Հայոց լեզու

67

Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր`դրանք գործածելով 

ա) ուղիղ իմաստով,

Պատի երկարությունը չափելու համար պատվիրատուն առաջարկեց իր մետրը, բայց արհեստավորը գերադասեց այն իր մետրով չափել։

Անուշադրության պատճառով քիչ էր մնում կոտրեր հեռախոսը, բայց երբ պտտվեց, տեսավ, որ այն մազից էր կախված։

Հովիվը ավելի արագ էր քայլում, քան այծերը, բայց վերջ ի վերջով այծերը սկսեցին արագորեն գալ։

Նա այդքան էլ քաղցած չէր, և հացը ցամաք կերավ։

բ) որպես դարձվածք: 

Ոչ ոքից օգնություն չխնդրեց, և ամեն ինչ իր մետրով չափեց։

Նրա վիճակը մազից էր կախված։

Երեխան սկսեց չարաճճիություններ անել։ Կարծես թե այծերը եկել էին։

Երբ նա հետ վերադառնա, հացը ցամաք է ուտելու։

Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել: 

68.

ա) ուղիղ իմաստով,

Տղան ձեռքը բերեց մոտիկ որպեսզի վերցնի ատիտը։

Աչքի դիմացով ընկավ մի թուղթ,որի վրա գրված էր մի խաղի հրավիրի տոմս։

Հենց ես մտա սենյակ միանգամ լույսը տեսնելով ուրախացա։

Հացը ցամաք ուտելը այնքան էլ ճիշտի չի։
բ) որպես դարձվածք:
Ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:

Իլոն Մասկը ձեռք բերեց նոր ավիաընկերություն։

Այս տղան աչքիցս ընկավ իր անիմաստ քայլերով։

Բարսելոնայում նոր լույս տեսած ֆուտբոլիստը հուսով ենք,որ լավ կխաղա։

Հերիք է հացը ցամաք ուտեք այդպես ասաց տնօրենը իր աշխատողին։

71. Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել,հառաչել:
Մի մարդ /ձեռքը փակ / ժլատ հարեւանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար /ջարդ ու փշուր եղավ/ կոտրվեց: Հարեւանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, /տակից գլուխ/ անբողջովին ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը /աշխարհով մեկ եղավ/ ուրախացավ: Բայց մարդը /աչքը ծակ/ագահ է , չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, /ախ ու վախ արեց/հեռաչեց .-Նորը, /խոսք չկա/ իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

Հոկտեմբերի 9-13

Дата: 7 октября, 2023Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

Սովորել՝ էջ 27-31

Թեմա՝ Մաքուր նյութեր և խառնուրդներ։ մաքրումը

Խմբային աշխատանք քիմիայի լաբորատորիայում՝

Դասարանը բաժանվում է խմբերի, որոնք պետք է որոշեն,

  1. տրված նյութը մաքուր է թե՞ խառնուրդ: Ուսուցիչը յուրաքանչյուր խմբի համար պատրաստած քարտերը բաժանում է և թույլատրում փոխադարձ զրույցն ու միմյանց օգնելը: Սկսվում է խմբային աշխատանքը: Ուսուցիչն ուղղորդում է, ղեկավարում, մասնակցում այս կամ այն խմբի բանավեճին: Ստորև ներկայացվում է այդպիսի մի քարտի օրինակ։
  1. Կատարե՜լ փորձ տանը ՝Տրված է կերակրի աղ, կարմիր պղպեղ և շաքարավազ

Այդ նյութերից խմբերը պետք է պատրաստեն երկու խառնուրդ՚ համասեռ և անհամասեռ: Անզեն աչքով արդյոք տարբերվում են այդ խառնուրդների բաղադրամասերը։

Սիրել՜ի սովորողներ

Ընթացքը , նպատակը,արդյունքը՝ տեսասահիկով ներկայացնել ։

Սեպտեմբերի 25-29

7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐՔԻՄԻԱ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Սեպտեմբերի 25-29

Дата: 24 сентября, 2023Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

Սովորել՝ Նյութերի հատկությունները։


Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով:
Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:
Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները: !
Հիշե՛ք Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: