Ինչ որ լավ է Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ՝

  1. Բացատրի՛ր փոխաբերությունը՝  Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:
  2. Ինչ որ բան լավ է վառում է վառում:
  3. Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:
  4. Արև- Արևոտ եղանակ, վառ-Վառվող՝ այրվող վիճակ ներկայացնող, աշխարհ-Տիեզերքի առանձին միավորը՝ մոլորակ
  5. Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:
  6. այո որ արև շողում է:
  7. Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը: արևի մասին