Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է, ը, ն հոդերից բացի ուրիշ վերջավորություն չունի,օրինակ՝ աշխարհ/ը/, բարդի/ն/։ Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է՝ ստանալով ի,ու,ան,վա,ոջ,ց վերջավորությունները, ա,ո թեքույթները,օրինակ՝ մարդ-ու, գառ-ան,գիշեր-վա, ընկեր-ոջ,Վարդանեն-ց,տուն-տան,հայր-հոր։ Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան,ստանում է այն նույն վերջավորությունները,ինչը սեռական հոլովն է ստանում,բայց այն տարբերությամբ, որ սեռականը գործածվում է անորոշ առումով՝՝առանց որոշիչ ը,ն հոդերի,իսկ տրականը կարող է գործածվել նաև որոշյալ առմամբ՝ ստանալով ,ը,ն հոդերը,օրինակ՝ ընկերոջ-սեռական,ընկերոջը-տրական։ Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:Այս հոլովը սեփական ձև չունի․իրանիշ գոյականների դեպքում նման է ուղղականին,անձնանիշի դեպքում՝ տրականին։ Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը,ստանում է ից, ուց վերջավորությունները,որոնք ավելանում են կամ ուղղականի վրա, կամ տրականի։ Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը,ստանում է ով,բ վերջավորությունները։ Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը՝ ստանալով ում վերջավորությունը,որը չի կարելի շփոթել -ում վերջածանցի հետ․սրանք տարբեր ձևույթներ են,նման են միայն ձևով։
***
Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ- երեխա/ն/,գյուղ/ը/ Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞-երեխայի, գյուղի Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն-երեխային, գյուղում Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը-երեխային, գյուղը Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց-երեխայից, գյուղից Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ-երեխայով, գյուղով Ներգոյական՝ անձ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն․ինչո՞ւմ/որտե՞ղ- գյուղում
Որոշիր, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: Փողից, ձեռքով, փշին, սրտում, աչքի:
Փողից-Բացառական հոլով
Ձեռքով-Գործիական հոլով
Փշին-Տրական հոլով
Սրտում-Ներգոյական հոլով
Աչքի-Սեռական հոլով
Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված: Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է: Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա: Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ: Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:
Հայրենիքից-Բացառական հոլով
Քաղաքից-Բացառական հոլով
Բլրի-Սեռական հոլով
Գետակին-Տրական հոլով
Փայտով-Գործիական հոլով
Ջրի-Սեռական հոլով
Երկնքի-Սեռական հոլով
Շողերը-Ուղղական հոլով
Հոլովիր հետևյալ բառերը,ընդգծիր հոլովակերտները (հոլովական վերջավորությունները) քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:
Հարց է առաջանում, ինչպե՞ս բազմապատկել երկու բամանդամներ։
Երկու բազմանդամներ բազմապատկելու համար պետք է մի բազմանդամի յուրաքանչյուր անդամը բազմապատկել մյուս բազմանդամի բոլոր անդամներով և ստացված արտադրյալները գումարել: Տես ստորև օրինակները․
1. Վերցնենք երկու բազմանդամներ՝ a+b, c+d փորձենք բազմապատկել
(a+b) ⋅ (c+d)=a⋅c + a⋅d + b⋅c + b⋅d
2. Վերցնենք երկու բազմանդամներ՝ 3a+b և c+2d փորձենք բազմապատկել
3. Վերցնենք երկու բազմանդամներ a+b, c-d փորձենք բազմապատկել
(a+b) ⋅ (c-d)=a⋅c — a⋅d + b⋅c — b⋅d
Հարցեր և առաջադրանքներ 1.Ի՞նչ է բազմանդամը։
Բազմանդամ է կոչվում միանդամների գումարը։ 2. Բեր բազմանդամի օրինակներ։ 2ab+6dc, 5dc+n6 3. Ինչպե՞ս են բազմապատկում երկու բազմանդամներ, օրինակով ցույց տուր։ Վերցնենք երկու բազմանդամներ՝ a+b, c+d փորձենք բազմապատկել
(a+b) ⋅ (c+d)=a⋅c + a⋅d + b⋅c + b⋅d 4. Բազմապատկեք բազմանամները, կատարեք նման անդամների միացում․ ա)a^2+a+a+1=a^2+2a+1
բ)x^2+2x+x+2=x^2+3x+2
գ)2y+6+y^2+3y=5y+6+y^2
դ)a^2+ab+ba+b^2=a^2+b^2+2ab
ե)1-x+x-x^2=1-x^2
զ)3a-a^2-6-2a=a-a^2-6 5. Բազմապատկեք բազմանդամները, կատարեք նման անդամների միացում․
ա)5m⋅2n+9m+9n+7n⋅4m
բ)15a+12a⋅5b+b⋅3a+6b
գ)4x-2x⋅3y-3y⋅2x=4x
դ)5m⋅3n-25m-n-3n⋅5m=-25m-n
6. Կատարեք նման անդմաների միացում․
ա)7a+3b
բ)5a+8b
գ)5x+7y+9z
դ)7a+6b
ե)16a+5b
զ)2+9k+8n 7. Բազմապատկեք բազմանդամները, կատարեք նման անդամների միացում․
ա)x^2+9x+18
բ)6a+3a⋅7+8a-3
գ)81x3+9x2⋅4-52x
դ)6y2 +2y2⋅4b2 -b2⋅3y2 +5b2 8. Բացեք փակագծերը, կատարեք նման անդամների միացում․
Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:
Ոչ
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա:
3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Այս և բազմապիսի այլ օրինակներ ցույց են տալիս, որ բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկություններով, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել և դա կոչվում է իներտություն:
4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը:
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Չափման միավորներով
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Զանգվածը արտահայտվում է m տառով:
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ.ծանոթացում կշռման կանոններին
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով
Ծանոթանալ․ Է.Ղազարյանի դասագրքից էջ 43-ից էջ48
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ26-ից մինչև էջ29-ը:
Մարմինների փոխազդեցությունը
Նպատակը
Անրաժեշտ սարքեր և նյութեր: Երկու սայլակներ, որոնցից մեկի դիմաց ամրացված է թիթեղ, թել մկրատ լուցկի.
Փորձ 1
Աշխատանքի ընթացքը.
Վերձրեցի այն սայլակը, որի դիմաց առանձգական թիթեղ է ամրացված.
Ճկեցի թիթեղը և այն կապեցի թելով, և դրեցի սեղանի վրա, այն սեղանի նկատբամբ դադարի վիճակում, այրեցի թելը.
Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Արյունի ծովեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Քրտինքի ծովեր ենք տվել, Որ կորդը բուրաստան պահենք, Տաճար ու ոստան պահենք:
Այս մի բուռ քարեղեն հողում, Այս մի բուռ քարեղեն հողում Դեռ ինչքան ջանք է հարկավոր, Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ Քառատրոփ թռչող կյանքի հետ: Եվ պահենք մեզանով լեցուն Մեր հոգուն տարեկից լեզուն:
Սեփական մեր բույրը պահենք, Եվ պահենք մեր համը սեփական, Սեփական մեր գույնը պահենք, Եվ ապրենք տանը սեփական: Եվ տոհմ ու գերդաստան պահենք, Եվ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք:
Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, որոշիր առումը, թիվը, հոլովը, հոլովումը,բառակազմորեն վերլուծիր։
Թեմա՝ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
1.Ի՞նչ է թեորեմը, ի՞նչ է թեորեմի ապացույցը։
Յուրաքանչյուր պնդում, որի ճշմարտի լինելը հաստատվում է դատողությունների միջոցով, մաթեմատիկայում անվանում են թեորեմ։ Այդ դատողություններն էլ կոչվում են թեորեմի ապացույց։
2.Ի՞նչ է նշանակում երկու պատկերներ իրար հավասար են։ Գծիր երկու հավասար պատկերներ։
Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով (իրար վրա դնելով) դրանք կարող են համընկնել, այսինքն՝ համընկնում են բոլոր կողմերը և բոլոր անկյունները:
3.Ե՞րբ կասենք, որ երկու եռանկյուններ իրար հավասար են։ Եթե երկու եռանկյուններ հավասար են, ապա մի եռանկյան կողմերը և անկյունները հավասար են մյուս եռանկյան համապատասխան կողմերին և անկյուններին: Այսինքն՝ հավասար անկյունների հանդիպակաց կողմերը հավասար են, հավասար են նաև հավասար կողմերի հանդիպակաց անկյունները:
4.GEOGEBRA ծրագրով գծեք երկու եռանկյուններ այնպես, որ լինեն իրար հավասար։ Նշեք համապատասխան հավասար կողմերը, հավասար անկյունները։
5.GEOGEBRA ծրագրով գծեք ABC եռանկյուն: Նշեք AB կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։ Նշեք BC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։ Նշեք AC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։
6.Գրեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը։ Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
ABC եռանկյան AB կողմը հավասար է 17սմ, AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից, իսկ BC կողմը 10սմ-ով փոքր է AC կողմից: Գտեք ABC եռանկյան պարագիծը:
AB=17սմ
AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից
BC կողմը 10 սմ-ով փոքր է AC կողմից
P-?
17×2=34սմ(AC)
34-10=24սմ(BC)
AB=17սմ
Եռանկյուններից մեկի պարագիծը մեծ է մյուս եռանկյան պարագծից։ Կարո՞ղ են հավասար լինել այդ եռանկյունները։ Ոչ։
Եռանկյուններից մեկի պարագիծը հավասար է մյուս եռանկյան պարագծին։ Կարո՞ղ ենք պնդել, որ հավասար են այդ եռանկյունները։ Պարագիծը կարող է լինել հավասար, բայց պետք չէ պնդել, որ նրանք հավասար եռանկյուններ են։
10.Ունենք եռանկյուն АBD և եռանկյուն ADC, ընդ որում АB=AC, <1=<2, տես նկարը: Oգտվելով եռանկյունների հավասարության առաջին հայտանիշից, ցույց տուր որ եռանկյուն АBD և եռանկյուն ADC իրար հավասար են։
Եթե մենք այս երկու եռանկյունները իրենց ընդհանուր կողմով ծալենք, ապա իրանք իրար հավասար կլինեն։ Ինչպես նաև, եթե նրանց անկյունները հավասար են, եռանկյունը նույնպես հավասար է։
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար
3. ABC և MNK եռանկյունները հավասար են։ ABC եռանկյան պարագիծը 65սմ է։ Ինչի՞ է հավասար MNK եռանկյան պարագիծը։ MNK եռանկյան պարագիծը հավասար է 65սմ, քանի որ այս եռանկյունը հավասար է ABC եռանկյանը։ 4. Նայելով նկարին, փորձիր ցույց տալ, որ եռանկյուն ABC-ն հավասար է եռանկյուն ACD-ին։
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
Եթե հետևենք եռանկյան առաջին հայտանիշին, ապա այս եռանկյուններն իրար հավասար են։ Քանի որ AC-ն ընդհանուր կողմ է, անկյուններն ու կողմերը հավասար են լինում։
5. ABC և MNK հավասար եռանկյուններում <A=<M, <B=<N , <C=<K։ Եռանկյուն ABC և եռանկյուն MNK ո՞ր կողմերն են համապատասխանաբար հավասար։
Եթե պատկերում ենք, ապա ստացվում է, որ BC=NK, AC=MK, AB=MN:
6. ABC և MNK հավասար եռանկյուններում AB=MN, BC=NK, AC=MK: Եռանկյուն ABC և եռանկյուն MNK ո՞ր անկյուններն են համապատասխանաբար հավասար։
Եթե պատկերենք, ապա N=B, C=K, A=M:
7. Եռանկյան կողմերի երկարությունները հարաբերում են ինչպես 5:12:13, իսկ փոքր կողմը 10 սմ է: Գտեք եռանկյան պարագիծը:
10:5=2սմ
2X12=24սմ
2X13=26սմ
10+24+26=60սմ
P=60սմ 8. AC և BD հատվածները հատվում և հատման կետում կիսվում են: Ապացուցեք, որ ΔABC=ΔACD: 9.Նայելով նկարին ցույց տուր, որ ΔABD=ΔBDC:
10. Ունենալով տարբեր երկարությամբ երեք փայտիկներ, ի՞նչ ես կարծում, միշտ է հնարավոր այդ փայտիկներով պատրատել եռանկյուն։ Փայտիկները կոտրել չի թույլատրվում։
Սֆագնումը բաղկացած է ճյուղավորված ցողունից խիտ պատված տերևներով և ունի թույլ կանաչ գունավորում: Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մեռած խոշոր բջիջներից:
Արտաքին կառուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։
Պտերները տարբերվում են նրանով, որ իրենց մոտ բացակայում են վերգետնյա ընձյուղները, տեսակների մեծամասնությունն ունի փետրաձև խոշոր տերևներ , որոնք աճում են կոճղարմատներից: Տերևները երիտասարդ ժամանակ խխունջաձև ոլորված են:
Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին:
Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինը: Նաև պտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:
Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ
300 միլիոն տարի առաջ հնադարյան պտերանմանները սերմնազուրկ բույսերի հսկա բազմազանության մաս էին կազմում: Դրանք լայնատարած, ճահիճներով հարուստ արևադարձային անտառներ էին ձևավորում: Այդ տարածքն այսօր ընդգրկում է Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան: Բույսերը մահանալիս ընկնում էին ճահճացած հողի մեջ և լիովին չէին քայքայվում: