Մեր տան գորգը
marygrigoryan10Leave a comment

Մեր տանը տատիկիս և պապիկիս սենյակում պատից կախված է այսպիսի գորգ:
Այս նախշերը ինչպես ես գիտեմ սատանայա նախշերով են:
Պատմությունը: Տատիկս այս գորգը բերել է Թիբիլիսից:
Գորգագործություն — Գորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատեսակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերենին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրություններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։
Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռացվում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։
Հայկական զարդանախշերը ժողովրդական հնագույն պատկերացումներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։
Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։
