Ծածկասերմ բույսերի բազմացումը Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:
Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:
Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը: Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:
Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում: Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու գամետ և մեկ վեգետատիվ բջիջ:
Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝ կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ գամետ՝ ձվաբջիջ և մեկ կենտրոնական բջիջ:
Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ.
Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:
Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ:
Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ:
Ինչպես արդեն գիտեք, սեռական բազմացման հիմքում ընկած է բեղմնավորումը՝ և սեռական բջիջների կամ գամետների միաձուլումը:
Արևելյան դպրոց, բակ-պարտեզում տեղի ունեցավ զատկական աքսեսուրաների ցուցահանցես վաճառք, բաց տաղավարներում ամենուր ցուցադրվում էր Արևելյան դպրոցի սովորողների ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակցում էին սովորողները, ծնողները, դասավանդողները և հյուրերը: Դպրոցի ողջ տարածքում հնչում էր ծիսական համերգ, որին մասնակցում էին հրաշք Սեբաստացիները:
Բարև Ձեզ: Ես Սահակյան Միշելն եմ: Այսօր հունիսոի 4-ն է, և այսօր ընթերցասերներ ջոկատօի հետ հայրենագիտական ջոկատը գնաց վարդավարի այգի: Վարդավարի այգուն նաև կոչում են թոխմախի այգի: Մեծ լճի կոխկին գտնվում էր այգին: Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Լճի մեջ կայն շատ ձկներ: մենք կերակրեցինք նրանց այի ձողիկով: Վարդավարի այգում կայն սղարաններ, ֆուտբոլի դաշտ: Մենք ֆուտբոլի դաշտումխաղացինք ֆուտբոլ: Այն երեխաները ովքեր չեին ուզուն խայլ ֆուտբոլ նրանք նկարում էին լավագույն նկարները կլինեն ցուցահանդեսում: Հետո մենք գնացինք դպրոց և 30 րոպե լողացինք: Այսքանով մեր ճանբարական օրը ավարտվեց:
Ինչպես խաղալ. սա ռուսական խաղ է, որ մեզ է հասել խորհրդային անցյալից: Խաղացողները բաժանվում են երկու խմբերի՝ «կազակների» և «ավազակների»: Պայմանավորվում են, թե որ տարածքում են խաղալու: «Ավազակները» գաղտնի բառ են մտապահում, ապա փախչում են և իրենց ճանապարհը սլաքներով նշում փողոցի ու շինությունների վրա: Սկզբում նրանք փախչում են խմբով, իսկ այնուհետև բաժանվում են: «Կազակների» առաջադրանքն է սլաքներով գտնել «ավազակներին»: Յուրաքանչյուր «ավազակին» «կազակները» «բանտ» են տանում և փորձում են իմանալ գաղտնի բառը: «Կազակները» հաղթանակ են տանում, երբ իմանում են գաղտնի բառը կամ գտնում են բոլոր «ավազակներին»: Ինչ հատկություններ է զարգացնում. Հետախույզի հիմնային կարողություններ, տեղանքում կողմնորոշվելու և մտերիմներին չդավաճանելու ունակություն: Շարունակելի …
Հունվարի 14 մենք (Արևելյան դպրոցի սովարողները) գնալու ենք Արևմտյան դպրոց իրենց հետ (մրցելու) խաղ խաղալու։ Այս հղումով կարող եք տեսնել թե ինչ խաղեր ենք խաղալու։ Բոլոր խաղերը չենք խաղալու։ Ես այս խաղերից ամենաշատը հավանեցի հավալան և կազակներ ավազակները։ Այս երկուսը ամենազվարճալիներն են։ Հիմա կբացատրեմ թե ինչպես խաղալ։
Հավալա
Այս խաղը չեխարդայի համարժեքն է: Դրան կարող են մասնակցել 8-ից 10 հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան «այծ» կամ «էշ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու հոգու վրայով:
Գացանիա փայլուն, աստղածաղիկավորների ընտանիքին պատկանող միամյա ցածրաաճ բույս՝ մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով։ Ծագում է Հարավային Աֆրիկայից։
Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.
երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սանտիմետրի),
Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված)։
Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։
Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում[1]։