22․04-3․05

.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին

p=F/S

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

F=pS

3.Որո՞նք են ճնշման միավորները

P(պասկալ),կՊա,ՄՊա:

15․04-19․04

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին

Ճնշման=ճնշման ուժ/հպման մակերևույթի մակերես P=F/S

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

F=pS

3.Որո՞նք են ճնշման միավորները

P(պասկալ),կՊա,ՄՊա:

Ֆիզիկա, լծակ

8․04-12․04

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև 117 և Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ 81-ից մինչև էջ 85 խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները։

Այն մեծանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ Պարզ մեխանիզմներ են՝ լծակները, ճախարակները, թեք հարթությունները, ոլորանները, պտուտակներն և այն։

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է։ Սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ։

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Հենարանի վրա գցված պարանի շփումը դժվարացնում է բեռը բարձրացնելը։ Դրա համար օգտագործում են շրջանագծով փորակ ունեցող փոքրիկ անիվ, որը պտտվում է գոտեկապի մեջ ամրացված առանցի շուրջը և կոչվում է ճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոփոխելու համար:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախարակը օգտագործվում է ուժի մոդուլը փոփոխելու համար, դրա օգնությամբ ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում ենք բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է։ Երեք անշարժ ճախարակ և երեք շարժական ճախարակներով բազմաճախարակը տալիս է վեցապատիկ շահում ուժի մեջ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

սֆ.PNG

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար։

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված։

Լրիվ աշխատանքը դա այն աշխատանքն է, որ մենք ծախսել ենք և՛ բեռը բարձրացնելու համար, և՛ շփումները հաղթահարելու համար։

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից։

Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, հետևաբար, օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից։

14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>։

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից։

Ոչ, հնարավոր չէ։ Քանի որ A օգ-ը միշտ փոքր է A լր-ից, ապա ՕԳԳ-ն միշտ փոքր է 1-ից (կամ 100 %-ից)։

Ֆիզիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքներ

  1. Ուժ։Ձգողության երևույթը։Ծանրություն ուժ։Առաձգականության ուժ։Մարմնի կշիռ

Տարբերակ 1

I.Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որովմարմինը (Երկրի ձգողականության
հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա:

II.Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով երկիրը ձգում է մարմնին։

III.Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա։

IV.Տիեզերանավին ուղեծրի վրա պահում է ծանրության ուժը։

V.Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը չի փոխվում:

Տարբերակ 2

I. F¹ կոչվում է ծանրության ուժ:

II. F² կոչվում է մարմնի կշիռ:

III. F³ կոչվում է առաձգականության ուժ:

ՈՒժ։Տիեզերական ձգողության ուժ։Ծանրության ուժ։

․Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ֆիզիկայում ուժը օգտագործում են տվյալ մարմնի վրա այլ մարմինների ազդեցությունը քանակապես բնութագրելու համար։

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1վայրկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ-ով։

3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Վեկտորական

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծությունները ունեն արժեք և ուղղություն, իսկ սկալյար մեծությունները ունեն միայն արժեք։

5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

Fծ=mg

7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

Մարմնի կշիռ 19-23.02

Թեման.Մարմնի կշիռ:

 Նախագիծ՝ՈՒժեր 

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը իր բնույթով առանձգական ուժ է։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտե՞ղ է այն կիրառված:

Մարմնի կշիռը ուղղված է դեպի վեր։ Օրինակ՝ երբ մենք նստում են բազմոցի վրա, բազմոցը ակնհայտորեն թսկում է, և նա էլ իր հերթին ազդում է մեր վրա։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Առօրյայում մենք հաճախ կշռվելուց ասում են որ մեր կշիռն այսքան է։ Բայց չէ՞ որ կիլոգրամը մարմնի զանգվածի միավորն է, իսկ կշիռը ուժ է և չափվում է նյուտոնով։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները:

Առօրյայում մենք հաճախ են շփոթում այս երկու մեծությունները։ Դրանց տարբերությունը հետևյալն է․ կիլոգրամը մարմնի զանգվածի միավորն է, իսկ կշիռը ուժ է և չափվում է նյուտոնով։ Օրինակը բերված է նախորդ վարժությունում։

Սովորել` Է.Ղազարյանի դասագրքից էջ 72 -ից մինչև էջ 74-ը:

Լրացուցիչ առաջադրանք

Կրկնել` Է.Ղազարյանի դասագրքից էջ 64 -ից մինչև էջ 72:

Կատարել` Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից. էջ39-ից  մինչև 44-ը եղած տարբերակները և Վ․Ի.Լուկաշիկի խնդրագրքից էջ 35 խնդիրներ 275-ից-285-ը։

Ուժ:Տիեզերական զգովականության ուժ: Ծանրության ուժ

2․02-16․02

Լաբ․աշխ․ ԶՍՊԱ­ՆԱ­ԿԱ­ՎՈՐ ՈՒ­ԺԱ­ՉԱ­ՓԻ ԱՍՏԻ­­ՃԱ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄԸ

Կրկնել նաև Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում:

Դեֆորմացիան լինում է երկու հիմնական տեսակի։ Առաջին դեպքում ուժ գործադրելուց հետո մարմինը վերականգնում է իր նախկին տեսքը, օրինակ՝ զսպանակը քաշելիս։ Երկրորդ դեպքում մարմինը չի վերականգնում իր նախկին տեսքը, օրինակ՝ երբ պլաստիրիի վրա ուժ է գործադրվում։

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ:

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, ապա դեֆորմացիան կոչվում է առանձկական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:

Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից:

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Առանձգականության ուժը փորձեմ բացատրել օրինակով։

Եթե զսպանակի մի ծայրը ամրեցնենք, իսկ մյուս ծայրին կախեն F ուժով մարմին, ապա այն որոշ չափով կերկարի և այլևս չի ձգվի։ Նշանակում է՝ ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք զսպանակի վրա։ Այն ուղղված է ուժին հակառակ։

7.Հուկի օրենքի ձևակերպում:

Առանձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առանձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը:

Ըստ Հուկի օրենքի, սատցել ենք այս բանաձևը՝․ Fառ=kx:

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը:

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ծայրիկ ամրացավ է կեռ։ Այդ կեռից կախում են բեռերը և դրա հիմնման վրա կազմում սանդղակը։ Կեռիկից կախում են 102 գրամ զանգվածով բեռ, որը զսպանակը ձգում է 1 Ն ուժով։ Կախում են ևս մեկ բեռ, և գրում 2-րդ չափանիշը։ Իսկ ավելի փոքր զանգվածով բեռերի վրա ազդող ուժը չափելու համար երկու գծերի միջև եղած տարբերությունը բաժանում են 10 հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունենում է 0,1 նյուտոն ուժ։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա, որն է․ առանձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առանձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

Լաբորատոր աշխատանք

Անհրաժեշտ սարքեր և նյուրեր․ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Լծակը ամրացրեցի ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի արացված առանցքիշուրջը։ Այնուհետև լծակի ծայրերին մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցիհորիզոնական դիրքում։Պտտման առանցքից, որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկիցկախեցի երկու ծանրոց, այնուհետև լծակի ձախ բազուկի վրա կախեցի մեկ ծանրոց և գտաայն տեղը, որտեղից կախելով լծակը հավասարակշռվեց։ Չափեցի պտտման առանցքից այդտեղերի հեռավորությունը՝ l1 և l2, իսկ ուժաչափով չափեցի 2 ծանրոցի կշիռը և 1 ծանրոցիկշիռը, արդյունքները գրառեցի ներքևիսյունակում։ Նման փորձը կատարեցի ձախ կողմումկախելով երկու ծանրոց հետո երեք ծանրոց։ Յուրաքանչյուր փորձի համար հաշվեցի ուժերիհարաբերությունը, բազուկների հարաբերությունը՝ արդյունքները աղյուսակում։

v

l1-9sm

l2-18sm

1

0,5

l1-13sm

l2-13sm

1

1

l1-11

l2-16

1

1,5

1

8․04-12․04

Թեման․Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն: Մեխանիզմի օգտակար գործողության գործակից: Ճախարակ: Մեխանիզմի Օ․Գ․Գ․

Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ էջ 174 -ի խնդիրներ 107-ից մինչև 117 և Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ 81ից մինչև էջ 85 խնդիրների բացատրում, քննարկում և լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում եմ ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի կամ առանցքի շուրջ։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Շարժական ճախարակ, անշարժ ճախարակ, բազմաճախարակ

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռը շարժելու ժամանակ ճախարակը նույնպես շարժվում է, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախարակը անշարժ և շարժական ճախարակների համակցուրյունն է։ Այն տալիս է վեցապատիկ շահում ուժի մեջ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որի կատարման համար ստեղծված է մեխանիզմը կամ մեքենան, կոչվում է օգտակար աշխատանք։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

14.՞Որ մեծոթյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է օգտակար գործողության գործակից։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ճանապարհի մեջ, անքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ, դա հնարավոր չէ

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ 90-ից մինչև էջ 100

Հզորության <<ձիաուժ>> միավորի մասին

Երբ Ջեյմս Ուատտը չէր կատարելագործել շոգեմեքենան, միավոր սահմանելու կարիք չկար, քանի որ այն բացի թանկարժեք լինելուց բացի, ուրիշ ֆունկցիա չէր կատարում։
Այդ ժամանակ հանքահորից պոմպերով հուրը հանելը դարձավ լուրջ խնդիր, այդպիսի գործերի համար Անգլիայի այդ դարաշրջանում ձիեր օգտագործելը բավականին թանկարժեք էր, հենց այդ պատճառով էր, որ գյուտարարին հետաքրքրում էր, թե քանի՞ ձիու կփոխարիներ մեկ մեքենան, և ինչպե՞ս արտահայտել մեքենայի հզորությունը ձիու հզորությամբ, իսկ ավելի կոնկրետ, այն աշխատանքը, որ ձին կատարում է 1 ժամում, 1 րոպեում, 1 վայրկյանում։

Ուատտը փորձնականորեն որոշում է, որ ձին 75կգ զանգվածով բեռը 1 վայրկյանում բարձրացնում է 1մ։ Այսինքն՝ ձին 1 վայրկյանում կատարում է 75կգ * 9,8Ն/կգ * 1մ == 735Ջ աշխատանք։ Ձիու զարգացրած միջին հզորությունն անվանել է ձիաուժ կամ կրճան ձ․ ու․։ Նաև Ուատտը հաշվել է, որ 1 ձ․ ու․= 735Ջ / 1վ: Իսկ համեմատելու համար նշենք, որ ժամանակակից մեքենաների շարժիչները զարգացնում են 60-500 ձ․ ու․ հզորություն։ Չնայած անվանմանը, պետք է հիշել, որ ձիաուժը ոչ թե ուժի, այլ հզորության միավոր է։