Պարապմունք 11.

Առաջադրանքներ

1) Միանդա՞մ են արդյոք հետևյալ արտահայտությունները.

ա) a  — այո
բ) a+b — ոչ
գ) ba — այո
դ) b2c — այո
ե) aba+b — ոչ
զ) axb — այո
է) 34xy — այո
ը) 0 — ոչ
թ)-1,26 — այո
ժ) (a — b)3 — ոչ
ի) p4xy — այո
լ)  7a-3 — ոչ

2) Պարզեցրեք միանդամի գրությունը.

ա) 0ab — 0

բ) xy0z — 0

գ) 1kpx — kpx

դ) ab1m — abm

ե) a5b(-3)c(-8) — 120abc

զ) 6x12y(-13)z — -936xyz

3) Ի՞նչ արժեք է ստանում 5x + 2y գումարը փոփոխականների հետևյալ արժեքների դեպքում.

x = 1,2
y = 1,5:

5*1,2 = 6
2*1,5 = 3
6+3 = 9

4) Գրեք միանդամը ավելի հարմար տեսքով
xxx^5 — x^7
aaaaaaa^8 — a^14
(a^2)^4 — a^6
(xy)^4 xy — (xy)^5

5) Գրեք բոլոր այն միանդամները, որոնք ստացվում են տրված միանդամում արտադրիչների տեղերը փոխելիս.

ա) 3ab=ba3=a3b=b3a=ab3

բ) d(-6)c

գ) x7yz — 7xyz

դ) a4 — 4a

6) Պարզեցրեք միանդամի գրությունը.

ա) -2ab(-3)c

բ) 12d(-45)a

գ) bx(-12)34

դ) xy1:

Կրկնողություն բաժնից

7) Գտե՛ք բնական  ամենափոքր հնգանիշ թվի և բնական  ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։

8) Գտե՛ք 17‐ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերը։

9)Կատարեք գործողությունը․
1,5×2
-2,34+1,34
-2(-15+5)
14,26-1, 26
9,67-8,610) Գտե՛ք ամենափոքր բնական թիվը, որն ունի ճիշտ 5 հատ բաժանարար (օրինակ՝ 12 թիվն ունի 6 հատ բաժանարար՝ 1, 2, 3, 4, 6 և 12):

Մուշեղ Գալշոյան, Սպասում, 10․10․23

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»:  Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  2.  Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
  3. վնգստալ-Խղճալի ձայնով կաղկանձել, գոցել-Փակել, ապրուստ-Ապրելակերպ,ճկուն-Հեշտ ճկվող
  4.  Բացատրի՛ր հետևյալ
  5. արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
  6. Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
  7. Կոմիտասը ելավ հյուրանոցից
  8. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
  9. ստեղծագործ, երգ գրող, լավ ընկեր, լավ մտավորական:
  10. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
  11. Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
  12. որովհոտև լիքը Գոհարներ է ստեղծել:
  13. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
  14. լավ

Բնակչության վերարտադրությունը

  1. Բնակչության վերարտադրության վրա որ գործոններն են ազդում և ինչպես:
  2. Ծնելիության եւ մահացության հետեւանքով բնակչության սերունդների նորացման եւ հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն: Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով:
  3. Ուրվագծային քարտեզի վրա նշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության առաջին տիպն է
  4. Ուրվագծային քարտեզի վրանշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության երկրորդ տիպն է
  5. Նշած երկրները առանձնացրեք ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի
    Ֆրանսիա, Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Արգենտինա, Սիրիա, Կանադա, Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Ալժիր, Հայաստան, Ուկրաինա, Իսպանիա, Քենիա, Կամերուն, Մալթա, Ինդոնեզիա, Ավստրալիա, Չադ, Նոր Զելանդիա, Հունաստան, Եմեն 
  6. Առաջին տիպ            Երկրորդ տիպ
    Ֆրանսիա, Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Արգենտինա, Սիրիա, Կանադա, Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Ալժիր, Հայաստան, Ուկրաինա, Իսպանիա, Քենիա, Կամերուն, Մալթա, Ինդոնեզիա, Ավստրալիա, Չադ, Նոր Զելանդիա, Հունաստան, Եմեն 

Աշխարհի բնակչության թիվն ու շարժը

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները: 
  2. կյանքի հեշտ ապրելն ու ծնելիությունը:
  3. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:   
  4. որ ապրես դու չիմանաս իչնի է ծառերը :
  5. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած
  6. այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:
  7. ոչ զարգացած երկրներում ավելի քիչ են մարդիկ զբաղված և այնտեղ ավելի շատ է ծնելիություն քան զարգացած երկրներում վորովետեվ այնտեղ մարդկ զբաղված են և ծնելիությունը քիչ է :

Պարապմունք 9.

Ի՞նչ է անկյան կիսորդը։

Անկյան կիսորդը անկյան գագաթից ելնող այն ճառագայթն է, որն անկյունը տրոհում  է երկու հավասար մասերի։ Նկարում կիսորդը նշված է կարմիրով։
2. GEOGEBRA ծրագրով գծիր չփռված անկյուն, գծիր նրա կիսորդը։


3. GEOGEBRA ծրագրով գծիր փռված անկյուն, գծիր նրա կիսորդը։


4. Գծիր երկու անկյուն այնպես,  որոնց գագաթը համընկնի։


5. Գծիր երկու անկյուն այնպես,  որոնք ունենան ընդհանուր կողմ։


6. Քանի՞ անկյուն կա նկարում,  բոլոր անկյունները նշիր։

3

<BAC

<CAD

<DAE
7. Փռված անկյունից քանի՞ անգամ է փոքր 18 աստիճանի անկյունը։

10
8. Արտահատեք րեպեներով.
ա) 6 աստիճան=360
բ) 10 աստիճան=600
գ) 25 աստիճան 12 րոպե=1512
դ)120 վայրկյան=2
9. Գտեք АBC անկյունը, եթե BD ճառագայթը այդ անկյան կիսորդն է և <АBD=48 աստիճան։

48+48=96
10. <ABC=168աստիճան է, BK-ն այդ անկյան կիսորդն է։ Գտեք АBK և KBC անկյունները։

168:2=84


11.BD ճառագայթը ABC  անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը  17 աստիճանով մեծ է մյուսից։ Գտեք այդ անկյունները, եթե    <ABC=77 աստիճան։

77-17=60


12. BD ճառագայթը ABC  անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը  հարաբերում է մյուսին ինչպես 2:7: Գտեք այդ անկյունները, եթե    <ABC=90 աստիճան։

2+7=9

90:9=10

10×2=20

10×7=70

20, 70