- Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև
Մարմնի մշտական և կայուն ձև չունեն ամեոբաները։ - Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան
Նրանք բազմանում են անսեռ տարբերակով՝ մեջտեղից կիսվելով: - Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից
Ինֆուզորիան տարբերվում է նրանով, որ ունի բջջային բերան և կլան։ - Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան
Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է 2 եղանակով՝
Սեռական —
English in mind 41, 42


Ազգային տնտեսություն
Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները
Տնտեսության զարգացման նախադրյալներ են՝ երկրի բնական պայմաննը ու ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, հարևան երկրների ազդեցությունը և այլն:
Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը՝
ա)
գյուղատնտեսությունն է
Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Ավստրալիա
բ) արդյունաբերությունն է
Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա
գ) սպասարկման ոլորտն է
Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ավստրիա
Ի՞նչ ազդեցություն ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:
Սեռատարիքային կազմը մեծ նշանակություն ունի տնտեսության վրա:
Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Եթե երկրի բնական պայմաններն ու ռեսուռսները շատ են, ապա տնտեսությունը զարգացած է:
Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Եթե հարևան երկրները օգնում են տոյալ երկրին, ապա տնտեսությունը ավելի զարգացած է լինում:
29.01.24, 7-րդ դասարան, հայոց լեզու
Որոշիչ
Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։
Օրինակ՝ Լուսավոր երազների գրկում ճախրում էին սիրահարված պատանու հոգու թևերը։
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով
1. գոյականով․
ուղղական հոլովով․
Օրինակ՝ Բժիշկ Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։
սեռական հոլովով․
Օրինակ՝ Արամի ձեռքի ժամացույցը մեխանիկական է։
2. ածականով
Օրինակ՝ Աղջկա հրե աչքերը խելքահան էին արել տղային։
3. դերանունով
Օրինակ՝ Այս հոդվածը շատերին կստիպի խոսել։
4. հարակատար և ենթակայական դերբայներով․
Օրինակ՝ Կարդացած գրքերը դրել էր արկղում։
Ինձ ժպտացող աղջիկը դեռ դպրոցում է սովորում։
5. թվականով․
Օրինակ՝ Հինգ աշակերտ մտավ դասարան։
6. մակբայով․
Օրինակ՝ Արագ քայլքը կարող է վնասակար լինել։
Հատկացուցիչ
Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։
Այն արտահայտվում է՝
գոյականով — Արևը չորացնում է գետի խոնավությունը: (Ակսել Բակունց)
դերանունով- Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են… (Ավ. Իսահակյան)
գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։
Բացահայտիչ
Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։
- Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
- Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`
Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։
Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։ - Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է որպես , իբրև կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։
Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց: - Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։
Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:
- Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:
ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:
2. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
Իմ դասարանը
Մեր դասերը անցնում են շատ ուրախ զրուցելով դասերը քննարկելով,մենք դասամիջոցը անցնում է ուրախ իրար հետ շբվում ենք և հաց ենք ուտում,մենք դասերից հետո ելեկտրոնային ծրագրով շբվում ենք իրար հետ տնային ենք անում ես շատ եմ սիրում իմ դասարանը:
31.01.24
- Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
Այս պատմությունը որ կպատմեմ պատահել է ինձ հետ երբ մենք նոր էինք տեափոխվել Մոսկվա:Այդ օրը չգիտես ինչու որոշեցի դպրոցից տուն գնալ ինքնուրյուն, մտածելով գիտեմ իմ անուն ազգանունը, փողոցի անունը և տան համարը:բայց արի ու տես մոռացել էիյ իմանալ թե ինչ երթուղայինով եմ գնալու, որի համար պահանջվեց 3 ժամվա ավելորդ ժամանակի կորստի և ծնողներիս անհանգուստություն պատճառելու հետո ես ձեռք բերեցի ճիշտ կողմնվորոշվելու փորձ:Այս պատմությունը պատմեցի նրա համար,որ ձեզանից յուրաքանչուրը այս ամենը իմանալով յուրաքանչուր անծանոթ քաղաքում մոլորվելուց կարիգ չկա վախենալու:
3.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրենք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
5. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Օրինակ`
Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:
Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ
Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու
Երկրորդ խողովակաշարն կառուցելիս, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու
Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ
Գետակն անցնելիս, որս անող մի գայլաձուկ տեսավ
Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ
պայմաններում
Ընկերոջ պատմությունը լսելիս փորձեց պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր
Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել
Փորձելիս, ընդամենը մի փոքր սխալ արեց, ու ոչինչ չստացվեց
Հ․Թումանյան , ինքնակենսագրություն
Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։
– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։
– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։
– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.
Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Ես Թումանյանի մանուկ ժամանակ հասկացա որ դպրոցները շատ դաժան է եղել ես գիտեմ որ գյուղում ապրելը շատ դժվար է բայց Թումանյանի համար սովորական:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Ես իմ մանկությունը անցկացրել եմ շատ հետաքրքիր ես գնացել եմ ոտար երկիր Ռուսաստան ես շատ նման եմ իմ մորական տատիկի իմ աչքերը նման եմ հայրիկիս իսկ մնացածով մայրիկիս ես իմ մանկոթյունը շատ խառնե եղել ես կյանքում չեմ մոռանա իմ մանկությունը:
4.
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
Ֆիզիկա Իսահակ Նյուտոն
Մենք այսօր անցնում էինք ձգողական ուժ թեման և խոսք գնաց Նյուտոնից, ով հայտնաբերել էր երկրի ձգողական ուժը։
Անճշտությունը, նշված Նյուտոնի կողմից, գալիս էր այն բանից, որ Երկրի չափսերը և ազատ անկման արագացման մեծությունը Նյուտոնը վերցրեց Գալիլեյի «Մեխանիկա»-ից, որտեղ նրանք բերվում էին զգալի սխալով։ Ավելի ուշ Նյուտոնը ստացավ Պիկարի ավելի ճշգրիտ տվյալներ և վերջնականապես համոզնեց իր տեսության ճշմարտացիության մեջ։
Հանրահայտ լեգենդն կա այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է` հետևելով ծառի ճյուղից խնձորի անկմանը։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը մանրակրկիտ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլյամ Ստյուկլին (գիրք «Հիշողություններ Նյուտոնի կյանքի մասին », 1752 թիվ)։
Ընթրիքից հետո եղանակը տաքացավ, մենք դուրս եկանք այգի և խնձորենու ստվերի տակ խմեցինք թեյ։ Նա (Նյուտոնը) ասաց ինձ, որ ձգողականության մասին միտքը իր գլխում ծագեց, երբ նա հենց նույն ձևով նստած է եղել ծառի տակ։ Նա բարձր տրամադրություն ուներ, երբ անսպասելի ճյուղից ընկավ խնձոր։ «Ի՞նչու են խնձորները միշտ ընկնում գետնին ուղղահայաց»,- մտածեց նա։
Լեգենդը հանրահայտ դարձավ Վոլտերի շնորհիվ։ Իրականում, ինչպես երևում է Նյուտոնի աշխատանքային տետրերից, նրա համընդհանուր ձգողականության տեսությունը զարգացել է աստիճանաբար։ Մյուս կենսագիրը՝ Հենրի Փեմբերտոնը, բերում է Նյուտոնի հիմնավորումները (առանց հիշատակելու խնձորը ) ավելի մանրամասն. «համեմատելով մի քանի մոլորակների ընթացքները և նրանց հեռավորությունը մինչև Արեգակ, նա հայտնաբերեց, որ… այդ ուժը պետք է փոքրանա քառակուսային համամասնությամբ հեռավորության մեծացմանը զուգընթաց»։ Այլ խոսքով, Նյուտոնը հայտնաբերեց, որ Կեպլերի երրորդ օրենքը, կապված Արեգակի շուրջը մոլորակների պտույտների տևողությունը նրանց միջև եղած հեռավորությունից, հետևում է հատկապես « հակադարձ քառակուսային բանաձևը» ձգողականության օրենքի համար (շրջանագծային ուղեծրերի մոտեցմամբ )։ Ձգողականության օրենքի վերջնական ձևակերպումը, որը մտավ դասագրքեր, Նյուտոնը դուրս բերեց ավելի ուշ, այն բանից հետո, երբ նրան պարզ եղան մեխանիկայի օրենքները։
Հանրահաշիվ 20.12.2023
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում:
- Գտնել տառային արտահայտության արժեքը, եթե a=3

ա)395
բ)41
գ)42
դ)63
ե)295
զ)27
2. Պարզեցնել միանդամի գրառումը` օգտագործելով աստիճանը.

ա)a2b
բ)k2p4
գ)3a2b2
դ)7x3y4
ե)a3b2
զ)2132a3
է)a7
ը)a10
3. Բարձրացնել աստիճան.

ա)a4
բ)b5
գ)4a2
դ)27b3
ե)16c4
զ)25a2b2
է)343ab5
ը)81b4c2
4. Գրել միանդամի հակադիր միանդամը.

ա)-6ab
բ)3bc
գ)-8kcp
դ)-p
ե)k
զ)0
է)-2,5
ը)18abx
5. Գրել միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

ա)44p4k2x
բ)120x6y4
գ)-18a3b
դ)28b3c2
ե)-25c4k3
զ)63k3p6
6. Ձևափոխել արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի.

ա)3a2-9a
բ)7x-12x3
գ)2a+2c
դ)2x-2y
7. Գտնել միանդամի և բազմանդամի արտադրյալին հավասար բազմանդամը.

ա)7a+21
բ)10x-10y
գ)ax-ay
դ)a2+ab
ե)2a+2b-2c
զ)-6a-(-6b)
է)x2-xy+xc
ը)6a-5ab
8. Կատարել բազմապատկումը.

ա)38mn+20m2+14n2
բ)36a2+63ab+5b2
գ)4x2-9y2
դ)25mn-25m2-6n2
9. Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

ա)2(a+2b)
բ)b(a-1)
գ)2(3x-1)
դ)y(x+y)
ե)3(a-4b)
զ)7x(1-4y)
10. Լուծել խնդիրը.

5+4:2=3
Միջին արագություն՝ 4,5կմ/ժ

A)2.were
B)3.was.4.was
A)5.was
B)6.was.7.were


1)1.were.2.saw.3.did not win.
2)1.became.2.won.3.was
3)won
4)1.jumped.2.stopped.3.said
5)1.went.2.did not enjoy
6)1.did /say.2.did not say
7)1.did/see.2.did not see.3.saw
8)1.did/go.2.went.3.did not go

2)up
3)down
4)on
5)off

2)volleyball
3)cycling
4)sweemming
5)skiing
6)hockey
7)surfing
Թվական անուն,տեսակները,18.12.23-20.12.23
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Ի՞նչ է ցույց տալիս թվականը:
2.Թվականի տեսակները, դրանց կազմության ձևերը:
Գործնական աշխատանք թվականից Ս.Մարկոսյանի 7-րդ դասարանի քերականության գրքից/ առաջադրանք 166,167,168,171,172,173/:
166. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:-Եզակի թվով
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:-Եզակի թվով
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:-Եզակի թվով
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:-Եզակի թվով
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:-Եզակի թվով
Միայն մի քաղաքում՝ Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:-Եզակի թվով
167. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
Եթե շեշտը դրվում է թվի քանակի վրա, գոյականը դրվում է եզակի թվով։
168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:
171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:
Ա խմբի բոլոր նախադասություններում ցույց է տալիս եզակի գոյական, այսինքն Ա խմբի նախադասությունները պարունակում են քանակական թվականներ։ Իսկ Բ խմբի նախադասությունները ցույց են տալիս յուրաքանչյուրի քանակը։ Բ խմբի նախադասություններում գործածված թվականները բաշխական թվականներ են։
172. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական-տասը-տասը, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար-հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:
Այստեղ գրված բոլոր թվականները բաշխական թվականներ են։
173. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բ. Բոլորը երկուական հաղթանակ շահեցին:
Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բ. Հաղթողներին մի-մի գիրք նվիրեցին:
Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բ. Ռոբոտները քսանական հրահանգի էին ենթարկվում:
Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բ. Թզուկները հինգական խնդիր առաջարկեցին:
Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:
Ա խմբի բոլոր նախադասություններում ցույց է տալիս եզակի գոյական, այսինքն Ա խմբի նախադասությունները պարունակում են քանակական թվականներ։ Իսկ Բ խմբի նախադասությունները ցույց են տալիս յուրաքանչյուրի քանակը։ Բ խմբի նախադասություններում գործածված թվականները բաշխական թվականներ են։
176. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր
տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Մի անգամ տասնվեց տղաներ բաժանվեցին երկու խմբի:
Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել:
Հիսունչորս հոյակապ նկարով այդ գիրքը շատ հին էր:
Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:
Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:
Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը,19․12․23

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Հարցեր և առաջադրանքներ։
