ՈՒՐԻՇԻ ՈՒՂՂԱԿԻ ԵՒ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՔ
ՈՒրիշի ուղղակի և անուղղակի խոսքը
Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակի: Ուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Վ.Տերյանը, դժգոհ լինելով իրականությունից, դառնացած ասել է.
Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում…»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։
Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակի խոսքի վերածելիս կատարվում են մի շարք փոփոխություններ, այս փոփոխություններն են`
1) Խոսքի մեջ եղած հեղինակի խոսքը, որ դիրքում էլ լինի, գալիս է նախադասության սկիզբ:
2) Հեղինակի խոսքին հաջորդում են որ կամ թե շաղկապները:
3)Ուղղակի խոսքի մեջ եղած կոչականը կարող է դառնալ գլխավոր նախադասության լրացումը:
Օրինակ`-Մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին, Արամ,- ասաց Մայրամը:
Մայրամը ասաց Արամին, որ իրենք այսօր ծառատունկի են մասնակցելու:
4)Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով ( մենք, մեր, մեզնից, մեզնով) դերանուներին փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերաննուները:
Օրինակ`Մարինեն ասաց Արմինեին.
-Ես վաղուց ձեզանից լուր չունեի, դուք հիմա ինչպե՞ս եք:
Մարինեն ասաց Արմինեին, որ ինքը վաղուց նրանցից լուր չուներ, նրանք հիմա ինչպես են:
5)Ուրիշի ողակի խոսքի մեջ եղած ձայնարկությունները վերաբերականները անուղղակի խոսքում դուրս են ընկնում:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ ջան, ես քեզ կարոտել եմ,- ասաց աղջիկը:
Աղջիկը ասաց մայրիկին, որ ինքը նրան կարոտել է:
Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր: Օրինակ`
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում : — Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը: – Ես միշտ ուզում էի իմանալ, թե ինչու՞ են փայլում աստղերը․- ասաց փոքրիկ իշխանը։
Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում: – Ինչ բոլոր աստղերն են ենթարկվում․- ասաց թագավորը։
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը: – Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը․- պատմում էր ճանապարհորդը։
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը: – Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը․- պնդում էր գործարար մարդը։
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ: – Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց.- ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:
Գործնական խոսք
1. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի: Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված բառերին:
Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ հողմը, որ թռչում է իր վրայով (Ծովը նավաբեկյալին ինչպե՞ս կարող է դիմել): – Քո նավի խորտակվելու պատճառը հողմն է այլ, ոչ թե ես․- ասաց ծովը։
Շունը գայլին հարցրեց, թե ի՛նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած` եկել է նրան փախցնելու: (Ի՞նչ բառերով է դիմում) – Ի՞նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած` եկել ես նրան փախցնելու․- ասաց շունը գայլին:
Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի: – Եթե մենք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի մեզ չի հաղթի, իսկ եթե գժտվենք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի․- ասաց գյուղացին որդիներին:
Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի ետևից ընկնելով կյանքն է կորցնում: (Ի՞նչ բառերով կարող է արտահայտվել ափսոսանքը): – Որսի ետևից ընկնելով կյանքս եմ կրցնում․- ափսոսաց շների ճանկն ընկած գայլը։
2. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան: Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա: Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:
Ի՞նչ երաշխավորագիր տամ քեզ․- հարցրեց նա ընկերոջը
Ուզում եմ քո նվագախմբի անդամ դառնամ․- ասաց վերջինս
Ես երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ․- ասաց մարզիկը և շատ զարմացավ
Դա կարևոր չէ, դրա փոխարեն դու առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունես․- պատասխանեց Տնօրենը
3. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին. -Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում: Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց. -Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ: Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց. — Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում: Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.
-Ես քեզնից չեմ վախենում, է˜, որովհետև դու ինձնից ուժեղ չես:
4.Դո՛ւրս գրիր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց. -Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը: Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց. — Հա՜, տեում է: Դա Նայիբի քուչեն է: Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել: Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց. -Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
5. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Ինքն ուներ մի կին, ում շատ եր սիրում։ Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:
6. Գրի՛ր երկխոսություն, որ ինչ-որ հանդիսության ժամանակ ես լսել (կարող ես նաև հորինել):
Այսօր հրավիրել էի ընկերուհուս կինոդիտման, մի շատ լավ ֆիլմ էր լույս տեսել, նա շատ ոգևորվելով ասաց, որ շատ է սպասել այդ ֆիլմին, քանի որ հետևել է ընթացքին։
– Քեզ մի լավ խմբակի մասին կարող եմ պատմել նրանց համար, ովքեր նույնպես սիրում են ֆիլմեր․- առաջարկեցի ես իմ ոգեշնչված ընկերուհուն։
– Իսկապես, ես մեծ հաճույքով կգնամ․- ասաց ընկերուհիս։
Վերջապես, երբ ֆիլմը վերջացավ, ես առաջարկեցի գնալ սրճարան և քննարկել ֆիլմը։