Պարապմունք 38.

Համարում են, որ եթե ամբողջ թվից առաջ դրվի «+» նշան, ապա դրանից թիվը չի փոխվի: Օրինակ՝ 5 թիվը կարելի է գրել նաև + 5 ձևով,  − 5 թիվը՝ + (−5) ձևով.
5 = + 5,
−5 = + (−5)
Ամբողջ թվերի շարքըaA կարելի է գրել նաև այսպես
. . . . , − 5, − 4, − 3, − 2, − 1, 0, + 1, + 2, + 3, + 4, + 5, . . . :
Այն թվերը, որոնք միայն նշանով են տարբերվում, անվանում են հակադիր թվեր։
Օրինակ՝ 
+ 1 և − 1
 − 5 և + 5,
 + 10 և − 10
այս թվերը հակադիր են:
Եթե ամբողջ թվից առաջ դրվի «−» նշան, ապա արդյունքում կստացվի այդ թվի հակադիրը: Օրինակ՝ − (+ 1) = − 1,  −(−2) = +2
Ընդունվում է, որ − 0= 0 = + 0 ուրեմն 0-ն ինքն իր հակադիրն է:

Առաջադրանքներ:
1. Ո՞ր թվերն են անվանում հակադիր: Բերե՛ք հակադիր թվերի օրինակներ:

Օրինակ։ -(-5)=+5 կամ +(+6)=-6

2. Ո՞ր թիվն է 0 թվի հակադիրը:

Զրոի հակադիրը 0-ն է։


3. Ի՞նչ կստացվի, եթե ամբողջ թվից առաջ դրվի.
ա) «+» նշան, -չի փոխվում։
բ) «−» նշան: -կստացվի հակադիր թիվ։
4. Նմուշային օրինակին համապատասխան՝ պարզեցրե՛ք արտահայտությունը.
ա) + (+ 2) = +2
բ) − (−2) = +2
գ) + (−2)=-2
դ) + (−3)=-3
ե) − (+3)=+3
զ) − (−3)=-3
է) − (+8)=+8
ը) − (−10)=-10
5. Ի՞նչ թվեր կստացվեն, եթե  − 1, 3, 0, − 6, 7 թվերից յուրաքանչյուրի առաջ դրվի.

Advertisements

about:blank

REPORT THIS AD

ա) «+» նշան, ոչինչ չի փոխվում։

բ) «−» նշան: Դառնում է հակադիր թիվ։
6. Ի՞նչ ջերմաստիճան ցույց կտա ջերմաչափներից յուրաքանչյուրը, եթե ջերմաստիճանը՝
ա) բարձրանա 2 աստիճանով, -11
բ) իջնի 1 աստիճանով, +6
գ) իջնի 3 աստիճանով -4
դ) բարձրանա 4 աստիճանով +28

Արա Գեղեցիկ և Շամիրամ

ara-gexecik-shamiram

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ հատկանիշներով կբնութագրես Արային: Իսկ ինչպիսի՞ն էր Շամիրամը:
  2. Ի
  3. Գուշակել, թե մգեցված բառերը ինչ ընդհանուր յուրահատկություն ունեն:
  4. Ի՞նչ նոր վերնագիր կտայիր առասպելին:
  5. Դու ինչպե՞ս կավարտեիր առասպելը:
  6. Ի՞նչ թեմաների մասին մտածեցիր առասպելը կարդալիս:

մունք 36.Լրացրու թեստը (ինքնուրույն աշխատանք)

  1. Մեկին գումարում ես մեկ և ստանում ես երկու:  

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա/ հավաստի իրադարձություն է

բ/ անհնար իրադարձություն է

գ/ պատահույթ է:

  • Զառը նետել են և բացվել է 7 թիվը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա/ հավաստի իրադարձություն է

բ/ անհնար իրադարձություն է

գ/ պատահույթ է:

  • Հուլիսի 25 -ին անձրև է գալու:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա/ հավաստի իրադարձություն է

բ/ անհնար իրադարձություն է

գ/ պատահույթ է:

4.Զառը գլորում են 1 անգամ:  Նշեք քանի՞ հնարավոր ելք կա:

ա/ 4            բ/ 5              գ/ 6              դ/ 7

5.Զառը գլորում են 1 անգամ: Որքա՞ն է 5 բացվելու հավանականությունը:

ա/ https://lh6.googleusercontent.com/ld4A4qS8AiYY1m-M3zMJxjP1XSsexC9QQYKBzglaVH4103qC7EkGqo_ijrW7wiEDOzOlcdVzRUbWQOh8VFB1NwUGPMOgJKteTgbiaEy-vD4HLr0gd87Ij046oKzFo4TD5exOUqSBad2xc3wWLO7DGRYYtWEPeHuVN2DNNxTTrkbjYszZk2ielMxxruhW7Q                   բ/ https://lh6.googleusercontent.com/taTuLzTHirGs3xpKh-g_Uzi_DyHWl1dlOB2x4LCfGFEAtK-yn5Auo8_X4u_uneJ0vFN0PojCkqEbajk4qr5hahY4cQ3kDKC1-RCDWj9Fkl3o1qsKR7-24lpSYEPcDg1919yl0T0wal9t49A-aEzpH5EI1GaL6J1EdGunXSnLyN4nAtzQhQN1d0INHgb2Fw              գ/ https://lh3.googleusercontent.com/jfgb5UzEoP24V1E17PGHw9QdBHeaaukOZGZI_oEnvsONKQbRy2vtEbxzGAzBX2KRtQzqaOyerQNNrYHVyQqGGDnQTfHuGcrjiXi1Bnp0m2-JlshXXIH2j5YypKSTstUWUvjNc0gorL4Z32mbwfAmPsm9QWx_Dz1o1AvoeQAEZRiSds62U8p7C5RLHiP8Kg                դ/ https://lh6.googleusercontent.com/2Qypu-MrFffD60gT7FedUPqhjll-wQ3r9v3DixwUi4YZUddeiVB5D2Y7RiDKhbQ5KAT6Gu8vysH2AErFaakn74-QVPzXGKJpBoZc3tGeGVY2T2QWRum0JU1J7zAa1OINgerq3ElTVF4y_X1gyP3kWk_YVIFvgCO5rZg5Zsal6oZ1QB63F3gf5uM3wCd6VQ           

6. Մետաղադրամը նտել են 20 անգամ: Որքա՞ն է «զինանիշ» ընկնելու  հավանականությունը:  1\2

7.Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 օր անձրևոտ է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։ 28\31

8.36 քարտանոց խաղաքարտերի տուփից պատահականորեն հանվում է մեկ խաղաքարտ: Որքա՞ն է հավանականությունը, որ այդ խաղաքարտը կլինի «խաչ» տեսակի:9\36

9.Հավաստի իրադարձության հավանականությունը ինչի՞ է հավասար:

8\100

 10.Անհնար իրադարձության հավանականությունը ինչի՞ է հավասար:0

Պարապմունք 34Թեմա՝ Պատահույթի հավանականություն

.Նետում են զառ: Հաշվե՛ք պատահույթի հավանականությունը.
ա) «հանդես կգա 5 թիվը» 1/6
բ) «հանդես կգա զույգ թիվ» 1/2
գ) «հանդես կգա կենտ թիվ» 1/2
դ) «հանդես կգա 3-ի բաժանվող թիվ»: 1/3
2. Մետաղադրամը նետել են մեկ անգամ: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ հանդես կգա զինանշան:
1/2
3. Մետաղադրամը նետել են մեկ անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ հանդես կգա գիր:
1/2
4.  2 սև և 5 սպիտակ գնդակ պարունակող արկղից պատահականորեն հանվել է 1 գնդակ: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ հանվել է. 2/7
ա) սև գնդակ,
բ) սպիտակ գնդակ:

5. Նետում են երկու զառ: Որքա՞ն է հետևյալ պատահույթի հավանականությունը.
ա) «միավորների գումարը 2 է», 1/36
բ) «միավորների գումարը 10 է», 3/36
գ) «միավորների գումարը 12 է», 1/36
դ) «միավորների գումարը 13 է»: 0/36
Հարցեր կրկնողության համար:

6. Հաշվիր.

ա) 50-ը  500-ի ո՞ր տոկոսն է,
հուշում.
50×100:500=5000:500=10%
բ) 25-ը 125-ի ո՞ր տոկոսն է,

25×100/125=2500/125=20%
գ) 30-ը 300-ի ո՞ր տոկոսն է,

30×10/300=300/300=1%
դ) 15-ը 75-ի ո՞ր տոկոսն է,

15×100/75=1500/75=20%
ե) 40-ը 250-ի ո՞ր տոկոսն է, 

40×100/250=4000/250=16%
զ) 15-ը 900-ի  ո՞ր տոկոսն է:

15×100/900=1500/900

7. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

5600/10=560

5600+560=6160

6160/10=616

6160-616=5546

Ապրանքը էժանացավ

8. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

42×100/120=4200/120=35%




Պարապմունք 33

Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի
բնակարանում ապրող հարևանին։
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։

  1. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
    ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
    բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
    մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։
    գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
    դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
    դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
    ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
    մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։ հավաստի
  2. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
    ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
    բ) Գիշերը ծագել է արևը։
    գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։
    դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
    ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։
    զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
    Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։
  3. Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝
    անհնար.
    ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ
    մեկը։հավաստի
    բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։
    գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի
    չեմպիոն։
    դ) Աքաղաղը ձու է ածել։
    ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։
    զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։
    է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։
    ը) Անկոչ հյուր է եկել։
    թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։
  4. Բերե՛ք պատահական, հավաստի և անհնար իրադարձությունների
    երկուական օրինակ։
  5. Բերե՛ք պատահական փորձի երեք օրինակ։
  6. Ես երեկ պատահական սայթակեցի և ընկա:
  7. Ես երեկպատահակն գնացի տատիկիս տուն:
  8. Ես երեկ պատահական մնացի լիվտի մեջ:

Մայրենի

Կրթահամալիրում Սիրադեղյանական օրեր են:

  • Քննարկում ենք Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքը:
  • Բլոգում գրավոր պատասխանում ենք հարցերին:
    • Ինչպիսի՞ն էր երեխան, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ:
    • Ինչպիսի՞ն էր Հարութ քեռին, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ:
    • Ճի՞շտ վարվեց Հարութ քեռին երեխայի հետ: Պատասխանդ կհիմնավորես:
    • Ի՞նչ կասես երեխայի երգի մասին:
    • Ինչպե՞ս կբացատրես պատմվածքի վերնագիրը:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

  • Կընտրես թեմաներից մեկը և կգրես մտքերդ Սիրադեղյանի պատմվածքի մասին (8-10 նախադասության սահմաններում):
    • Երեխայի կերպարը Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում
    • Հարութ քեռիի կերպարը Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում
    • Երեխայի երգը Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում
    • Վանո Սիրադեղյանի պատմվածքի վերնագիրը՝ «Բուքը, երգը, երեխան»
    • այլ