Ճիշտն ասած ինձ համար չի եղել ադպիսի օրեր, որ ես համարեմ կորցրած,որովհետև ես ունեցել եմ անհօգ և երջանիկ մանկություն, և այն այդ պեսել շարունակվում է:Այ երբ մեծանամ և վեր հիշեմ մանկությունը,այդ ժամանակ միգուցե ափսոսամ իմ կորցրած մանկությանը օրերին:
Ժամանակը և մենք
Երբ նայում ենք ժամանակին և մեզ լավ ենք զգում, որ հիմնականում ամեն ինչով ապահոված ենք, ունենք լավ հեռախոս, լավ բնակարան:Բայց երբ լսում ենք մեր ծնողների պատմածները՝,որ ինչքան հետաքրքիր խաղեր են խաղացել, ինչքան հետաքրքիր է անցել իրենց օրերը,ակամա ափսոսանք ես ապրում:
Բջիջ (լատ.՝ cellula՝ խորշիկ, փոքր սենյակ[1], բջիջ, հունարեն՝ ցիտոս՝ անոթ, բջիջ), բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։
Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները[2]։Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից[3]։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր[4]։Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին, որը նմանացրել է բջիջը վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը[5][6]։ Բջջային տեսությունն առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը և Թեոդոր Շվանը 1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից, որոնք կրում են բջիջների գործունեությունը կարգավորող՝ ժառանգական տեղեկատվություն։ Բջիջները Երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ[7][8][9][10]։
Բջիջը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը1665 թվականին։ Պարզագույն կառուցվածք ունեցող մանրադիտակովխցանի բարակ կտրվածքում նա հայտնաբերեց խորշիկներ, որոնց և անվանեց բջիջներ (լատ.՝ cellula — խորշիկ, բջիջ)։
«Բջիջ» հասկացությունն առաջարկել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը1665 թվականին։ Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ նա նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով։ Դրանք նա իր «Միկրոգրաֆիա» գրքում անվանեց բջիջներ[11]։ Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մարչելո Մալպիգին (1672) մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում։ 1680 թվականին հոլանդացի գիտնական Անտոն Վան Լևենհուկն իր պատրաստած տեսապակիների օգնությամբ, հայտնաբերեց բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ, ինչպես նաև էրիթրոցիտներ, մազանոթներ, սպերմատոզոիդներ։ 1825 թվականին չեխ գիտնական Պուրկինեն, ցույց տվեց, որ բջիջն ունի հեղուկ պարունակություն՝ պրոտոպլազմա և հայտնաբերեց բջջակորիզը։ 1826 թվականին Կարլ Բերը հայտնաբերեց կաթնասունների ձվաբջիջը։ Անգլիացի բուսաբան Ռ. Բրոունը խոլորձի բջիջներում նկարագրեց (1831) գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ։ 1839 թվականին գերմանացի բուսաբան Մատիաս Շլեյդեն և կենդանաբան Թեոդոր Շվանը սահմանեցին բջջային տեության դրույթները, նրանք նաև ապացուցեցին, որ նույն կառուցվածքը և ֆունկցիան ունեցող բջիջները միանալով, առաջացնում են հյուսվածքներ[12]։
Կակտուսներ (լատ.՝ Cactaceae), երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիք։ Թփեր են, լիաններ, հազվադեպ՝ ծառեր։
Ցողունն արտաքինից գնդաձև է, գլանաձև, ձվաձև, երբեմն հատվածավոր։ Հյութալի է, հաստ փշերով, մազիկներով կամ խոզաններով ծածկված, ունի խիստ զարգացած ջրատար պարենքիմ (խոշոր տեսակները կարող են պարունակել մինչև 2000 լիտր ջուր)։ Բջիջներում պարունակվող լորձային նյութերի առկայությունը դժվարացնում է ջրի գոլորշիացումը։ Իսկական տերևներ չունեն (բացառությամբ 2 տեսակի)։
Ծաղիկները խոշոր են, մեկական, երբեմն գագաթնային հուրանում խմբված։ Պսակաթերթերը շատ են, վառ. կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ։ Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն չոր։ Ծաղկում են երեկոյան կամ գիշերը, փոշոտվում միջատների, թռչունների միջոցով։ Հայտնի է մոտ 2000 տեսակ, տարածված հիմնականում Ամերիկայում, մոտ կեսը՝ Մեքսիկայում, 1 ցեղը՝ Աֆրիկայում, Մադագասկար կղզում։ Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռներում։ Որոշ էպիֆիտ տեսակներ տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում (ծառերի բներում և ճյուղերի վրա)։
Որպես դեկորատիվ բույսեր պահվում են ջերմատներում և սենյակներում։
Կակտուսի աճումը, ծաղկումը և պտղաբերումը տևում է 6-7 ամիս, այնուհետև անցնում են հանգստի շրջանի։ Այդ պատճառով ձմռանը սենյակներում և ջերմատներում կակտուսը պետք է պահել 5-6, 8-12 °C պայմաններում և քիչ ջրել, ամռանը՝ լուսավոր, տաք, մաքուր օդով ապահովված տեղում և առատ ջրել։ Բազմացվում են սերմերով, կտրոններով, երբեմն պատվաստմամբ (մայիս-օգոստոսին)։ Կակտուսները օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, վառելիք և այլն։ Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է։ Կակտուսները հիանալի հարմարվել են չորային կլիմային։ Նրանց տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները։ Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի։ Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000 լ ջուր։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում՝ պաշտպանելով կենդանիներից։ Կակտուսների տեսակները բազմաթիվ են։ Կակտուսները լինում են ծառանման, թփանման, խոտանման։ Կան 1սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քաշով կակտուսներ և 25 մ բարձրությամբ մի քանի տոննա կշռող կակտուսներ։ Կակտուսը իր հայրենիքում լայն կիրառում ունի։ Կակտուսը և իր պտուղները օգտագործում են կերակրի մեջ, կակտուսի բնափայտը օգտագործվում է տարբեր իրեր պատրաստելու համար։