քեզնից փող չեմ վերցնի մի բանի համար, որի կարիքը իրականում չունեմ: Ես պարզապես մտածեցի, որ վատ չի լինի մուրճ ունենամ և եթե տրամադրվեի, կարող էի մի բան սարքել: Ես շատ մեխ ունեմ, փայտի արկղ, բայց մուրճ չունեի:
-Գնա և գնիր այդ մուրճը, — ասաց մայրը:
-Ոչ, — ասաց Էլը:
-Լավ, — ասաց մայրը, — սուս:
Նա միշտ այդպես էր ասում, երբ չգիտեր՝ ուրիշ ինչ ասի:
Էլը դուրս եկավ և նստեց սանդուղքին: Ստորացման զգացմունքը գնալով սկսում էր ավելի ցավ պատճառել նրան: Նա որոշեց մի քիչ թափառել երկաթուղագծի երկայնությամբ դեպի Ֆոլիի ձեռնարկությունը, պատահածը հանգիստ չէր տալիս նրան, և նա պետք ուներ մտածելու այդ ամենի մասին: Ֆոլիի մոտ նա տեսավ Ջոնի Գեյլին, որը տասը րոպեում կարողանում էր արկղ սարքել, սակայն Ջոնին շատ էր զբաղված նրան նկատելու և խոսելու համար, թեև մի օր կիրակնօրյա դպրոցում, երկու կամ երեք տարի առաջ, Ջոնին բարևեց նրան և ասաց. “Ինչպե՞ս ես, տղա “: Ջոնին աշխատում էր արկղ պատրաստողի փոքրիկ կացնով և Ֆրեզնոյում բոլորն էին ասում, որ նա ամենաարագ արկղ սարքողն է ամբողջ քաղաքում: Նա աշխատում էր ոնց որ մեքենա, որի նմանը ոչ մի փաթեթավորող ձեռնարկություն երբեք չէր տեսել: Ինքը՝ Ֆոլին էլ շատ էր հպարտանում Ջոնի Գեյլով:
Ի վերջո Էլ Քոնդրաջը քայլեց դեպի տուն, քանի որ չէր ուզում Ջոնին խանգարած լինել:
Չէր ուզում, որ այդպես լարված աշխատող մարդը նկատի, թե նա ինչպես է հետևում իրեն և գուցե նույնիսկ ասի: “ Դե, արի մի մեխ խփի “: Նա չէր ուզում, որ Ջոնի Գեյլը նման մի բան անի: Նորից նվաստանալ չէր ուզում: Տան ճանապարհին նա փող էր փնտրում, սակայն, ինչպես միշտ, միայն ջարդված ապակու կտորտանք և ժանգոտ մեխեր էր գտնում, բաներ , որ ամեն ամառ պատռտում, արնոտում էին նրա բոբիկ ոտքերը:
Երբ տուն եկավ, մայրն արդեն սեղանը գցել էր ու սալաթ էր պատրաստել, նա նստեց սեղանի մոտ, ուտում էր անտարբեր, չէր էլ հասկանում, թե ինչ է ուտում:
Վեր կացավ և գնաց ներս, երեք սենյականոց իրենց տունը, իր սենյակի անկյունից հանեց խնձորի արկղն ու ստուգեց միջի եղածը:
Ամեն ինչ տեղում էր, ինչպես երեկ:
Թափառելով, նա կրկին վերադարձավ քաղաք, եկավ ու կանգնեց արդեն փակ խանութի առաջ, ատելով այն երիտասարդին, որն իրեն բռնել էր, հետո քայլեց դեպի ձիարշավարան ու նայեց այնտեղ ցուցադրված լուսանկարները:
Հետո քայլեց դեպի հանրային գրադարան, որ մի անգամ էլ աչք գցի գրքերին, բայց ոչինչ չհավանեց, մի քիչ էլ թափառեց քաղաքում և ութն անց կեսի մոտերքը գնաց տուն և անկողին մտավ:
Մայրն արդեն պառկած էր, քանի որ պետք է ժամը հինգին արթնանար և գնար թուզ փաթեթավորող ձեռնարկություն: Լինում էին օրեր, որ աշխատում էին ամբողջ օրը, պատահում էր և որ աշխատում էին օրվա միայն կեսը և այն, ինչ մայրը վաստակում էր ամռանը, ողջ տարվա համար էր: Այդ գիշեր նա շատ քիչ քնեց, չէր կարողանում ազատվել պատահածի ազդեցությունից և կատարվածն ուղղելու, վեց թե յոթ ձև էր մտածել: Նույնիսկ այն մտքին հասավ, թե պետք է սպանել իրեն բռնող երիտասարդին: Ու նաև, որ հետագայում պետք է ավելի ճարպկորեն, ավելի հաջող կերպով գողություն անել: Տոթ գիշեր էր, և նա չէր կարողանում քնել: Վերջապես մայրը վեր կացավ և ոտաբոբիկ գնաց խոհանոց ջուր խմելու, վերադառնալիս շատ մեղմ ասաց.
-Սուս մնա:
Երբ մայրն առավոտյան ժամը հինգին արթնացավ, տղան արդեն տանը չէր: Սակայն այդպես շատ էր պատահել: Նա շատ անհանգիստ տղա էր և ամռանը շարունակ թափառում էր: Սխալներ էր անում և ինքն էլ տակից դուրս գալիս, փորձել էր բան գողանալ, բռնվել էր և հիմա հանգիստը կորցրել էր: Մայրը մի բան կերավ, փաթաթեց իր կեսօրյա նախաճաշն ու դուրս եկավ տնից, հույսով, որ լրիվ օր կաշխատեն:
Աշխատեցին մի լրիվ օր, իսկ հետո էլ՝ արտաժամյա և չնայած ուտելիք արդեն չուներ, վճռեց, միևնույն է, աշխատել՝ լրացուցիչ փողի համար:
Մյուս փաթեթավորողներն էլ գրեթե բոլորը շարունակում էին աշխատել և իրենց դիմացի տանը ապրող հարևանուհին՝ Լիզա Ահբութը շատ մեղմ ասաց.
-Արի աշխատենք, մինչև գործը վերջանա, հետո տուն կգնանք միասին, միասին ընթրիք կպատրաստենք և կընթրենք քո մաղադանոսի այգում, կզովանանք:
Շոգ օր է, և հիմարություն կլինի լրացուցիչ մի հիսուն կամ վաթսուն սենթ չաշխատելը:
Երբ կանայք մտան այգի, համարյա ժամը ինն էր, սակայն դեռևս լույս էր, և մայրը տեսավ, որ տղան մուրճը ձեռքին ինչ-որ բան է սարքում, իրար մխելով փայտի կտորները: Սարքածը պիտի որ նստարան լիներ:
Նա արդեն այգին ջրել էր, կարգի էր բերել բակի մնացած մասը, և շուրջը հաճելի էր, իսկ տղան էլ շատ լուրջ ու զբաղված տեսք ուներ:
Մայրը և Լիզան միանգամից գործի անցան. Քաղեցին պղպեղ, պոմիդոր, վարունգ և բավականին շատ մաղադանոս սալաթի համար:
Հետո Լիզան գնաց իր տնից մի քիչ հաց բերի, որ թխել էր անցյալ գիշեր և մի քիչ էլ սպիտակ պանիր. Մի քանի րոպեից արդեն միասին ընթրում էին, ուրախ խոսելով իրենց հաջող օրվա մասին:
Ընթրիքից հետո բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա:
Խմեցին սուրճն ու մեկական սիգարեթ ծխեցին, պատմում էին միմյանց իրենց կյանքից, հին երկրում ու Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո էլ սկսեցին իրենց բաժակները նայել՝ տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր. Առողջություն, աշխատանք, բացօթյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
Էլ Քոնդրաջը աշխատում էր և ակամա լսում որոշ բաներ նրանց ասածներից, հետո Լիզան տուն գնաց քնելու, և մայրն ասաց.
-Որտեղի՞ց քեզ այդ մուրճը, Էլ:
-Խանութից:
-Ինչպե՞ս ես վերցրել: Գողացե՞լ ես:
-Էլ Քոնդրաջը գործը վերջացրեց ու նստեց իր սարքած նստարանին:
-Ոչ, — ասաց նա, — չեմ գողացել:
-Ուրեմն, որտեղի՞ց:
-Աշխատեցի խանութում դրա դիմաց, — ասաց Էլը:
-Այն խանութում, որտեղից երեկ գողացել էիր:
-Այո:
-Քեզ ո՞վ գործ տվեց:
-Խանութի տերը:
-Ի՞նչ էիր անում:
-Տարբեր վաճառասեղաններին տարբեր բաներ էի տանում:
-Դե ինչ, լավ է, — ասաց կինը:- Ինչքա՞ն ժամանակ աշխատեցիր այդ փոքրիկ մուրճի համար:
-Ամբողջ օրը, — ասաց Էլը: — Պարոն Բլեմմերը մուրճն ինձ տվեց մի ժամ աշխատելուց հետո, բայց էլի շարունակեցի աշխատել: Տղան, որ երեկ ինձ բռնել էր, ցույց էր տալիս, թե ինչ անեմ, մենք միասին էինք աշխատում: Չէինք խոսում իրար հետ, բայց օրվա վերջում նա տարավ ինձ պարոն Բլեմմերի սենյակ և ասաց նրան, որ ես ամբողջ օրն աշխատել եմ, և ինձ պետք է վճարել առնվազն մի դոլար:
-Լավ է, ասաց կինը:
-Եվ պարոն Բլեմմերը մի արծաթյա դոլար դրեց իր սեղանին ինձ համար, իսկ հետո, տղան, որը երեկ ինձ բռնել էր, ասաց նրան, որ խանութը այսպիսի տղայի կարիք ունի օրը մի դոլար վարձով, և պարոն Բլեմմերն ասաց, որ ես կարող եմ աշխատել:
-Շատ լավ է, — ասաց կինը, — կարող ես ինքդ քեզ համար մի քիչ փող աշխատել:
-Ես թողեցի այն դոլարը պարոն Բլեմմերի սեղանին, — ասաց Էլ Քոնդրաջը, — և երկուսին էլ ասացի, որ չեմ ուզում աշխատել:
-Ինչո՞ւ այդպես արեցիր, — ասաց կինը:- Տասնմեկ տարեկան տղայի համար օրը մի դոլար վատ չէ: Ինչո՞ւ չհամաձայնվեցիր:
-Որովհետև երկուսին էլ ատում եմ, — ասաց տղան:- Երբեք չեմ աշխատի այդպիսի մարդկանց հետ: Ես միայն նայեցի նրանց, վերցրի մուրճս ու դուրս եկա: Եկա տուն ու սարքեցի այս նստարանը:
-Լավ, — ասաց մայրը: — Սուս:
Մայրը տուն եկավ ու պառկեց քնելու, իսկ Էլ Քոնդրաջը նստել էր իր սարքած նստարանին, շնչում էր մաղադանոսի այգու բուրմունքն ու այլևս իրեն նվաստացած չէր զգում:
Բայց միևնույն է, նա հիմա էլ ատում էր այն երկու տղամարդկանց, թեև գիտեր, որ նրանք չէին արել այնպիսի մի բան, որ չպիտի անեին:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:
3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:
4. Ինչու՞ կրկին որոշեց գնալ և գողանալ մուրճը: Ինչպե՞ս կվարվեիր դու:
5. Բնութագրիր Էլի մորը:
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
7. Հոմանիշների բառարանից գտիր տրված բառերի հոմանիշները:
Անփութորեն-
միօրինակություն-
փողրակ-
թափառել-
մեղմ-
ակամա-
առնվազ

Ֆիզիկա, լծակ

8․04-12․04

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև 117 և Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ 81-ից մինչև էջ 85 խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները։

Այն մեծանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ Պարզ մեխանիզմներ են՝ լծակները, ճախարակները, թեք հարթությունները, ոլորանները, պտուտակներն և այն։

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է։ Սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ։

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Հենարանի վրա գցված պարանի շփումը դժվարացնում է բեռը բարձրացնելը։ Դրա համար օգտագործում են շրջանագծով փորակ ունեցող փոքրիկ անիվ, որը պտտվում է գոտեկապի մեջ ամրացված առանցի շուրջը և կոչվում է ճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոփոխելու համար:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախարակը օգտագործվում է ուժի մոդուլը փոփոխելու համար, դրա օգնությամբ ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում ենք բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է։ Երեք անշարժ ճախարակ և երեք շարժական ճախարակներով բազմաճախարակը տալիս է վեցապատիկ շահում ուժի մեջ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

սֆ.PNG

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար։

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված։

Լրիվ աշխատանքը դա այն աշխատանքն է, որ մենք ծախսել ենք և՛ բեռը բարձրացնելու համար, և՛ շփումները հաղթահարելու համար։

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից։

Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, հետևաբար, օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից։

14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>։

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից։

Ոչ, հնարավոր չէ։ Քանի որ A օգ-ը միշտ փոքր է A լր-ից, ապա ՕԳԳ-ն միշտ փոքր է 1-ից (կամ 100 %-ից)։

Ֆիզիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքներ

  1. Ուժ։Ձգողության երևույթը։Ծանրություն ուժ։Առաձգականության ուժ։Մարմնի կշիռ

Տարբերակ 1

I.Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որովմարմինը (Երկրի ձգողականության
հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա:

II.Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով երկիրը ձգում է մարմնին։

III.Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա։

IV.Տիեզերանավին ուղեծրի վրա պահում է ծանրության ուժը։

V.Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը չի փոխվում:

Տարբերակ 2

I. F¹ կոչվում է ծանրության ուժ:

II. F² կոչվում է մարմնի կշիռ:

III. F³ կոչվում է առաձգականության ուժ:

ՈՒժ։Տիեզերական ձգողության ուժ։Ծանրության ուժ։

․Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ֆիզիկայում ուժը օգտագործում են տվյալ մարմնի վրա այլ մարմինների ազդեցությունը քանակապես բնութագրելու համար։

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1վայրկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ-ով։

3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Վեկտորական

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծությունները ունեն արժեք և ուղղություն, իսկ սկալյար մեծությունները ունեն միայն արժեք։

5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

Fծ=mg

7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

Մարմնի կշիռ 19-23.02

Թեման.Մարմնի կշիռ:

 Նախագիծ՝ՈՒժեր 

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը իր բնույթով առանձգական ուժ է։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտե՞ղ է այն կիրառված:

Մարմնի կշիռը ուղղված է դեպի վեր։ Օրինակ՝ երբ մենք նստում են բազմոցի վրա, բազմոցը ակնհայտորեն թսկում է, և նա էլ իր հերթին ազդում է մեր վրա։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Առօրյայում մենք հաճախ կշռվելուց ասում են որ մեր կշիռն այսքան է։ Բայց չէ՞ որ կիլոգրամը մարմնի զանգվածի միավորն է, իսկ կշիռը ուժ է և չափվում է նյուտոնով։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները:

Առօրյայում մենք հաճախ են շփոթում այս երկու մեծությունները։ Դրանց տարբերությունը հետևյալն է․ կիլոգրամը մարմնի զանգվածի միավորն է, իսկ կշիռը ուժ է և չափվում է նյուտոնով։ Օրինակը բերված է նախորդ վարժությունում։

Սովորել` Է.Ղազարյանի դասագրքից էջ 72 -ից մինչև էջ 74-ը:

Լրացուցիչ առաջադրանք

Կրկնել` Է.Ղազարյանի դասագրքից էջ 64 -ից մինչև էջ 72:

Կատարել` Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից. էջ39-ից  մինչև 44-ը եղած տարբերակները և Վ․Ի.Լուկաշիկի խնդրագրքից էջ 35 խնդիրներ 275-ից-285-ը։

Ուժ:Տիեզերական զգովականության ուժ: Ծանրության ուժ

2․02-16․02

Լաբ․աշխ․ ԶՍՊԱ­ՆԱ­ԿԱ­ՎՈՐ ՈՒ­ԺԱ­ՉԱ­ՓԻ ԱՍՏԻ­­ՃԱ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄԸ

Կրկնել նաև Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում:

Դեֆորմացիան լինում է երկու հիմնական տեսակի։ Առաջին դեպքում ուժ գործադրելուց հետո մարմինը վերականգնում է իր նախկին տեսքը, օրինակ՝ զսպանակը քաշելիս։ Երկրորդ դեպքում մարմինը չի վերականգնում իր նախկին տեսքը, օրինակ՝ երբ պլաստիրիի վրա ուժ է գործադրվում։

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ:

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, ապա դեֆորմացիան կոչվում է առանձկական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:

Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից:

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Առանձգականության ուժը փորձեմ բացատրել օրինակով։

Եթե զսպանակի մի ծայրը ամրեցնենք, իսկ մյուս ծայրին կախեն F ուժով մարմին, ապա այն որոշ չափով կերկարի և այլևս չի ձգվի։ Նշանակում է՝ ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք զսպանակի վրա։ Այն ուղղված է ուժին հակառակ։

7.Հուկի օրենքի ձևակերպում:

Առանձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առանձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը:

Ըստ Հուկի օրենքի, սատցել ենք այս բանաձևը՝․ Fառ=kx:

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը:

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ծայրիկ ամրացավ է կեռ։ Այդ կեռից կախում են բեռերը և դրա հիմնման վրա կազմում սանդղակը։ Կեռիկից կախում են 102 գրամ զանգվածով բեռ, որը զսպանակը ձգում է 1 Ն ուժով։ Կախում են ևս մեկ բեռ, և գրում 2-րդ չափանիշը։ Իսկ ավելի փոքր զանգվածով բեռերի վրա ազդող ուժը չափելու համար երկու գծերի միջև եղած տարբերությունը բաժանում են 10 հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունենում է 0,1 նյուտոն ուժ։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա, որն է․ առանձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առանձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։