Աշխարհագրություն 7

https://www.worldometers.info/world-population/

ԱՇԽԱՐՀի բՆԱկՉՈՒԹՅԱՆ Թիվը եվ ՇԱՐժը

Նախորդ դասերից դուք գիտեք, որ բնակչությունը կարեւոր դեր է խաղում աշխարհագրական
թաղանթում: Մարդկանց գործունեության հետեւանքով փոփոխվում են բնական համալիրներն
ու դրանց առանձին բաղադրիչները: Բնակչության անմիջական մասնակցությամբ ստեղծվում
են այգիներ, վարելահողեր, ջրանցքներ, ջրամբարներ եւ այլ կուլտուրական լանդշաֆտներ: Մեր
շրջակա միջավայրի քաղաքներն ու գյուղերը, գործարանները, ճանապարհներն ու սպասարկ-
ման հիմնարկները նույնպես ստեղծվել են բնակչության կողմից:
բնակչություն (ազգաբնակչություն) է կոչվում որոշակի տարածքում բնակվող մարդ —
կանց ամբողջությունը։ Բնակչության ուսումնասիրությամբ զբաղվում են շատ գիտություններ,
որոնց շարքում կարեւոր տեղ է գրավում աշխարհագրությունը։ Վերջինս ուսում նասիրում է
տարբեր աշխարհագրական պայմաններում բնակչության կազմն ու տեղաշարժերը
(միգրացիաները, բնակչության եւ բնակավայրերի աճը, դրանց տեղաբաշխումը:
Այդ գիտելիքներն անհրաժեշտ են երկրի մակերեսին բնակավայրերն ու բնակչությունը
ճիշտ տեղաբաշխելու եւ ընդհանրապես մարդկանց կենսագործունեությունը տարածության ու
ժամանակի մեջ ճիշտ կազմակերպելու համար։
Բնակչությունը հասարակության գլխավոր արտադրողական ուժն է: Նրա դերը
տնտեսության մեջ երկակի է` մի կողմից ստեղծում է նյութական բարիքներ, իսկ մյուս կողմից
հանդիսանում է իր իսկ ստեղծած բարիքների սպառողը:
Աշխարհի եւ առանձին երկրների բնակչության ճիշտ թիվն իմանալը ճանաչողական ու
գործնական մեծ նշանակություն ունի։ Այդ թվով են պայմանավորված երկրի տնտեսական
հզորությունը, նյութական բարիքների արտադրության եւ սպառման ծավալները, աշխա —
տանքային ռեսուրսների թվաքանակը, զինվորական ներուժի մեծությունը: Երկրի եւ առանձին
բնակավայրերի բնակչության ճիշտ թիվն ու կազմն իմանալը կարեւոր է մանկապարտեզներ,
դպրոցներ, հիվանդանոցներ, սպասարկման տարբեր ձեռնարկություններ հիմնելու համար:
Բնակչության թվի եւ կազմի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար
աշխարհի գրեթե բոլոր պետություններում պարբերաբար (հինգ կամ տասը տարին մեկ) կազ —
մակերպվում են ընդհանուր մարդահամարներ։ ՄԱԿ-ի փորձագետները, ի մի բերելով բոլոր
երկրների մարդահամարների տվյալները, ստանում են աշխարհի բնակչության ընդհանուր
թիվը:
Քանի որ հին ժամանակներում երկրներում չէին կազմակերպվում ժամանակակից պատկե —
րացմամբ մարդահամարներ, ուստի աշխարհի բնակչության մոտավոր թիվը գնահատելու
համար հիմք էին ընդունվում կողմնակի տվյալներ (հարկատուների, զորքերի թիվը): Ստացված
տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախկինում երկրագնդի բնակչության թիվն աճել
է շատ դանդաղ: Այն արագացել է հասարակության զարգացմանը համընթաց:
Եթե երկու հազար տարի առաջ երկրագնդի վրա ապրում էր մոտավորապես 230 մլն մարդ,
ապա այժմ աշխարհի բնակչության թիվն անցնում է 7 մլրդ-ից։ Հին դարերում երկրագնդի բնակ —
չությունը մեկ տարվա ընթացքում աճել է մի քանի հարյուր հազարով, XVIII–XIX դարերում՝ 5-10
մլն-ով, իսկ ներկայումս՝ շուրջ 80-85 մլն-ով։ Այսինքն` մեծանում է ոչ միայն աշխարհի բնակչության
թիվը, այլ նաեւ յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թիվը` բնակչության հավելաճը:

2
Տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում բնակչությունն աճում է տարբեր տեմպերով,
որովհետեւ տարբեր է ծնունդների ու մահերի թիվը, ինչպես նաեւ տվյալ երկիր ժամանողների եւ
երկրից հեռացողների թիվը:
Ինչպես երեւում է գծանկարից, վերջին տասնամյակներին բնակչության թիվն
ամենարագորեն աճել է Աֆրիկա աշխարհամասում: Այսպես, եթե հարյուր տարի առաջ
Աֆրիկայում էր ապրում աշխարհի յուրաքանչյուր 13 բնակչից մեկը, ապա ներկայումս` յուրա-
քանչյուր 7-ից մեկը: Բնակչության թիվն արագ է աճում նաեւ Հարավային Ամերիկայում եւ
Ասիայում: Ներկայումս Ասիայում ապրում է աշխարհի բնակչության մոտ 60% -ը: Բնակչության
թիվը շատ դանդաղ է աճում Եվրոպայում, որի հետեւանքով ոչ միայն չի աճում, այլ նաեւ նվազում
է նրա բաժինը աշխարհի բնակչության թվում: Այսպես, եթե հարյուր տարի առաջ Եվրոպայում
ապրում էր աշխարհի բնակչության մոտ 25%-ը, ապա ներկայումս` 10%-ը:
Ինչպես երեւում է վերը նշված տվյալներից, բնակչության թիվը հատկապես արագ է աճում
աշխարհի առավել աղքատ եւ տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններում եւ
երկրներում: Այս տարածաշրջանների եւ երկրների հաշվին աշխարհի բնակչության աճի
արագացումը մեր ժամանակաշրջանի ամենալուրջ հիմնախնդիրներից է: Այն իր հերթին
առաջացրել է համամոլորակային եւ տեղական մասշտաբների բազմաթիվ այլ հիմնախնդիրներ,
ինչպիսիք են, օրինակ, պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության,
բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների
օգտագործման հիմնախնդիրները:
Աշխարհի բնակչության թիվը երբեք այնքան արագ չի աճել, որքան XX դարում: Այն 1830թ.
կազմել է 1 մլրդ, 1930թ.` 2 մլրդ, 1960թ.` 3 մլրդ, 1975թ.` 4 մլրդ, 1987թ.` 5 մլրդ, 1999թ.` 6 մլրդ,
2011թ.` 7 մլրդ մարդ: Ինչպես երեւում է գծանկարից, աճի ներկայիս տեմպերի պահպանման
դեպքում (տարեկան շուրջ 1,1%) 2025թ. երկրագնդի բնակչության թիվը կհասնի 8մլրդ-ի։
Աշխարհի բնակչության թվաքանակի աճը:

17
Բնակչության թվի արագ աճի հետեւանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրն
այն է, որ մի կողմից սպառվում են Երկրագնդի բնական ռեսուրսները, իսկ մյուս կողմից ավելանում
է աղտոտման ծավալը: Նվազում է մեկ բնակչին ընկնող հողային, ջրային եւ անտառային
ռեսուրսների քանակը: Այսպես, անբավարար քանակությամբ ջուր օգտագործող մարդկանց թիվը
մոտակա տասնամյակներին կավելանա մի քանի անգամ:
Պարենային հիմնախնդիրն ամենահինն է: Բոլոր ժամանակներում էլ մարդկանց մի
մասը թերսնվել է եւ տառապել սովից: Ներկայումս թերսնվող եւ սովյալ մարդկանց թիվը
հասնում է 1,5 մլրդ-ի : Գիտնա կանները նման իրավիճ ակը փոր ձել են բ ացատրել երկ ու
ենթադրությամբ:
Առաջին` բնակչության արագ աճի հետեւանքով աշխարհում ապրող մարդկանց թիվն ավելի
մեծ է, քան Երկրագնդի գյուղատնտեսության եւ Համաշխարհային օվկիանոսի` նրանց պարենով
ապահովելու հնարավորությունները:
երկրորդ` աշխարհի պարենի արտադրությունն անբավարար է եւ անկարող է լիովին
բավարարել տվյալ ժամանակում ապրող մարդկանց պարենի պահանջարկը:
Առաջին ենթադրությունը հանգեցրել է այն հետեւությանը, որ Երկրագ ունդն, իբր , գ երբնա-
կեցված է: Այս եզրակացությանը հանգել է անգլիացի տնտեսագետ Թոմաս Մալթուսը դեռեւս XIX
դարի սկզբին, երբ Երկրագնդի բնակչության թիվն ընդամենը 1 մլրդ էր: Ներկայումս պա-
րենամթերքի արտադրության աճը բնակչության աճից հետ է մնում հատկապես Աֆրիկայում,
որտեղ միլիոնավոր մարդիկ սովի են մատնված, եւ ամբողջ երկրներ ու ընդարձակ տա-
րածաշրջաններ հայտարարված են «աղետի գոտի» (Սուդան, Չադ, Եթովպիա, Սոմալի եւ այլն)։
Սակայն իրականում սովի եւ աղքատության պատճառը ոչ թե բնակչության իբր չափազանց մեծ
թիվն է, այլ պարենի անբավարար արտադրությունը եւ դրա անհամաչափս բաշխումն ըստ
երկրների եւ բնակչության խմբերի:
Այսպիսով, գերբնակեցվածությունը հարաբերական է եւ ոչ թե բացարձակ: Բացարձակ
գերբնակեցվածություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ աշխար հի բ նակչության թիվը
գերազանցի Երկրագնդի` բնակչությանը պարենով ապահովելու հնարավորությանը:
Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, XXII դ. կեսերին աշխարհի բնակչության թիվը կարող է հասնել
11–12 մլրդ-ի, որից հետո այն այլեւս չի աճի: Մինչդեռ գիտնականների հաշվարկներով, Երկրագնդի
հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման դեպքում մ եր մ ոլորակն ի վիճակի կլինի

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:

Որովհետև այժմ չկան մեծամաշտաբ պատերազմներ։Եթե լիներ մեծ պատերազմներ կզոհվեին միլիարդավոր մարդիկ։

2․Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:

Եթե մենք չիմանանք բնակչության տվյալները մենք չէինք կարող իմանալ, թե քանի ախքատ և քանի հարուստ մարդիկ կան աշխարհում։

3․Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Զարգացած երկրներում ամեն ինչ զարգացած է նրանք ընտանիք են կազմում մոտ 30 տարեկանում։Այնտեղ մարդիկ չեն մտածում երեխա ունենալու մասին նրանք ամբողջ օրը զբաղված են։Իսկ ոչ զարգացած երկրներում մարդիկ ամուսնանում են 18տարեկանում և նրանք չգիտեն ինտերնետ ասվածը նրանք շատ քիչ են լինում զբաղված։

Վահան Թոթովենց, «Մարանը»,03․10-05․10

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել

արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Հուսկ-հետո
Ախոռ-շենք կամ շենքի մաս, որտեղ պահվում են անասունները-
Բաղնիս-բաղնիք
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:
— Սիրեմ քըզի․․․-Սիրում եմ քեզ
— Ակոբը գնաց սիրելիին քով։-Հակոբը գնաց Սիրելիի մոտ
— Գիտես քի ամպի վրայեն կթռի,Կարծես ամպի վրայով թռնի
— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, ։Մարան այսօր լավ կերել ես՞
— Շուտով տուն տ՚երթանք,Տուն պիտի գնանք գնանք
— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։-Ուզում ես շատ մնանք ։
— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, Նորից քեզ համար երգեմ Հա ՞ Մարան
3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:
Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Չղջիկներ (լատին․՝ Chiroptera), միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

Ապրելակերպ

Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։

5.Ընդգծիր համեմատությունները:
Սև էր, ինչպես սև սաթը, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք, կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ, Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը։