Երորդ ուսոումնական շրջանի ամփոփում

Ինձ շատ դուր է եկել բնագիտական թեմաներից բջիջների կառուցվածքի ես միքիչ կպատմեմ բջիջների կառուցվածքի մասին :

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Իսկ սա իմ բնագիտության բաժնի հղումն է-ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 6 ԴԱՍԱՐԱՆ

Ես իմ առորյա կյանքում կօգտագործեմ այդ գիտելիքներս : Ես շատ սիրեցի բնագիտութուն առարկան:

Օձերից պաշտպանվելու եղանակներ

Այնքան մեծ է օձերի տարածված ահը ժողովրդի մեջ, որ ինչ օձ էլ հանդիպի, մարդն առաջին վայրկյանից նրան հարվածելու մասին է մտածում: Իր պարտքն է համարում ջախջախել օձի գլուխը և հպարտանալ, որ օձ է սպանել:
Օձերը երբեք մարդկանց վրա նախահարձակ չեն լինում, ընդհակառակը, խուսափում են մարդկանցից: Խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդիկ անզգուշորեն տրորում են օձին, կամ պարզապես չափից շատ մոտենում նրանց: Սա առավել արդիական է լինում, երբ մայր օձը պաշտպանում է ձվերը:

Պաշտպանություն թունավոր օձերից

Հայաստանի օձերը

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի:

Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝

  1. Գյուրզան
  2. Հայկական իժը
  3. Դարևսկու իժը
  4. Լեռնատափաստանային իժը

Ընդ որում լեռնատափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:

Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, Շահմար օձը և այլն:
Փաստորեն մեր հանրապետությունում հանդիպող 6 օձերից 5-ը ոչ թունավոր են, և հաշվի առնելով, որ թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին, ստացվում է, որ ցերեկը մենք մեծ մասամբ հանդիպում ենք ոչ թունավոր օձերի, և պետք չէ զգուշանալ ամեն պատահած օձից:

Անդրադառնանք Հայաստանում տարածված թունավոր օձերին.
Գյուրզա

Գյուրզան համարվում է շատ թունավոր օձ, որի խայթոցները հաճախ են ավարտվում մահվան ելքով: Գյուրզայի մարմինը հաստ է, երկարությունը կարող է հասնել մինչև 2 մետրի: Գլուխը խիստ եռանկյունաձև է, անկյունները՝ ուռուցիկ: Մեջքը մոխրագույն է, մեջքի երկարությամբ դասավորված են լայնակի ձգված բծեր, իսկ կողքերից՝ մանր կետեր:

Գյուրզան բնակվում է կիրճերի քարքարոտ զառիթափերում, այգիներում, քարակույտերում և աղքատ բուսականություն ունեցող այլ վայրերում: Այս վայրերում նա դարանակալում է ջուր խմելու եկած թռչուններին և մանր կենդանիներին՝ մկներին, գորտերին, մողեսներին, նույնիսկ նապաստակի ձագերին:
Գյուրզան շատ է սիրում նաև խաղողի այգիները, քանի որ այնտեղի խոնավությունը և ջուրը ձգում են գորտերին, մկներին և ջրային առնետներին: Իսկ երբ խաղողը սկսում է քաղցրանալ, այնտեղ են շտապում նաև ճնճղուկները, սարյակները և այլ փոքրիկ թռչուններ, հենց այդտեղ էլ նրանց սպասում է գյուրզան:

Ամառվա շոգին գյուրզան գրեթե չի հանդիպում, քանի որ ննջում է իր բնում: Առհասարակ գյուրզան սիրում է մթությունը, և ամռանը որսի է դուրս գալիս գիշերները: Արարատյան դաշտում այգիները և ցանքերը մեծ մասամբ գիշերն են ջրում, այն էլ բոբիկ ոտքերով, ինչի պատճառով այդքան շատ են գյուրզային անզգույշ տրորելու և խայթվելու դեպքերը: Գյուրզան կենդանածին է, օգոստոսին ծնում է 10-15 ձագ:

Հետաքրքիր է, որ գյուրզայի բնակության տարածքում այլ տեսակի օձեր քիչ են հանդիպում: Ինչպես երևում է, նա իր տարածքը մաքրում է այլ տեսակի օձերից:

Հայկական իժ

Բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով: Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:

Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:

Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ: Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր: Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք, ծնված օրվանից, կարող են խայթել և թունավորել մարդուն:

Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի հատվածում: Չնայած, այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:

Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա՝ պարանոցին մոտիկ, ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն:

Դարևսկու իժ

Դարևսկու իժը թունավոր օձ է, որը պատկանում է Իժերի ընտանիքին: Տարածված է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Հիմնականում ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբեր: Մարմինը հաստ է, երկարությունը 13-42 սմ, պոչը 6-8 անգամ կարճ է մարմնից: Մարմնի թեփուկները կատարավոր են և անփայլ։ Մեջքը հիմնականում լինում է մոխրագույն, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ 
Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի համար և նրանց վնասել չի կարելի: Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակների թվաքանակը և նրանց ոչնչացումն ուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը երբեք չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում կա օձ, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը:

Լեռնատափաստանային իժ

Ինչպես նշվեց, այս օձի թույնը մահացու չէ մարդու համար, սակայն ձիերի, ոչխարների և մանր կաթնասունների համար թույնը մահացու է: Այս օձի թշնամիներից է նաև մողեսակեր օձը, որը, չգիտես ինչու, բոլոր կերերի մեջ նախընտրում է տափաստանային իժի միսը, որին կուլ է տալիս ամբողջությամբ:

ՎնասՎնասակար սովորությունները և դրանց հետևանքներըակար սովորությունները և դրանց հետևանքները

Մարդը ժամանակի և գործունեության բերումով կարող է ձեռք բերել հակումներ, կարիքներ և սովորություններ, որոնք կարող են խաթարել նրա առողջությունը: Այդ ամենը դանդաղ կերպով քայքայում է մարդու առողջությունը և հանգեցնում հիվանդությունների զարգացման:

Մարդու պարբերական հակումների և կարիքների ամբողջությունը, որոնք վնասում են նրա առողջությանը կոչվում են վնասակար սովորություններ:

Օրվա անկանոն ռեժիմը: Մարդու համար կարևոր է իր օրվա կառուցվածքը համապատասխանեցնել բնության ռիթմերին: Այսինքն` քնի, աշխատանքի, հանգստի, ազատ ժամանցի տևողությունը և հերթագայությունը կազմակերպել պլանավորված և բնական: Յուրաքանչյուր օր նույն ռեժիմով առաջնորդվելը խնայում է օրգանիզմը: Ուշ քնելը, ցերերկը արթնանալը, 12-ժամյա աշխատանքը և դրանց անկազմակերպ հերթագայությունը վնասակար սովորություն է:

Կարևոր է որպեսզի  մարդը պլանավորի, կարգավորի իր օրը, հետևի սահմանված օրեկան ռեժիմին:

AAEAAQAAAAAAAAJYAAAAJGFjMjUwZjgwLWRlZjktNDM3OC1hMGUzLTJkMGQ0ZjNkMjQwMg.jpg

Ոչ լիարժեք սնվելը: Մենք գիտենք ինչքան կարևոր է սնունդը օրգանիզմի համար: Այնուհանդերձ, սնունդը կարող է լրջորեն վնասել մարդուն, եթե այն առողջարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի սնունդը լինի թարմ, չափավոր, լավ եփված, պարունակի անհրաժեշտ սննդանյութեր և քիմիական տարրեր, չլինի գերհագեցած որոշ տեսակի սննդանյութով և բացարձակ աղքատ մյուսով: Խիստ էական է, որպեսզի չպարունակի կասկածելի հավելումներ և պահպանվի սննդի յուրացման գրաֆիկը: Կարևոր է, որ նախաճաշին, ճաշին և ընթրիքին մատուցվեն սննդատեսակներ, որոնք կարող են անխափան յուրացվել օրվա հենց այդ ժամին:

Կարևոր է որպեսզի մարդը հետևի սննդի մաքրությանը, ծագմանը, պատրաստման վայրին, ընդունման ժամին և բաղադրությանը:

8d5a6a0bed4f3e215dee4540ab78d800.jpg

Քնի պակասը: Մարդու օրգանիզմը նման է մարտկոցի: Օրվա ընթացքում այն սպառում է իր էներգիան և կարիք է զգում լիցքավորման: Քնի ընթացքում մարդը վերալիցքավորում է իր կորցրած ուժերը և պատրաստվում հաջորդ օրվան:

Քնի տևողությունը օրեկան կազմում է միջինում 7−8 ժամ: Քնի պակասի դեպքում մարդու մոտ զարգանում է գլխացավ, նյարդայնություն, հոգնածություն:

721ce0cfa5fa8ce09fd1ad888e4394b3.jpg

Ուշադրություն

4 օր անընդմեջ չքնելու հետևանքով մարդը կարող է մահանալ:

Կարևոր է, որպեսզի մարդը պահպանի քնի 8-ժամյա տևողությունը, քնի մութ ընկնելուց 2 ժամից ոչ ուշ և պահպանի քնի օրական գրաֆիկը:

Փնթիությունը: Մարմնի խնամքի և մաքրության անտեսումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Մակաբուծային հիվանդությունները հիմնականում զարգանում են կեղտոտ ձեռքերի և անլվա մարմնի առկայության դեպքում: Ուստի մաքրությանը օրեկան հետևելը ոչ միայն հաճելի է և թարմեցնող, այլև առողջարար:

5f704e0067ddcd808d844e30dddd7152.jpg

Ուշադրություն

Կարևոր է առավոտյան և երեկոյան ատամները լվանալը և լվացվելը, սնվելուց առաջ և հետո լվացվելը, մարմնի, մազերի, եղունքների մաքրությանը հետևելը և խնամելը, եղունգները չկրծելը:

Քիչ շարժվելը: Նստակյաց առօրյայի հետևանքով կարող է ծռմռվել ողնաշարը, արյամբ վատ սնուցվել ուղեղը կամ մնացյալ օրգանները: Դրա հետևանքով մարդը ձեռք կբերի խնդիրներ:

Կարևոր է հնարավորինս շատ զբոսնել, առավոտյան և երեկոյան մարզանքներ անել, սպորտային խմբակներ հաճախել, ֆիզիկական եռանդ ցուցաբերել:

131124-overweight-kids-tease_anbqi6.jpg

Ծխելը: Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը ներգործում է մարդու նյարդային համակարգի վրա, խափանում դրա բնականոն գործունեությունը, նրա մեջ պարունակվում են թմրեցնող նյութեր: Դրանց ազդեցությունից վնասվում են նաև մարդու շնչառության օրգաններն ու համակարգերը, վատանում են մարդու ինքնազգացողությունը և աշխատունակությունը: Ծխելը վնասում է ոչ միայն ծխող մարդուն, այլ նաև՝ ազդում շրջապատի վրա:

Ծխախոտի ծխում կան բազմաթիվ նյութեր, որոնք կարող են ներգործել տարբեր մարդկանց վրա, առաջացնել փոփոխություններ: Դրանց հետևանքով

զարգանում են հիվանդություններ

Կարևոր է այն, որ գործում է օրենք, համաձայն որի՝ դպրոցներում, համալսարաններում, համերգասրահներում և այլ հասարակական վայրերում ծխելն արգելվում է:

Isolated-shot-of-broken-cigarettes-on-white-background.jpg

Ոգելից խմիչքների չարաշահումը: Ոգելից խմիչքների ալկոհոլը ևս ներգործում է մարդու նյարդային համակարգի վրա, ևս թմրեցնող է: Ալկոհոլից դարձյալ վնասվում են մարդու շնչառության և այլ օրգաններն ու համակարգերը, վատանում է մարդու ինքնազգացողությունը և աշխատունակությունը:

Ուշադրություն

Ոգելից խմիչքների վաճառքը սահմանափակվում է:

Համակարգիչային կախվածությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժան մաս: Այնուհանդերձ, նկատվում է մի վնասակար սովորություն՝ համակարգչային խաղամոլությունը: Այն վտանգավոր է դպրոցականների համար, քանի որ վտանգում է մարդու մի շարք օրգանների առողջությունը: Վնասում է նրանց տեսողությունը, մարմնի մասերի համաչափ զարգացումը, ինքնազգացողությունը, ժամանակի զգացումը, մտավոր գործունեությունը և այլն:

Կարևոր է պահպանել համակարգչի հետ աշխատանքի անհրաժեշտ կանոնները և ուղեցույցները:

computer-science-kid.jpg

Առողջ ու կենսունակ լինելու համար կարևոր է լինել տեղեկացված, զարգացնել կամքի ուժ, սիրել սեփական օրգանիզմը, գոհանալ կյանքի պարգևած հաճելի պահերով:

  1. Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:
  2. Օրինակ եթե մարդ 8 ժամից ավել չքնի մոտ 4 օր նա կարող է մահանալ:Եթե մարդ քիչ սնվի կարող է նրա օրգանիզմը վնասել:

2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:

Այն ժամանակ երբ խախտում է բոլոր առողջարար կետերը:Նորմալ չի քնում, քիչ է ուտում, շատ չի շարժվում և այլն:

3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:

Օրվա անկանոն ռեժիմոչ լիարժեք սնվելքնի պակասփնթիությունքիչ շարժվելըծխելոգելից խմիչքների չարաշահումըհամակարգիչային կախվածություն:

4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունները:

Պետք է հետևել կանոներին կարդալ թե ինչպես պաշտպանվել այդ վնասակար սովորություններից և ամենակարևորը նորմալ քնել, սնվել առողջ, շատ հեռախոս չնայել:

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
  2. Բակտերիաների կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք՝մյուս կենդանի օրգանիզմների հետ նրանք կազմում են կենսոլորտը։Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
  3. 2.Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  4. Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:
  5. 3.Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
  6. Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:
  7. 4.Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  8. Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
  9. 5.Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  10. Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  11. 6.Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
  12. Կան բակտերիաներ,որոնք օգտակար են բնությանը,մարդուն,սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն: Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
  13. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:
  14. 7.Ի՞նչ դեր ունեն բակտերիաները բնության մեջ :
  15. Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Մայիսի 8-12 աշխատանքներ. Միջին դպրոց

Ո՞րն է օրգանիզմի առողջ վիճակը:

2.Թվարկե՛ք մարդու առողջ ապրելակերպի մի քանի կանոն:

սնվել,մարզվել,աշխատել:

3. Առողջության համար ի՞նչ նշանակության ունի քունը:

Եթե մարդը չքնի ապա շատ կհոքնի և շատ նեռվան կլինի:

Մարդը կարող է իրականացնել երկու տիպի աշխատանք`

1469008195.jpg

1. Ֆիզիկական: Ֆիզիկական աշխատանքի արդյունքում ստեղծվում են նյութական բարիքներ՝ իրեր, առարկաներ, գործիքներ, հարմարանքներ: 

2. Մտավոր: Մտավորի արդյունքում ստեղծվում են ոչ նյութական ժառանգության մասնիկներ` նոր գիտելիքներ, արվեստի գործեր, հոգևոր ու մշակութային արժեքներ: 

Մարդու կենսագործունեության էական առանձնահատկություն է միջավայրը փոփոխելու նրա հակումն ու ընդունակությունը:

Կյանքի ընթացքում մարդը ակտիվ փոխազդում է իր միջավայրի հետ: Այդ ընթացքում նա շրջակա միջավայրը հարմարեցնում է իր կարիքներն ու պահանջները հոգալու համար:

Մարդը նպատակաուղղված ազդում է իր շրջակայի վրա այն իրեն ավելի բարենպաստ դարձնելու համար:

Օրինակ

Կառուցում է բնակարաններ, ջեռուցում, լուսավորություն, տեղափոխվում տրանսպորտով և այլն:

Մարդու ապրելակերպի ձևավորման վրա ազդում են միջավայրի երեք խումբ գործոններ`

  •  օգտակար գործոններ
  •  վնասակար գործոններ
  • և՛ օգտակար, և՛ վնասակար գործոններ

Օգտակար գործոններն այն գործոններն են,  որոնք կարևոր են մարդու ինքնազգացողության համար:

Օրինակ` թթվածնով հարուստ և մաքուր օդը, չափավոր, սննդարար և լիարժեք սնունդը, աշխատանքի բարենպաստ պայմանները, անաղմուկ միջավայրը և այլն:

Վնասակար գործոններ են մարդու ինքնազգացողությունն ու աշխատունակությունը խաթարող երևույթները:

Օրինակ` հիվանդածին բակտերիաները կամ վիրուսները, թունավոր սնկերը, տարբեր թունավոր նյութերը, փոշին, աղմուկը, աղտոտված օդը, որոնք անբարենպաստ պայմաններ են ստեղծում մարդու կենսագործունեության համար:

Ե՛վ օգտակար, և՛ վնասակար գործոնները այն հանգամանքներն են, որոնք կարող են ինչպես խաթարել, այնպես էլ բարելավել մարդու առօրյան: 

Օրինակ` արևի ճառագայթները:

443.jpg

Մարդու առօրյայի և կենսագործունեության վրա ազդող գործոնների համալիր ուսումնասիրությամբ զբաղվում է հիգիենա գիտությունը:

Երբ այս գործոնները հավասարակշռված են` վնասակարները չեզոքացված, իսկ օգտակարները՝ ամրապնդված, ապա մարդն առողջ է:

Առողջությունը մարդու հիվանդությունների և ֆիզիկական արատների բացակայությունն է, ֆիզիկական և հոգեկան բարեկեցության ամբողջությունը:

Մարդու առողջությունը փխրուն է և կարող է խաթարվել, հետևաբար առողջությունը անհրաժեշտ է խնամել և ամրապնդել: Առողջությունն ամրապնդվում է որոշակի գործոններով:

Մարդու առօրյայի հետևողական կազմակերպումը սեփական առողջության պահպանման և կոփման նպատակով կոչվում է առողջ ապրելակերպ:

20-2.jpg

Առողջ ապրելակերպը ենթադրում է առողջությունն ամրապնդող որոշակի գործոնների անընդհատ ներգրործություն մարդու օրգանիզմի վրա:

Այդ գործոններն են`

Օրվա կանոնավոր ռեժիմը. ճիշտ ժամանակին և պարբերաբար սնվելու, սովորելու, աշխատանքի և հանգստի զուգորդումը, հանգստի և քնի ճիշտ համամասնությունը և այլն: 

Մարդու օրվա ռեժիմը պետք է կառուցվի տարիքից կախված: Դպրոցահասակ երեխաների քնելու ժամը տարբերվում է մեծահասակների քնելու ժամից:

Ուշադրություն

Մարդը պետք է ամեն օր արթնանա առավոտյան նույն ժամին, կատարի ֆիզիկական ոչ բարդ մարզանք, լավ լվացվի, մաքրի ատամները, նախաճաշի և հետո շարունակի իր օրը:

Ցանկացած բնույթի աշխատանք` լինի դա ուսում, թե խաղ, թե մարմնամարզություն, ունի իր կանոնները, որոնք պետք է պահպանել.Օրգանիզմի մաքրությունը. մարդու մարմնի խնամքը, մաշկի և բերանի խոռոչի  մաքուր լինելը, օրգանիզմի կոփումը, ճիշտ հագուստը:

Այդ ամենը ևս նպաստում են մարդու բնականոն զարգացմանը, բարձրացնում աշխատունակությունը, ինքնազգացողությունը, կատարելագործում մտածողությունը, նպաստում լիարժեք հանգստին:

Շարժողական բարձր ակտիվությունը. առավոտյան ֆիզիկական վարժությունները, չափավոր քայլքը, ֆիզիկական աշխատանքը, սպորտը առողջության ամրապնդման անհրաժեշտ գործոններ են:

Անընդհատ շփումը բնության հետ. զբոսանքները և շփումը բնության հետ նպաստում են մարդու առողջ կյանքին:

491ff1_995c1edb0de447bd9a11d526392a2af7_mv2.jpg

Մարդն իր կենսագործունեության ընթացքում ունենում է տարբեր դրսևորումներ` աշխատում է, սովորում, մտածում, ստեղծում: Այդ ամենը, երբ հաջորդում է իրար առանց դադարի` մարդը հոգնում է: Կարող է զարգանալ նաև գերհոգնածություն:

Հոգնածությունն օրգանիզմի բնականոն վիճակ է, որն ունի պաշտպանական դեր:

Տարբերում են մարդու երկու տիպի հոգնածություն`

ա. Ֆիզիկական հոգնածություն: Լարված ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանները հոգնում են և նվազում է դրանց աշխատունակությունը: Հոգնածության է հանգեցնում նաև միօրինակ աշխատանքը: Որոշակի ժամանակի ընթացքում հանգստից հետո մկանների աշխատունակությունը կրկին վերականգնվում է:

բ. Մտավոր հոգնածություն: Մտավոր գործունեությամբ լարված զբաղվելու հետևանքով թուլանում է ուշադրությունը, որն ընդմիջումից հետո ևս վերականգնվում է: Ընդմիջման ընթացքում կարելի է կատարել ֆիզիկական վարժություններ, դեմքը շփել սառը ջրով կամ անցնել այլ բնույթի գործունեության:

Երբ հանգիստը կամ ընդմիջումը բավարար չեն, զարգանում է գերհոգնածություն: Հոգնածությունը և գերհոգնածությունը խախտում են մարդու առողջությունը, հանգեցնում թուլության նաև՝ տարբեր հիվանդությունների զարգացմանը:

insurance-adjuster-burnout.jpg

Աշխատանքի հիգիենան հոգնածության և գերհոգնածության կանխարգելման նպատակով մշակում է աշխատանքի կանոններ:

Դրանք կանխարգելում են հոգնածության առաջացումն ու մարդու ինքնազգացողության վատթարացումը:

Օրինակ

Գոյություն ունեն դպրոցականների սովորելու և հանգստի պահանջներ:

Դրանք ներառում են դպրոցականների օրվա ռեժիմը, շարժողական ակտիվության և մտածողական գործունեության չափավորումը, դրանց հերթափոխումը, հանգիստը և խաղը:

Այս և նման պահանջների պահպանումը նպաստում է երեխաների բնականոն զարգացմանը, առողջ սերնդի աճին:

Մայիսի 8-12 աշխատանքներ. Միջին դպրոց

1 ժամ. Շրջակա միջավայրի գործոններ

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ:

Շրջակա միջավայրի գործոնները

Հարցեր՝

  1. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:
  2. 1. անկենդան գործոններ
  3. 2. կենսական գործոններ
  4. 3. մարդածին գործոններ
  5. Ինչո՞վ է պայմանավորված Երկրի վրա կենդանի օրգանիզմների տարածումը:
  6. բնություն,արև կան կենդանիներին ցուրտ, իսկ կան կեդանիներ որ տաքութուն են պահանջում:
  7. Տեսանյութ պատրաստիր շրջակա միջավայրի պահպանության մասին:

Բնության պահպանություն, պետական ու հասարակական միջոցառումների համալիր է, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը։

Լույս: Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է: Լույսի ազդեցությամբ կատարվում է ֆոտոսինթեզ:

Արդյունքում`

· լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում,

· անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր,

· անջատվում է թթվածին:

Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները.

· բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը,

. չվող թռչունների երամներ կազմելը,

· արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:

1478698564_897841.jpg

2. Ջուր: Ջուրը և´բնակության վայր է, և´օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։

Անապատային բույսերի արմատները ջուր են ներծծում մինչև 16 մ խորությունից: Կակտուսների փշերի ձևափոխված տերևները կրճատում են ջրի գոլորշացումը։ Շատ կրիաներ ամռանը ջրի քանակության պակասի պայմաններում քուն են մտնում։

water-life-crop-650x392.jpg

3. Ջերմություն: Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Նրանք հարմարված են ջերմաստիճանային որոշակի տիրույթում գոյատևելուն:

Ջերմաստիճանի փոփոխություններն առավելապես ազդում են սառնարյուն կենդանիների վրա.

Օրինակ

Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։

Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին.

Օրինակ

Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները` մազածածկով և ճարպային շերտով։

630_360_1448962003-6431-klimat-pogoda-gradusnik.jpg

Բնության կենսական գործոններ: Կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են:

Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների:

Տարբերակում ենք բնության հետևյալ կենդանի գործոնները`

Միակողմանի օգտակար կապ — փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը ստանում է օգուտ, իսկ մյուսը` մնում անվնաս: Փոքր ձկները կպչում են մեծ ձկներին և տեղափոխվում մեծ տարածություններ:

Փոխադարձ օգտակար կապ — օրինակ մրջյունների և լվիճների փոխհարաբերությունը: Լվիճների արտազատած քաղցր հյութով սնվելու համար մրջյունները պահպանում և տարածում են նրանց:

Գիշատչություն — /գիշատիչ – զոհ/ փոխհարաբերությունների կապն է: Օրինակ` զատկաբզեզը սնվում է լվիճներով, բազեն` մկներով և այլն: Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:

Մակաբուծություն — այն կապն է, երբ մի օրգանիզմն ապրում է այլ օրգանիզմի հաշվին: Օրինակ` մարդու աղիներում ապրող մակաբույծ որդերը:

Մարդածին գործոններ: Մարդու ակտիվ գործունեության շնորհիվ բնությունը փոփոխվում է: Արդյունքում փոխվում են օրգանիզմների բնակեցման վայրերը: Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:

Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:

hello_html_5d3f041c[1].jpg

Ուշադրություն

Արտազատությունը կենդանի օրգանիզմների հիմնական կենսական հատկություններից է:

Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:

Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:

Արտազատությունը տարբեր կերպ է կատարվում բույսերի, կենդանիների և մնացած օրգանիզմների մոտ:

Միաբջիջ օրգանիզմների և ստորակարգ բազմաբջիջների մոտ արտազատությունը կատարվում է մարմնի ամբողջ մակերեսով:

Այս դեպքում սննդառությունն ու շնչառությունը և արտաթորությունը հակադիր գործընթացներ են: Նյութերի մուտքը շրջակա միջավայրից օրգանիզմ ապահովում են սնուցումն ու շնչառությունը: Նյութերի ելքը օրգանիզմից շրջակա միջավայր ապահովում է արտազատությունը:

Այս երկու գործընթացների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն:

Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի է ունենում նյութերի և նրանցում պարփակված էներգիայի փոխանակում:

Այն կազմավորումները, որոնք ունակ են նյութափոխանակության կոչվում են բաց համակարգեր:

Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.

1Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:

2Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:

Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.

1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:

2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

Kidney_PioM.png

Օղակավոր որդերի արտազատությունը կատարվում է ձագարաձև հավաքող օրգանների միջոցով, որոնք միասին կազմում են արտաթորության համակարգ:

Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:

Ողնաշարավոր կենդանիների, նաև մարդու արտազատությունը կատարվում է բարդ կազմավորված օրգանների` երիկամների օգնությամբ:

Երիկամները մեզի տեսքով օրգանիզմից հեռացնում են ջրի ավելցուկն ու նրանում լուծված մնացյալ արգասիքները:

Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

Gomeostaz.jpg

Արտազատության խափանման հետևանքով ցանկացած օրգանիզմ թունավորվում է և արդյունքում կարող է մահանալ:

Աղբյուրները

Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:

Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով  իրականացնում խարամների հեռացումը։


2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:

Միջատների արտազատության օրգանները հատուկ անոթներն են, որոնք կույր ծայրով սկսվում են
մարմնի խոռոչից և բացվում են հետնաղու մեջ։


3. Ո՞րն է կոչվում արգասիք:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ


4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:

Բույսերն արտազատության մասնագիտացված օրգաններ չունեն, սակայն բոլոր դեպքերում խարամները հեռացնում են օրգանիզմից կամ կուտակում հատուկ պահեստարաններում։ Ողնաշարավոր կենդանիների արտազատության հիմնական օրգանը երիկամներն են, որոնք արյան միջից հեռացնում են նյութափոխանակության հեղուկ արգասիքները:

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է նրանով երբ որ օրգանիզմում կան բոլոր օրգանները և նրանք աշխատում են:
2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Օրգանիզմի աճը դանդաղանում է, խանգարվում է բջիջների վերականգնումը և բույսը էլ չի աճում:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը: Ցողուն, տերև

Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

makro-leto-zelenoe-stebel.jpg

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

45.png

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

07728788.jpg

Բարդու բողբոջները բնորոշվում են կպչուն խեժով, սուր ծայրով, հաճելի հոտով: Ուռենու բողբոջները ծածկված են միայն մեկ, թասակաձև թեփուկով: Բռնչենու բողբոջները թեփուկներ չունեն: Արոսենու բողբոջները ծածկված են յուրահատուկ խավով: Սև հաղարջենու բողբոջներն օժտված են անուշահոտությամբ: Թանթրվենու բողբոջները, հակառակը, ունեն տհաճ հոտ: Լաստենու բողբոջներն ունեն կատվիկներ ու փոքր կոներ:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:

Ուշադրություն

Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Alternanthera_philoxeroides_NRCS-1.jpg

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

fotosynteesi_shutterstock_158144060.jpg

Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևակոթունից և տերևաթիթեղից: Տերևակոթունը տերևաթիթեղը ամրացնում է ցողունին: Տերևաթիթեղները տարբեր են ձևով, չափով, գունավորմամբ:

depositphotos_2633635-stock-illustration-colorful-autumn-leaves-collection.jpg

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Աղբյուրները

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը
Գրականության հղումը 105, 106 էջերը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։


2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։


3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։