1. Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները.
  • 14 և 58-1,2

1,2,7,14

58-1,2,29,58

  • 12 և 32-4,2,1,

12-1,2,6,12,4,

32-1,2,8,32,4,

  • 17 և 25-1

17-1,17

25-1,525

  1. Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.
  • 55 և 33=1

55-5,55,1,

33-1,3,33,

  • 64 և 42=2,1,

64-8,2,4,64,

42-2,1,21,42,

  • 27 և 45=1,

27-3,9,1,27,

45-1,5,45

Մաթեմատիկա

  1. Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները.
  • 14 և 58 – 2 -ը
  • 12 և 32 – 2 և 4
  • 17 և 25 չունի
  1. Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.
  • 55 և 33 – 11ը
  • 64 և 42 – 2ը
  • 27 և 45 – 9ը
  1. Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1-ն է.
  • 110, 16, 25 – 16 և 25
  • 35, 49, 55 – 49 և 55
  • 32, 81, 108 – 32 և 81
  1. Հարթության վրա տարված են երկու ուղիղներ: Քանի՞ հատման կետ կարող են նրանք ունենալ: Իսկ քանի՞ հատման կետ կարող է լինել, եթե տարված լինեն իրար հատող երեք ուղիղներ:

երկու ուղիղները հատվում են մեկ կետում։

երեք ուղիղները հատվում են երեք կետում։

  1. Հեծանվորդի արագությունը 290մ/ր է։ Քանի՞ կիլոմետ կանցնի հեծնվորդը 3 : 52կմ 200մ
  2. Ավտոմեքենայի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ մետր կանցնիավտոմեքենան 1 րոպեում։1333մ/ժ

Տարին ամփոփում ենք «Խոշորացույց»-ի հարցերով՝

Ի՞նչ կուզենայիր ունենալ 2022 թվին, որ պակասում էր 2021-ին:

երջանկություն
2021 թվից ո՞ր օրը միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:

նորտարվա որ որովհետեվ ամենա լավ նորտարին այդ 2021տարին է եղել:
Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը այս տարվա մինչև այս օրը:

շշով տիկնիկ եմ սարքել
Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:

դա այնն է որ ես դասի չեմ գալի
Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:

որ մայրիկիս ծնդյան օրեր դուխի կամ ինչոր բան եմ առնում կամ հայրիկիս


Ու՞մ կուզեիր գովել:

իմ ամենա մոտիկ դաս ընկերներին
Ի՞նչն է ամենաշատը քեզ ոգևորում:

նոր տարին և իմ ծննդյան օրը


Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:

մայրիկիս հետ զբաղվել
 Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:

հաց ուտել


 Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:

դիմակահանդես
 Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:

օզի զարմանահրաշ կախարդը
Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը այս տարի:

ջուրմանջի
Ի՞նչ էիր ուզում 2021-ին և չստացար:


Ի՞նչ էիր ուզում 2021-ին և ստացար:

բջջային հեռախոս
 Ո՞րն է 2021թվականի քո լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:


Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական նախագիծը:

արեվմտյան հայերեն սովորելը մայրենիյի

Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական ճամփորդություն

դեպի կոմիտասիթանգարան

Սովորողները իրենց բլոգներում գրառում են առաջին ուսումնական շրջանի ամփոփում վերնագրով նյութ, որի մեջ ներկայացնում են ստորև ներկայացվող կետերը և լրացնում

Առաջադրանքների բաժնի (рубрика) հղումը-

Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում

Քանի՞ հատ ֆլեշմոբի է մասնակցել առաջին ուսումնական շրջանում (ընդհանուր եղել է 3 հատ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր)-2

Մաթեմատիկական նախագծերի հղումները-

Թեմա՝ Թվերի բաժանելիությունը 3-ի, 9-ի և 4-ի

3-ի բաժանման հայտանիշը

Բնական թիվը բաժանվում է 3 —ի այն և միայն այն դեպքումերբ 3 —ի է բաժանվում նրա կարգային թվանշանների գումարը

Օրինակ՝ 71445 թիվը բաժանվում է 3 -ի, քանի որ, նրա թվանշանների 7+1+4+4+5=21 գումարը բաժանվում է 3 -ի:

Բնական թիվը բաժանվում է 9-ի միայն այն դեպքում, երբ 9-ի է բաժանվում նրա կարգային թվանշանների գումարը: 

Օրինակ՝ 747 թիվը բաժանվում է 9-ի, քանի որ նրա թվանշանների 7+4+7=18 գումարը բաժանվում է 9-ի:Նման ձևով դիտարկում ենք 3-ի բաժանելիության հարցը:

Եթե առնվազն երկու նիշ ունեցող թվի վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա թիվը բաժանվում է 4-ի:  

47396 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ՝ թվի վերջին երկու թվանշանները կազմում են 96 թիվը, որը բաժանվում է 4-ի: Իրոք, եթե թիվը ներկայացնենք 47396=473⋅100+96 տեսքով, ապա կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր գումարելի բաժանվում է 4-ի: Ուրեմն՝ 4-ի բաժանվում է նաև գումարը:

  1. 83, 12, 65, 129, 1025, 8372, 6534, 5355, 893, 91917, 65382, 56574, 63, 25, 567, 828, 15, 32, 100, 14, 124, 266, 348, 5000, 301 թվերից սյունակաձև առանձանցրեք նրանք, որոնք բաժանվում են կամ 3-ի, կամ 9-ի, կամ 4-ի, կամ որ մեկին:
  • 83, 65, 1025, 893, 25, 14, 301` ոչ մեկին,
  • 12, 129, 6534, 5355, 91917, 65382, 56574, 63, 567, 828, 15, 348` բաժանվում են 3-ի,
  • 5355, 91917, 56574, 63, 567, 828` բաժանվում են 9-ի,
  • 12, 8372, 828, 32, 100, 124, 348, 5000` բաժանվում են 4-ի:
  1. Կբաժանվի՞ արդյոք 4-ի այն թիվը, որը բաժանվում է 8-ի:
  2. Այո կբաժանվի
  3. Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք 152*4 գրառման մեջ աստղանիշի փոխարեն գրելու դեպքում ստացված թիվը կբաժանվի՝
  4. ա/3-ի բ/4-ի գ/9-ի
  1. Աստղանիշերը փոխարինե՛ք թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի: Գրե՛ք հինգ այդպիսի թիվ.
  • 010:3=670, 1914:3=1914, 8106:3=2702
  1. Գործածելով 4, 6, 8 թվանշանները ՝ գրե՛ք հինգ եռանիշ թիվ, որոնք բաժանվում են 9-ի:
  2. 468, 486, 684, 648, 846
  1. Երկու զամբյուղներում կա 120 ձու: Եթե առաջին զամբյուղից երկրորդի մեջ դնենք 15 ձու, իսկ երկրորդից առաջինի մեջ 5 ձու, ապա երկուզամբյուղներում հավասար քանակներով ձվեր կլինեն: Քանի՞ ձու կա զամյուղներից յուրաքանչյուրում:
  2.  70-15+5=60
  3. Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է: Նրա ափին գտնվող երկու նավամատույցների հեռավորությունը 80 կմ է: Որքա՞ն ժամանակում նավակը կգնա մի նավամատույցից մյուսը և կվերադառնա, եթե նավակի արագությունը չհոսող ջրում 18 կմ/ժ:

18+2=20

18-2=16

80:20=4

80:16=5

5+4=9

Կախարդական եղնիկները

Մի աղջնակ նոր տարվան էր սպասում ու նոր տարվա զանգը հնչեց ու նոր տարին եկավ ու այդ աղջնակը դուրս եկավ բակ որպիսի իր տատիկին դիմավորի և նրա բակու դեսավ ձմեռ պապիկի հետ կաղարդական եղնիկներ նա շատ ուրախացա ձմեռ պապիկը նվերը տվեց և իր կաղարդական եղնիկներով գնաց և գնաց տուն հայրիկին և մայրիկ պատմեց որ նա կախարդական եղնիկներ էր տեսել:🎄🐱

Քանի՞ հատ ֆլեշմոբի է մասնակցել առաջին ուսումնական շրջանում (ընդհանուր եղել է 3 հատ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր)- 2

Մաթեմատիկական նախագծերի հղումները-

Մաթեմատիկական առարկայից քանի՞ միավոր է գնահատում սովորողը ինքն իրեն (1-10 միավոր)-Մխիթար Սեբաստացի

Փոքրիկ պատում առաջին ուսումանական շրջանի մաթեմատիկայից ուսումնասիրած թեմաների մասին —9

Վերջում հղումն ուղարկում եք իմ էլ. հասցեին smbat.petrosyan@liahovhannisyanblog

https://liah.home.blog/

ԲԱԳՐԱՏՈԻՆԻՆԵՐ․ Աշոտ I

Опубликовано 18 февраля, 2015 автором Իվետա Ջանազյան

 
Մեզա­նից ավելի քան 1100 տարի առաջ տեղի ունեցավ պատմական կա­րևոր մի իրադարձություն՝ Աշոտ I Բագրատունու թագադրությամբ վերականգնվեց Հայոց անկախ թագավորությունը:

Բագրատունյաց արքայա­տոհմի կառավարման օրոք Հա­յաստանը մեծ վերելք ապրեց:
Բագրատունիների օրոք է Անին հռչակվել մայրաքաղաք և դար­ձել ժամանակի խոշոր քաղաք­ներից մեկը: Կառուցապատվել ու ընդարձակվել է Կարսը և տաս­նյակ այլ քաղաքներ: Հիմնա­դրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը: Այսօր էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյու­նիքի և Հայաստանի այլ մար­զերում, մենք կարող ենք տեսնել Բագրատունիների օրոք կառուցված շատ եկեղեցիներ, կամուրջ­ներ և բազմաթիվ ուրիշ կառույցներ:

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը: Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին:
7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություն­ներ եղան, որոնք գլխավորում էին Սամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներ­կայացուցիչներ։

Անկախ պետականության հաստատման համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:

Այդ բաղձալի օրը իրականություն դարձավ, որովհետև դրան հասնելու համար իրենց ջանքերը միավորեցին հայ իշխաններն ու հոգևորականները, արհեստավորներն ու գյուղացիները, մի խոսքով՝ բոլորը:

Բայց այդ պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես՝ Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։

855 թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ Հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաս­տատել ժամանակի հզոր պետություններից մեկի՝ Բյուզանդական կայսրության հետ։
Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փա­ռավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ դրանով իսկ ճանաչելով հայոց անկախ պետու­թյան գոյությունը։
Աշոտ I Բագրատուևին (885-890 թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայա­տոհմի հիմնադիրը։
Անկախ պետության վերականգնումը դժվարին ու երկարատև գործ էր։ Ոչ պակաս դժվարին ու մեծ ջանքեր պահանջող խնդիր է նաև ձեռք բերված անկախությունը պահպանելը։ Աշոտ I-ը ամրապնդեց երկրի պաշտպանությունը և բարեկամացավ հարևան երկրների հետ։
Աշոտ I Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին՝ Սմբատ I-ը , որը շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Опубликовано 2 декабря, 2021 автором Իվետա Ջանազյան

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:

Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ: Պատճառներից մեկն Էլ այն էր, որ, ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առա­ջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ: Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ: Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով Գագիկ II թագավորին՝ կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց: Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից: Գագիկ թագավորի մերձավորներից մեկը’ Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080 թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում’ գրավեց Բարձրբերդ ամրոցը: Ռուբեն իշխանին և նրա հաջորդներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռքբերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները: Այսպես, հայ­րենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական Նոր պետու­թյուն:

Կիլիկիայի հայոց թագավորությունը

Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Աևոն Մեծագործ անունով: Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն Առաջինը կարողացավ բարի դրացիական հարաբերություններ հաստա­տել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա մահմեդական և խաչակրաց[1] պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։ Այնքան բարձր էր Լևոն II-ի հեղինակությունը, որ բյուզանդական կայսրը հորդորում էր նրան չվերցնել Հռոմի պապի և գերմանական կայսեր ուղարկած թագը, այլ ընդունել միայն իրենը։

1198 թ. հունվարի 6-իՆ Տարսոն քաղաքի Մայր տաճարում ԼևոՆ II-ը թագադրվեց որպես թագավոր ամեՆայՆ Հայոց և Կիլիկիայի։ Այդ թագադրությունը ժամանակակիցները գնահատեցին որպես Հայոց թագավորության վերականգնում։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին Ամենայն հայոց թագավոր’ դրանով իսկ շեշտելով, որ իրենք ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։

Լևոն II-ի օրոք Կիլիկիայի հայոց պետության սահմանները արևելքում հասնում էին մինչև Եփրատ, հյուսիսում’ Տավրոսի լեռներ: Ավելի քան 500 կմ եր­կարություն ունեին թագավորու­թյան ծովային սահմանները։

Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր, իսկ Այասը, Տարսոնը և ծովափնյա մյուս քաղաքները միջազգային առևտրի կենտրոն­ներ էին։ Այստեղ առևտուր էին անում տասնյակ երկրներից եկած տարբեր ազգերի մարդիկ’ հ ո ւյ ն եր , ի տա լա ց ի ն եր , ա ս ո ր ի — ներ, հրեաներ։

Կիլիկիայի հայոց թագավո­րության պետական լեզուն հայե-    Լամբրոնի ամրոցը Կիլիկիայում
րենն էր: Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով: Քաղաքների բնակիչներն անգամ հագուստով ու սովորույթներով սկսել էին նմանվել եվրոպացիներին: Ձգտումը դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք շատերին էր հրապուրում, բայց քիչ չէին նաև դրա հակառակորդները:

Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր: Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում նրբին ար­վեստով: Նրա զարդարած մա­գաղաթյա ձեռագրերը ապշեց­նում ու հիացնում էին դիտողին: Ռոսլինի մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տա­ճար է մանրակերտում:

Ձեռագրեր զարդարելու խնդրանքով Թորոս Ռոսլինին էին դիմում Կիլիկյան Հայաստանի նշանավոր շատ իշխաններ: Նրան դիմել է նաև կաթողիկոս Կոստանդինը, որը Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել: 1250թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր: Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ:

Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա նրա ստորագրությունը: Այդ յոթից միայն մեկն է պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսները Երուսաղեմում են, Ստամբուլում (Կոստանդնուպոլիս) և այլ քաղաքներում:


[1] Խաչակրաց շարժումը սկսվել է 11-րդ դարի վերջում’ Հռոմի պապի նախա­ձեռնությամբ: Շարժման մասնակից եվրոպացի խաչակիր ասպետները Արևելքում հիմնադրեցին մի շարք պետություններ, որոնցից էին Երուսաղեմի և Կիպրոսի թագավորությունները, Կիլիկիային սահմանակից Անտիոքի դքսությունը։

Արևմտահայերենի բառարան

ըլլաս-լինես

յանկարծ-հանկարծ

քովէն-մոտից

նորէն-նորից

հեռուէն-հեռվից

կրնաս-կարող ես

ինծի պես-ինձ նման

ամենէն-ամենից

կը վանեմ- կհանեմ

մէջէս-միջից

անոր-նրա

լեցուր-լցրու

ատեն- ժամանակ

կուգաս-կգաս

տունէ տուն-տնից տուն

օթօ- մեքենա

կը ղրկեմ- կուղարկեմ

փառաշուք-հոյակապ

կցկտուր-անկապ, շինծու

 բոցավառ- բոց արցակող

ոսկեզօծ-ոսկիով օծուած

 նժոյգ- ընտիր ձի

վսեմ- վեհ, գերագույն

 կորաքամակ- մեջքը ծուռ

 դողդոջուն- երերուն, հուզմունքից այլայլված

ՀՐԱՇՔԸ

….Գերմանիայից ինչ-որ պատվիրակություն էր եկել, և թարգմանիչ էր պետք: Թախանձագին խնդրում էին գալ: Դժկամությամբ պոկվեց գործից ու գնաց: Երբ այդ հանդիպումն ավարտվեց, հյուրերից մեկը հետաքրքրվեց թարգմանչի ազգությամբ:
– Հայ եմ, զտարյուն հայ,– ասաց:
– Բայց դուք գերմաներեն խոսում եք զարմանալիորեն վարժ:
– Պարզապես ձեր լեզուն իմանալը յուրաքանչյուր կիրթ մարդուն օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Դուք ամենատարբեր բնագավառներում այնպիսի գլուխներ եք տվել, որ նրանց աշխատությունները բնագրով կարդալը հանրագիտարանային գիտելիքներ կարող է պարգևել մարդուն:
Այս հանդիպումից երկու շաբաթ էր անցել: Հայաստանից պատվիրակություն պետք է մեկներ Ֆրանսիա: Թարգմանիչը նորից նա է: Ֆրանսիացիները, որոնց շատ դժվար է որևէ բանով զարմացնել, բերանները բաց հետևում էին հայ թարգմանչին: Նման մաքուր ֆրանսերեն, մանավանդ բառապաշարի հարստություն, նրանք, անկասկած, չէին սպասում: Հանդիպման հիմնական թեման մոռացած նրանք անցան լեզվի հարցերին, և թարգմանիչը ապշեցրեց բոլորին:
– Ներեցե՛ք,– նրան է դիմում ֆրանսիացիներից մեկը, որ, հավանաբար, լեզվի մասնագետ էր,– պատահաբար ձեր արմատները մեր հողո՞ւմ չեն ծլարձակել:
– Ո՛չ,– կարճ պատասխանում է թարգմանիչը, ապա ավելացնում է,– իմ արմատները իմ հարազատ Հայաստանի հողում են ծլարձակել:
Օրեր անցան … : Երեկոյան ժամ էր, երբ զանգեցին և հրավիրեցին քաղաքային կոմիտե: Լոնդոնից պաշտոնական գրություն էր եկել, շտապ պետք է թարգմանվեր և պատասխան ուղարկվեր: Անգլերեն նա գիտեր համարյա մայրենիի նման, չնայած քիչ էր գործածում: Բնագրից Շեքսպիր էր կարդում, Բայրոն: Իսկ իռլանդացի Բեռնարդ Շոուն նրա սեղանի գիրքն էր: Ինչ որ պետք է, անում է, անգամ քերականական մի քանի ուղղումներ կային բնագրում…
Բավական ժամանակ նրան չէին անհանգստացնում: … Բայց ահա նորից զանգ… ճոխ հյուրընկալություն էր կազմակերպվել տարբեր երկրներից Հայաստան ժամանած պաշտոնական անձանց համար: Եկել էին Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իրանից, Հնդկաստանից… Եւ, պատկերացնո՞ւմ եք, հրավիրված էր ընդամենը մեկ թարգմանիչ: Ապշել միայն կարելի էր, թե թարգմանիչը ինչպես էր կարողանում այդ բոլոր օտար ազգերի լեզուները թարգմանել: Եթե մերոնց համար դա այնքան էլ զարմանալի չէր, լավ էին ճանաչում նրան, հյուրերը պարզապես ցնցված էին: Թարգմանիչը ոչ միայն թարգմանում էր, այլև իր կողմից հաճոյախոսություններ էր անում, անեկդոտներ պատմում, մեկը մյուսից իմաստալի կատակներ անում:
«Սա հրաշք է,– ասում էին:– Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»:
Այդ հրաշքը մեր հանճարեղ լեզվաբան Հրաչյա Աճառյանն էր։

Պատմիր թե դու ոնց ես ամանորը նշում քո ծնողների հետ:

պատմիր թե մարդիկ ինչի են տոր տարին նշուն:

իսկ դու այս տարի ինչ եք ուզում ձմեռ պապիկից պատմիր մի փոքրիկ:

իսկ դու շատ ես սիրում ամանորը: