Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության (օգնություն):
Մարզիկը հանդիսատեսների համակրանքը (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:
Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ:
Ըստ օրինակի (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:
Գրել տասական բառ.
որոնց հնչյունները ու տառերը հավասար են-վերջ, հոմանիշ, շենք, հականիշ, գիրք, մատ, տուն, կատու, շուն, ամպ։
որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը-գլուխ, նկարել, հնչյուն, դպրոց, տնային, եղևնի, հրատարակչություն, գրել, լսել, շնորհավորել։
գրությամբ և արտասանությամբ տարբերվում են-վարդ, խաբել, համբերություն, նուրբ, ուրբաթ, երգ, ավագ, մուգ, աղջիկ, ուղտ։
զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով-կտրիճ-կարիճ, դար-վար, երգ-երբ, աշտանակ-աշտարակ, դրդել-բրդել, դեր-դեղ, հերկել-հերքել, անութ-անոթ, բառ-գառ, մարդ-զարդ։
Կարդացել եմ, առաջարկում եմ ընթերցել
Ես կարդացել եմ Ամռան գիշերվա երազը այդ գիրքը ինձ սովորեցրեց եթե մեկին սիրում ես ուրեմ պետք շարունակես սիրել եթե նա սխալ գործի այդ ժամանակ կարելի է ոորիշին սիրահարվել:Ես կարդացել եմ նաև Սիրտը այդ գիրքը ինձ սովորեցրեց որ պետք չե ծնողներին ջղայնացնել որովհետև այդ գրքում մի տղա է լինում որ իր մայրիկին ջղայնացրել է և մայրիկը մահացավ և այլն:Ես կառաջարկեմ այս գրքերը կարդաք:
Մարդը ժամանակի և գործունեության բերումով կարող է ձեռք բերել հակումներ, կարիքներ և սովորություններ, որոնք կարող են խաթարել նրա առողջությունը: Այդ ամենը դանդաղ կերպով քայքայում է մարդու առողջությունը և հանգեցնում հիվանդությունների զարգացման:
Մարդու պարբերական հակումների և կարիքների ամբողջությունը, որոնք վնասում են նրա առողջությանը կոչվում են վնասակար սովորություններ:
Օրվա անկանոն ռեժիմը: Մարդու համար կարևոր է իր օրվա կառուցվածքը համապատասխանեցնել բնության ռիթմերին: Այսինքն` քնի, աշխատանքի, հանգստի, ազատ ժամանցի տևողությունը և հերթագայությունը կազմակերպել պլանավորված և բնական: Յուրաքանչյուր օր նույն ռեժիմով առաջնորդվելը խնայում է օրգանիզմը: Ուշ քնելը, ցերերկը արթնանալը, 12-ժամյա աշխատանքը և դրանց անկազմակերպ հերթագայությունը վնասակար սովորություն է:
Կարևոր է որպեսզի մարդը պլանավորի, կարգավորի իր օրը, հետևի սահմանված օրեկան ռեժիմին:
Ոչ լիարժեք սնվելը: Մենք գիտենք ինչքան կարևոր է սնունդը օրգանիզմի համար: Այնուհանդերձ, սնունդը կարող է լրջորեն վնասել մարդուն, եթե այն առողջարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի սնունդը լինի թարմ, չափավոր, լավ եփված, պարունակի անհրաժեշտ սննդանյութեր և քիմիական տարրեր, չլինի գերհագեցած որոշ տեսակի սննդանյութով և բացարձակ աղքատ մյուսով: Խիստ էական է, որպեսզի չպարունակի կասկածելի հավելումներ և պահպանվի սննդի յուրացման գրաֆիկը: Կարևոր է, որ նախաճաշին, ճաշին և ընթրիքին մատուցվեն սննդատեսակներ, որոնք կարող են անխափան յուրացվել օրվա հենց այդ ժամին:
Կարևոր է որպեսզի մարդը հետևի սննդի մաքրությանը, ծագմանը, պատրաստման վայրին, ընդունման ժամին և բաղադրությանը:
Քնի պակասը: Մարդու օրգանիզմը նման է մարտկոցի: Օրվա ընթացքում այն սպառում է իր էներգիան և կարիք է զգում լիցքավորման: Քնի ընթացքում մարդը վերալիցքավորում է իր կորցրած ուժերը և պատրաստվում հաջորդ օրվան:
Քնի տևողությունը օրեկան կազմում է միջինում 7−8 ժամ: Քնի պակասի դեպքում մարդու մոտ զարգանում է գլխացավ, նյարդայնություն, հոգնածություն:
Ուշադրություն
4 օր անընդմեջ չքնելու հետևանքով մարդը կարող է մահանալ:
Կարևոր է, որպեսզի մարդը պահպանի քնի 8-ժամյա տևողությունը, քնի մութ ընկնելուց 2 ժամից ոչ ուշ և պահպանի քնի օրական գրաֆիկը:
Փնթիությունը: Մարմնի խնամքի և մաքրության անտեսումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Մակաբուծային հիվանդությունները հիմնականում զարգանում են կեղտոտ ձեռքերի և անլվա մարմնի առկայության դեպքում: Ուստի մաքրությանը օրեկան հետևելը ոչ միայն հաճելի է և թարմեցնող, այլև առողջարար:
Ուշադրություն
Կարևոր է առավոտյան և երեկոյան ատամները լվանալը և լվացվելը, սնվելուց առաջ և հետո լվացվելը, մարմնի, մազերի, եղունքների մաքրությանը հետևելը և խնամելը, եղունգները չկրծելը:
Քիչ շարժվելը: Նստակյաց առօրյայի հետևանքով կարող է ծռմռվել ողնաշարը, արյամբ վատ սնուցվել ուղեղը կամ մնացյալ օրգանները: Դրա հետևանքով մարդը ձեռք կբերի խնդիրներ:
Կարևոր է հնարավորինս շատ զբոսնել, առավոտյան և երեկոյան մարզանքներ անել, սպորտային խմբակներ հաճախել, ֆիզիկական եռանդ ցուցաբերել:
Ծխելը: Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը ներգործում է մարդու նյարդային համակարգի վրա, խափանում դրա բնականոն գործունեությունը, նրա մեջ պարունակվում են թմրեցնող նյութեր: Դրանց ազդեցությունից վնասվում են նաև մարդու շնչառության օրգաններն ու համակարգերը, վատանում են մարդու ինքնազգացողությունը և աշխատունակությունը: Ծխելը վնասում է ոչ միայն ծխող մարդուն, այլ նաև՝ ազդում շրջապատի վրա:
Ծխախոտի ծխում կան բազմաթիվ նյութեր, որոնք կարող են ներգործել տարբեր մարդկանց վրա, առաջացնել փոփոխություններ: Դրանց հետևանքով
զարգանում են հիվանդություններ
Կարևոր է այն, որ գործում է օրենք, համաձայն որի՝ դպրոցներում, համալսարաններում, համերգասրահներում և այլ հասարակական վայրերում ծխելն արգելվում է:
Ոգելից խմիչքների չարաշահումը: Ոգելից խմիչքների ալկոհոլը ևս ներգործում է մարդու նյարդային համակարգի վրա, ևս թմրեցնող է: Ալկոհոլից դարձյալ վնասվում են մարդու շնչառության և այլ օրգաններն ու համակարգերը, վատանում է մարդու ինքնազգացողությունը և աշխատունակությունը:
Ուշադրություն
Ոգելից խմիչքների վաճառքը սահմանափակվում է:
Համակարգիչային կախվածությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժան մաս: Այնուհանդերձ, նկատվում է մի վնասակար սովորություն՝ համակարգչային խաղամոլությունը: Այն վտանգավոր է դպրոցականների համար, քանի որ վտանգում է մարդու մի շարք օրգանների առողջությունը: Վնասում է նրանց տեսողությունը, մարմնի մասերի համաչափ զարգացումը, ինքնազգացողությունը, ժամանակի զգացումը, մտավոր գործունեությունը և այլն:
Կարևոր է պահպանել համակարգչի հետ աշխատանքի անհրաժեշտ կանոնները և ուղեցույցները:
Առողջ ու կենսունակ լինելու համար կարևոր է լինել տեղեկացված, զարգացնել կամքի ուժ, սիրել սեփական օրգանիզմը, գոհանալ կյանքի պարգևած հաճելի պահերով:
Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:
Օրինակ եթե մարդ 8 ժամից ավել չքնի մոտ 4 օր նա կարող է մահանալ:Եթե մարդ քիչ սնվի կարող է նրա օրգանիզմը վնասել:
2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:
Այն ժամանակ երբ խախտում է բոլոր առողջարար կետերը:Նորմալ չի քնում, քիչ է ուտում, շատ չի շարժվում և այլն:
3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:
Օրվա անկանոն ռեժիմ, ոչ լիարժեք սնվել, քնի պակաս, փնթիություն, քիչ շարժվելը, ծխել, ոգելից խմիչքների չարաշահումը, համակարգիչային կախվածություն:
4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունները:
Պետք է հետևել կանոներին կարդալ թե ինչպես պաշտպանվել այդ վնասակար սովորություններից և ամենակարևորը նորմալ քնել, սնվել առողջ, շատ հեռախոս չնայել: