1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:մագաղաթի

2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթի հորթի գառան ուլի կաշվից

3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ: հին ժամանակներում անվանում էին մածյան

4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն: Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:

5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները

6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում:

7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:

Մենք էլ ենք բնության մասնիկ

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Ճանապարհորդություն դեպի Գոշավանք

Գոշավանք,նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին Գետիկ գետի աջ ափին: Վանքը կառուցվել է 1188թ-ին նշանավոր Վարդապետ Մխիթար Գոշի կողմից,կոչվել է նոր Գետիկ, իսկ 1213թ Մխիթար Գոշի մահվանից հետո վերանվանվել է Գոշավանք:Գոշավնքը միջնադայրան Հայաստանի կրոնական և կրթամշակությին նշանվոր կենտրոններից մեկն էր,ուր 25տարի ապրել ու գործել է Մեծ վարդապետ՝ Մխիթար Գոշը (1130 -ական թթ.-1213թ):

,

Ճամփորդություն դեպի Ապարանի լիճ

Ապարանի ջրամբար, Ապարանի լճի աէրհետական ջրամբար Հայաստանի -Արագածոտնի մարզում, Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի մինջև:Կառուցվել է 1962-1967թթ-ին մակերեսը 7.9 քառակուսի կիլոմետր է:Սնվում Քասաղ գետի,Լուսագյուղ,Վարդենիս,Թթուջուր,Եղիպատրուշ,Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից: Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է: Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ, որոնցից մեկում մենք անցկացրեցինք մեր այդ օրվա հանգիստը, հայրիկիս հետ ձկնորսությամբ զբաղվեցինք շատ լավ օր անցկացրեցինք և շատ տեղեկություններ իմացա: