Գրաբար հատվածները դարձնել աշխարահաբար, ուշադրություն դարձնել գրությանն ու արտասանությանը։ (բառարանի օգնությամբ)
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ (Սող․ առակներ)
Ճանաչել իմաստությունը և որպես խրատ ճանաչել հանճարի խոսքերը։
Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)
Դուք եք լույս աշխարհի։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ:
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր, քանի ձևով կարող ես։
Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
Աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
Պետք է ուրիշը քեզ գովի այլ ոչ թե դու։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
(Աոակք ԺԷ, 13)
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
Ով բարության փոխարեն չարություն անի իր տունը չարից պակաս չի լինի։
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։
Բարու փոխարեն չար մի հատուցաներ չարը ի տանէ քումմէ չի պակասեցէ։
Ե) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք ԺԸ, 13)
տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրա
Ով տալիս է պատասխան առանց լսելու, նրան անմտություն և նախատինք։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։
Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։
Զ) Ընկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։ (Առակք Ը, 10-11)
ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)
Վերցրե՛ք խրատ ոչ թե արծաթ, և գիտություն ոչ ոսկի։ Ավելի լավ է իմաստություն, քան պատվական քարեր։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, գիտությունը ու իմաստությունը ավելի լավ են, քան արծաթը, ոսկին ու թանկագին քարերը։
է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս Ե, 25)
լե՛ր — եղի՛ր
ընդ ոսոխի քում — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ
Եղի՛ր արդարամիտ քո թշնամու հանդեպ։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Անիրավի, խոհեմ։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:
Իրավացի՝ արդարացի խորհող, արդարախոհ, արդարամիտ:
Ը) Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ (Մատթեոս Դ, 4)
ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից
Միայն հացով չի ապրի մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից: