Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:
Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջը բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ
Հարցեր՝
1.
Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:
Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են ցիտոպլազման և կորիզը:
2. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը:
Բջջաթաղանթի միջով բջիջ են ներթափանցում ջրում շուծված որոշակի նյութեր և հեռացնում են բջիջի համար ոչ պիտանի նյութերը:
3. Որտե՞ղ է գտնվում բջջահյութը, և ի՞նչ է այն պարունակում:
Բջջահութը գտնվում է բուսական բջիջների վակուոլներում: Բջջահյութը պարունակում է ջրի մեջ լուծված շաքար և զանազան այլ նյութերով:
4. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:
Բուսական բջջում կան կանաչ, նարնջագույն, կարմիր, դեղին և այլ գույների պլաստիդներ:
















Իսկ բանակի թիվը հասնում էր մինչև 300․000-ի։

