Մայրենի, 6-րդ դասարան, 23.03.2023

Չմոռանաս վաղը հետդ գիրք բերել:

  • Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Անսահման-Սահման չունեցող

Միջնադարի-?

ամենամեծ-?

մեկամսյա-Մեկ ամիս տևող՝ շարունակվող:

մեծագույն-գերադրական աստիճան

աննշան-Նշան չունեցող

  • Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:

Մարգարտահատիկները-?

ամենամեծը լոնդոնյան-?

գրամանոց-Մեկ գրամի կշիռ ունեցող

Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

թանկարժեք-բարձր արժեք ունեցող

սևավուն-Սևին տվող

քարանման -Քարի նման

տեգահար-Տեգով խոցված

Մայրենի, 6-րդ դասարան, 23.03.2023

Ընկեր՜, սպասիր՜ ինձ, որ կարողանանք միասին բարձրանալ այնտեղ՝ լեռան գագաթը: Դու, ամեն ինչ արագ մոռանալով, առաջ ես շարժվում, իսկ ինձ համար դժվար է այդքան արագ ընթանալը: Խնդիրները՝ մեզնից մեծ ջանքեր պահանջող, ուժասպառ են անում, և մի պահ հասկանում ես, որ հանգստի կարիք ունես, ու ոչինչ չանելն է երազվում: Ես, բարեբախտաբար, հաղթահարել եմ ոչինչ, չանելը բայց այդքան արագ գնալ, հևասպառ վազել դժվարանում եմ: Քո՝ արկածների հանդեպ սերը երբեմն մոռանում է իմ՝ անդունդներից ունեցած վախերի մասին: Շատ արագ գնալիս ստիպված ես լինելու կանգ առնել, իսկ կանգ առնելը կարող է հետդարձի սկիզբ դառնալ. գիտես?: Հիմա եղանակը լավն է. գալիս ես: Հիմա ես կգամ քո ետևից. լեռը մեզ է սպասում, ՝մենք բարձրանալուն: Գնացինք՜:

Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:
Լրացուցիչ նյութեր՝ Հյուսվածքներ

Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:

Միևնույն ծագում ունեցող,կառուցվածքովգործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:


2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսեր:

Բույսերը ունեն հետևյալ հյուսվածքները` գոյացնող,հիմնական,ծածկող, փոխադրող և մեխանիկական:

Պարապմունք 86.

Գրիր տասնորդական կոտորակներ (հինգ օրինակ):

45/100 30/10 90/1000 123/10 983/10000
2. Վերը գրածդ թվերը դասավորիր նվազման կարգով։

983/10000 123/10 90/1000 45/100 10/10
3. Գրիր հինգ զույգ տասնորդական կոտորակներ, համեմատիր յուրաքանչյուր զույգի թվերը։

45,3 < 50,30 80,40 > 40,20 90,10 < 100,20 20,10 > 10,4 30,3 > 10,2
4. Գրիր երկու տասնորդական կոտորակ, գումարիր գրածդ տասնորդական կոտորակները երկու  եղանակով։

120/10+200/10=320/10 3,249+4,321=7,570
5. Գրիր երկու տասնորդական կոտորակ, մեծից հանիր փոքրը, կատարիր գործողությունը երկու  եղանակով։

300/10-200/10=100/10
6. Գրիր տասնորդական կոտորակներ, ընդգծիր յուրաքանչյուր թվի  ամբողջ մասը  (հինգ օրինակ):

3,80 2,90 40,230 30,45 20,100
7. Գրիր տասնորդական կոտորակներ, ընդգծիր յուրաքանչյուր թվի կոտորակային մասը  (հինգ օրինակ):

20,234 34,430 89,890 35,98 34,201
8.Հորիրնոիր այնպիսի խնդիր, որում առկա թվերը լինեն տասնորդական կոտորակներ։

Մի սենյակի մակերեսը 23,4 մ իսկ մյուսը 3,8մ-ով փոքր :Որքա՞ն է երկու սենյակի ընդանուր մակերեսը: