Պարապմունք 58.

Թեմա՝ Ռացիոնալ թվերի համեմատումը
Սահմանում։ Երկու ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որը կոորդինատային ուղղի վրա գտնվում է ավելի աջ։

1. Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.
ա) -3.½  < 3.1/2
բ) 24.¾  =   24.¾,
գ) 0  >  -12.5/9
  դ) 0 <  + 156. 1/7

2.Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները

ա) 7/11 և -7/11 հավասար չէ

բ) – 31/60 = 31/-60

գ) 5/3 և -5/3 հավասար չէ

դ) -7/3 = -7/3

ե) 4/9 = -4/-9

զ) -15/4 = 15/-4

3. Աճման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.
-31.⅕,    -124.½,   0,   23,   -18,   -19.½,  101,   -46.⅞

-124.1/2, -46.7/8, -31.1/5, -19.1/2, -18, 0, 23, 101

4. Նվազման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

-31.⅕,    -124.½,   0,   23,   -18,   -19.½,  101,   -46.⅞
101,23, 0, -18, -19.1/2, -31.1/5, -46.7/8, 124.1/2

5. Գրե՛ք որևէ ամբողջ թիվ, որ կոորդինատային ուղղի վրա գտնվում է հետևյալ թվերի միջև․

ա) -3 4/9 1 3/5 +2 1/2

բ) -6 1/4 -3 4/9 0

գ) 0 +6 1/5 +8 3/10

դ) -9 16/21 -4 2/9 -2 14/27

ե) -20 1/5 -5 4/9 7 3/8

զ) +8 18/25 +10 5/9 18 1/10

Մայրենի 03.02.2023

Բառաշարքերում ընդգծել
 անդր նախածանցն ունեցող բառերը (5 բառ):
Անդրադարձ, անդրդվելի, անդրաշխարհ, անդրծովյան, անդրոշմ, անդրբևեռ, անդրշիրիմ, անդրույք.
առ նախածանցն ունեցող բառերը (5 բառ):
Առգրավել, առևտուր, առերես, առյուծ, առափնյա, առվակ, առկայծել,  առհասարակ, առնետ
ապ նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Ապերասան, ապակեպատ, ապերախտ, ապարդյուն, ապաստան, ապաքինում, ապօրինի, ապարանք, ապաշնորհ
գեր նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Գերան, գերբեռնել, գերազնիվ, գերեզմ+ան, գերություն, գերխնդիր, գերզգայուն, գերանդի, գերբնական
համ նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Համերաշխ, համերգ, համառ, համադաս, համոզմունք, համեմատ, համբավ, համաներում, համազգեստ
տ  նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Տկար, տաղանդ, տհաճ, տգետ, տկլոր, տտիպ, տհաս, տպարան, տձև

տար նախածանցն ունեցող բառերը (5բառ):
Տարադրամ, տարածք, տարատեսակ, տարափ, տարաբախտ, տարաշխարհ, տարիք, տարօրինակ, տարկետում:

Պատմություն հունվարի 30- փետրվարի 3

Արտաշես Ա-ն հայկական բանակը քանի՞ զորավարությունների բաժանեց և ո՞ւմ նշանակեց դրանց հրամանատարներ։ Նա հայկական բանակը բաժանեց 4 զորավարությունների, հրամանատարներ- Տիրան, Զարե, Արտավազդ, Սմբատ:

2․ Ի՞նչ գիտեք հողային բարեփոխման մասին։ Արտաշեսը ֆերմերներին արգելում էր, մոտիկանալ, վերձնել, անել իրենց գործերը, գյուղացիների հողերի վրա:

3․ Ո՞ւմ խորհրդով և ե՞րբ կառուցվեց Արտաշատ մայրաքաղաքը։ Հանիբալի խորհրդով կառուցվեց Արտաշատ մայրաքաղաքը:

4․ Հայ ժողովուրդը ինչպե՞ս էր մեծարում Արտաշես թագավորին։ Ասում էին նրան Արտաշես բարեպահ, և բարի:

5․ Ինչու՞ էր Տիգրան Մեծը հայտնվել պատանդության մեջ Պարթևստանում։ Արտավազդը Տիրան-ի վորդուն Տիգրան Մեծին պատանդ տվեց, որովհետև Արտավազդը չեր ուզում կռվել, այդ պատճառով թշնամին ասաց, որ Տիգրան Մեծին պիտի պատանդ տան իրեն, Արտավազդը քանի որ չեր ուզում կռվել տվեց Տիգրան Մեծին նրանց:

6․ Որտե՞ղ գահ բարձրացավ Տիգրան Մեծը և որո՞նք էին նրա առաջին քայլերը։

Տիգրան Մեծը թագադրվեց Աղձնիք նահանգում մինչ այդ անհայտ մի վայրում։

Երբ նա գահ բարձրացավ սկսեց կատարել բարեփոխուներ՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։

Պարապունք 56

1. -7/2=-7:2

-7/2= 7:(-2)

2. +1/2= + 1:2

+1/2= 1: (+2)

3. -8 2/5= – 42/5

-8 2/5= -42:5

4. -3 3/25= – 78/25

-3 3/25= – 78:25

5. +2 1/4= + 9/4

+2 1/4= + 9:4

6. -17 3/7= – 122/7

-17 3/7= – 122:7

Դրական: 1/4, 0/8, 3/11, 4/7.

Բացասական: – 2/3, – 5/7, – 4/9.

1.7/9= – 7/9

2.- 14/15= 14/15

3.8/3= – 8/3

4.- 11/19= 11/19

5.- 5/6= 5/6

6.25/32= – 25/32

7.7/20= – 7/20

ա) -6 7/10= -67/10

-67/10= 67/10

բ) +2 3/8= +19/8

19/8= – 19/8

գ) + 95/99= -95/99

դ) -45 2/3= – 137/3

– 137/3= 137/3

ե) 0=0

զ) – 4/5= 4/5

է) +8 9/11= 97/11

97/11= -97/11

ը) -5 13/27= -148/27

-148/27= 148/27

0-ն

Բացասական թվեր- (-8, -11, -14. )

Դրական թվեր- (+13, +1, +2. )

Բացասական կոտորակային թվեր- (- 3/2, -9 13/20, -5 837/1000, -25 3/7)

Բնական թվեր- ( +13, +1, +2, + 4/3)

Ամբողջ թվեր- –8, + 4/3, – 3/2 , –11, +13, -9 13/20, -5 837/1000 , +1, 0, –14, +2, -25 3/7, +8 3/4, -7 23/250.

Դրական կոտորակային թվեր- ( + 4/3)

751. Ռացիոնալ թի՞վ է արդյոք բնական թիվը: Այո

752. Ռացիոնալ թի՞վ է արդյոք ամբողջ թիվը: Այո

753. Ռացիոնալ թի՞վ է արդյոք բացասական կոտորակը: Այո

Խնդիկ-Շլդիկը և նրա հռհռան կոճղը

  • Կար-չկար, հեռու-հեռավոր երկրում մի հիմար թագավոր կար: Մի անգամ սա որոշեց, որ միայն ինքը պետք է ունենա կախարդելու արտոնություն: Այդ նպատակով հրամայեց գլխավոր հրամանատարին կազմել վհուկներ որսացողների ջոկատ և տվեց նրանց կատաղի, սև շների մի ամբողջ ոհմակ: Հրամայեց նաև բոլոր քաղաքներով և գյուղերով հայտարարել, որ արքան փնտրում է հրաշագործության ուսուցչի: Գործող հրաշագործներից ոչ ոք չհամարձակվեց արձագանքել, քանի որ բոլորը թաքնվել էին ահավոր ջոկատից:
  • Փոխարենը գտնվեց խարդախ մեկը, որ ոչ մի մոգական կարողություն չուներ, բայց փոխարենը ո՜նց էր ուզում հարստանալ: Խաբեբան արքունիք ժամանեց և հայտարարեց, իբր ինքը հմուտ հրաշագործ է, ցույց տվեց մի քանի պարզունակ հնարքներ, հիմար արքան էլ հավատաց, որ իր առաջ հզոր հրաշագործ է կանգնած, անմիջապես հռչակեց նրան գլխավոր պալատական մոգ և դարձրեց հրաշագործության իր անձնական ուսուցիչ:
  • Խաբեբան խնդրեց արքայից մի ամբողջ պարկ ոսկի իբր նրա համար, որ գներ կախարդական փայտիկներ և այլ անհրաժեշտ իրեր հրաշագործության համար: Բացի այդ՝ նա խնդրեց մի քանի մեծ սուտակ բուժիչ հրաշագործությունների համար, մի քանի արծաթե գավաթ էլ՝ կախարդական ըմպելիքների համար: Հիմար արքան նրան ոչ մի հարցում չէր մերժում: Խաբեբան թաքցրեց գանձերն իր տանն ու վերադարձավ պալատ: Նա չգիտեր, որ իրեն նկատել է արքայական կալվածքների ծայրին գտնվող խեղճ տնակում ապրող մի պառավ: Նրան Խնդիկ էին կոչում, լվացք էր անում. լվանում էր արքայական սավանները, որ միշտ լինեն ճերմակ, փափուկ ու անուշաբույր:
  • Մի անգամ պառավը սպիտակեղենը կախելիս տեսավ, թե ինչպես այս խաբեբան երկու ճյուղ կոտրեց արքայական պարտեզում և հետը տարավ պալատ: Դրանցից մեկը տվեց Նորին մեծությանը՝ վստահեցնելով,թե իբր դա անսովոր ուժի տեր կախարդական փայտիկ է:
  • -Բայց այն կհնազանդվի միայն նրան, որ արժանի է դրան,-վստահեցրեց կեղծ հրաշագործը:
  • Ամեն առավոտ խաբեբան և հիմար թագավորը գալիս էին այգի, թափ էին տալիս իրենց փայտիկները՝ ամեն տեսակ անհեթեթություն բաչականչելով: Խաբեբան երբեմն նոր հնարքներ էր ցույց տալիս, և արքան, ինչպես միշտ, հավատում էր, որ իր պալատական հրաշագործը հզոր մոգ է, և որ ինքը իզուր չէ այդքան գումար ծախսել:
  • Մի առավոտ խաբեբան և հիմար արքան սովորականի պես իբր հրաշագործություն էին սովորում, երբ հանկարծ արքայի ականջին քրքիջ հասավ: Պառավն էր, որ իր տնակի պատուհանից դիտում էր կեղծ հրաշագործի և արքայի արած հիմարություններն ու գլորվում ծիծաղից:
  • -Հավանաբար տեսքս այն չէ, որ պառավը այդպես հրճվում է,-զայրացավ արքան՝ դադարելով ցատկոտել ու թափահարել փայտիկը:-Զզվեցրին ինձ քո դասերը: Ե՞րբ եմ կարող հրաշք գործել ենթականերիս աչքի առաջ: Պատասխանի´ր, պալատակա´ն հրաշագործ:
  • Խաբեբան հանգստացրեց արքային՝ վստահեցնելով, որ նա կկարողանա իրական հրաշքներ գործել, բայց արքային տանջում էր պառավի հռհռոցը:
  • -Վաղը մենք կհրավիրենք ամբողջ պալատին՝ հիանալու արքայի հրաշագործությամբ,-հայտարարեց նա:
  • Խաբեբան հասկացավ, որ գանձերը հավաքելու ու փախչելու ժամը հասել է:
  • -Ձերդ մեծություն, դա անհնար է: Մոռացա հայտնել Ձեզ, որ վաղը պետք է գնամ հեռավոր ճամփորդության:
  • -Թե համարձակվես լքել պալատն առանց իմ թույլատրության, պալատական հրաշագործ, որսորդներս կգտնեն քեզ ու շների բաժին կդարձնեն: Առավոտյան դու կօգնես ինձ հրաշք գործել ծառաներիս առաջ, ու թե հանկարծ մեկը չհավատա ու ծիծաղի, գլխովդ ես պատասխան տալու:
  • Զայրացած արքան վերադարձավ պալատ, իսկ սարսափահար խաբեբան բակում մեխված մնաց: Էլ ոչ մի խորամանկություն իրեն չէր փրկի, հնարավոր չէր փախչել կամ օգնել արքային, ախր կախարդել էլ չգիտեր:
  • Չիմանալով իր վախի ու զայրույթի համար ումից վրեժ լուծել՝ ինքնակոչ հրաշագործը նետվեց դեպի պառավի խրճիթը՝ նայելով պատուհանին: Ի՞նչ տեսնի. պառավը նստած է սեղանի մոտ և փայլեցնում է իր կախարդական փայտիկը, իսկ մի անկյունում իրենք իրենց լվացվում են արքայական սավանները: Խաբեբան միանգամից հասկացավ, որ պառավը տեղով իրական հրաշագործ է: Նա է իրեն այդ նեղության մեջ գցել, նա էլ թող օգնի:
  • -Ա´յ պառավ,-գոռաց պալատական հրաշագործը,-քո հռհռոցն ինձ վրա շատ թանկ նստեց: Ինձ կօգնես, թե չէ արքայական որսորդների բաժին կդարձնեմ:
  • Պառավը ժպտաց խաբեբայի երեսին՝ խոստանալով օգնել, ինչով կարող է: Խաբեբան հրամայեց նրան թաքնվել թփերի մեջ, և երբ արքան սկսի կախարդական բառերն ասելը, աննկատ իրականացնի դրանք նրա փոխարեն: Պառավը համաձայնվեց՝ միայն մի բան հարցնելով.
  • -Իսկ եթե արքան այնպիսի հրաշք ուզենա գործել, որն իմ ուժերի սահմաններո՞ւմ չլինի:
  • -Այդ ծեր հիմարը դժվար ունակ լինի այնպիսի բան հնարելու, ինչին կախարդանքդ չհերիքի,- ասաց խաբեբան՝ ճամփա ընկնելով դեպի պալատ ու հիանալով սեփական հնարամտությամբ:
  • Հաջորդ օրը բոլոր պալատականները հավաքվել էին այգում: Արքան բեմ ելավ, խաբեբան՝ նրա ետևից:
  • -Սկզբի համար այնպես կանեմ, որ այս տիկնոջ գլխարկն անհետանա,-բացականչեց արքան:
  • Պառավը, թփերում թաքնված, իր կախարդական փայտիկով իրագործեց այդ կախարդանքը: Հիացած պալատականները երկար ծափահարեցին: Արքան ևս հիացմունքի մեջ էր:
  • -Հիմա այնպես կանեմ, որ այս ձին կթռչի:
  • Պառավն աննկատ դա էլ իրագործեց: Պալատականներն ավելի բարձր ծափահարություններ ու հիացական բացականչություններ նվիրեցին իրենց հրաշագործ-արքային:
  • -Իսկ հիմա…
  • Արքան էլ չգիտեր՝ ինչ ասեր, երբ նրա առաջ հայտնվեց վհուկ որսացողների առաջնորդը:
  • -Ձերդ գերազանցություն, այս առավոտ մեր շներից մեկը թունավորվեց և մահացավ: Վերադարձրեք նրան, խնդրում եմ:
  • Նա շանը բեմ բերեց: Հիմար արքան թափահարեց փայտիկը, բայց պառավը թփերի ետևում միայն քմծիծաղ տվեց: Նա չփորձեց անգամ փայտիկը բարձրացնել: Կախարդանքն անզոր էր վերակենդանացնելու հարցում:
  • Շունը տեղից չշարժվեց, ամբոխը սկսեց քչփչալ, քրքջալ: Պալատականները սկսեցին ենթադրել, որ առաջին երկու հրաշքներն ընդամենը պարզունակ հնարքներ էին:
  • -Ինչո՞ւ չի ստացվում,-դիմելով խաբեբային՝ ճչաց արքան:
  • Սա չգիտեր՝ ինչ հնարեր. մտքին միայն մի բան եկավ.
  • -Այ այնտեղ, Ձերդ գերազանցություն, այնտեղ,-գոչեց խաբեբան՝ ցույց տալով թփերը,-ես տեսնում եմ նրան, չար պառավը, որ հրաշագործ է, իր ստոր հնարքներով փորձում է խանգարել Ձեզ: Բռնեք դրան:
  • Պառավը սկսեց փախչել, նրան հետևում էին որսորդներն իրենց շներով: Սակայն հաջողվեց փախչել ու անհետանալ:
  • Արքան, խաբեբան և բոլոր պալատականները վազեցին այդտեղ և տեսան, որ շները բարձր հաչոցով թաթերով քերծում են մի հին ծառ:
  • -Նա ծառի է վերածվել,-գոչեց խաբեբան:
  • Քանի որ նա անասելի վախենում էր, որ պառավն էլի մարդ կդառնա ու իրեն կմատնի, ավելացրեց.
  • -Պետք է կտրել ծառը, Ձերդ գերազանցություն: Չար հրաշագործների հետ միշտ այդպես են վարվում:
  • Կացին բերեցին ու կտրեցին հին ծառը պալատականների և խաբեբայի բացականչությունների ներքո: Արդեն պատրաստվում էին պալատ վերադառնալ, երբ հանկարծ բարձր հռհռոց լսվեց: Ծառից կոճղն էր մնացել, որ հանկարծ սկսեց խոսել պառավի ձայնով.
  • -Հիմարնե´ր, հրաշագործին չի կարելի սպանել կիսելով: Չեք հավատում, վերցրեք կացինն ու նույնը փորձեք ձեր պալատական հրաշագործի վրա:
  • Որսորդներից գլխավոր կացինը բարձրացրեց: Այդտեց խաբեբան ծնկի եկավ, սկսեց գթասրտություն խնդրել և անմիջապես ամեն ինչ խոստովանեց:Նրան բանտ տարան, կողճի հռհռոցն ուժգնացավ:
  • -Նրա համար, որ դուք կիսեցիք հրաշագործին, ձեր թագավորության վրա սարսափելի անեծք դրվեց,- ասաց կոճղը վախից քարացած թագավորին: Այսուհետ ցանկացած հրաշագործի վրա հասած ցանկացած հարված կզգաս մաշկիդ վրա: Քեզ այնքան էլ քաղցր կյանք չի սպասվում:
  • Սա լսելով՝ արքան էլ ծնկի եկավ և խոստացավ անմիջապես հրաման արձակել, որ ոչ ոք չհամարձակվի դիպչել որևէ հրաշագրծի, որ նրանք կարողանան հանգիստ կյանքով ապրել:
  • -Շատ լավ,-ասաց կոճղը,-բայց դու դեռ մեղքդ չես քավել պառավի առաջ:
  • -Ինչ սիրտդ կկամենա,-լալիս էր թագավորը:
  • -Պառավի արձանը կանգնեցրու խեղճի հիշատակին, ու որ միշտ հիշես արածդ հիմարությունը:-պահանջեց կոճղը:
  • Արքան միանգամից համաձայնվեց և խոստացավ գտնել լավագույն քանդակագործին ողջ թագավորությունում, որ պատրաստվի մաքուր ոսկուց արձան:
  • Ստորացված արքան ենթակաների և պալատականների տիկնան հետ վերադարձավ պալատ, իսկ կոճղը դեռ երկար հռհռում էր հիմար արքայի վրա:
  • Երբ բոլորը գնացին, արմատների միջից դուրս թռավ հաստլիկ ու ծեր նապաստակ՝ ատամների արանքում սեղմած կախարդական փայտիկը: Պառավը հեռու-հեռու ցատկեց, իսկ կոճղի վրա կանգնեցվեց իր ոսկե արձանը, ու էլ ոչ ոք այդ թագավորությունում չհետապնդեց հրաշագործներին:

Մայրենի, 6-րդ դասարան, 19.12.2022

  • Քննարկում ենք Ջոան Ռոուլինգի հեքիաթը:
  • Ամփոփում ենք Ռոուլինգի հեքիաթները, պատմում, թե ինչ առանձնահատկություններ ունեին, թե ինչով էին տարբերվում մյուս հեքիաթներից:
  • Բացատրում ենք նախադասությունների կետադրությունը:
    • Մի անգամ սա որոշեց, որ միայն ինքը պետք է ունենա կախարդելու արտոնություն:
    • Գործող հրաշագործներից ոչ ոք չհամարձակվեց արձագանքել, քանի որ բոլորը թաքնվել էին ահավոր ջոկատից:
    • Փոխարենը գտնվեց խարդախ մեկը, որ ոչ մի մոգական կարողություն չուներ, բայց փոխարենը ո՜նց էր ուզում հարստանալ:
    • Նրան Խնդլիկ էին կոչում. լվացք էր անում, լվանում էր արքայական սավանները, որ միշտ լինեն ճերմակ, փափուկ ու անուշաբույր:
    • այց այն կհնազանդվի միայն նրան, որ արժանի է դրան,-վստահեցրեց կեղծ հրաշագործը:
    • Պատասխանի´ր, պալատակա´ն հրաշագործ:
    • Առավոտյան դու կօգնես ինձ հրաշք գործել ծառաներիս առաջ, ու թե հանկարծ մեկը չհավատա ու ծիծաղի, գլխովդ ես պատասխան տալու:
    • Ի՞նչ տեսնի. պառավը նստած է սեղանի մոտ և փայլեցնում է իր կախարդական փայտիկը, իսկ մի անկյունում իրենք իրենց լվացվում են արքայական սավանները:
    • Խաբեբան հրամայեց նրան թաքնվել թփերի մեջ, և երբ արքան սկսի կախարդական բառերն ասելը, աննկատ իրականացնի դրանք նրա փոխարեն:
    • Պառավը հեռու-հեռու ցատկեց, իսկ կոճղի վրա կանգնեցվեց իր ոսկե արձանը, ու էլ ոչ ոք այդ թագավորությունում չհետապնդեց հրաշագործներին:

Միացման և քայքայման ռեակցիաներ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման:

Քիմիական ռեակցիաներն են անվանվում այն ռեակցիաները ,որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է առաջացնելով մեկ այլ նյութ կամ նյութեր

2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման:

Քիմիական ռեակցիաներն են անվանվում այն ռեակցիաները,որոնց ընթացքում երկու և ավելի նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ կոչվում է միացման ռեակցիա։

3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում: