Ազգային-Բակային խաղեր
marygrigoryan10Leave a comment
Աչք կապոցի- 7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
Աքլորակռիվ- ( Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում):
Քարկտիկ- Քարկտիկը խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը, հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար, մեկնուկ, երկնուկ, թաք ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։
Աղջիկ փախցնոցի- Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ:
Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
