սահիկաշար անասնապահության մասին

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այն ծագել է շատ հին ժամանակներում` վայրի կենդանիների ընտելացմամբ:Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում:
Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:
Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է: Խոշոր եղջերավոր անասուններ (1,5 մլրդ գլուխ) բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և ստանում են մարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան 1/3—ը:
Աշխարհում նրա տեղաբաշխումը համեմատաբար հավասարաչափ է, բայց զարգացման ուղղությունները և մթերատվության մակարդակն ամենուրեք միատեսակ չեն:
չխարաբուծությունը (1,1 մլրդ գլուխ) զարգանում է մերձարևադարձային և արևադարձային կիսաանապատների ու անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական արտադրանքը միսն ու բուրդն են:
Աշխարհում ոչխարաբուծության խոշորագույն մարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային և կիսաանապատային շրջաններն են, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում են և օգտվում են բնական արոտներից: Իրանում, Աֆղանստանում, Թուրքիայում զարգացած է երկար և որակյալ բուրդ` մոհայր տվող այծերի բուծումը: Այծերը գլխաքանակով (0,9 մլրդ գլուխ) զիջում են ոչխարներին:
Անասնապահության ենթաճյուղերը
| Անասնապահության ենթաճյուղերը | Նկարներ |
| խոշոր եղջերավոր անասնապահություն | ![]() |
| մանր եղջերավոր անասնապահություն | ![]() |
| տավարաբուծություն | ![]() |
| ոչխարաբուծություն | ![]() |
| այծաբուծություն | ![]() |
| խոզաբուծություն | ![]() |
| թռչնաբուծություն | ![]() |
| ջայլամաբուծություն | ![]() |
| գազանաբուծություն | ![]() |
| ձիաբուծություն | ![]() |
| ձկնաբուծություն | ![]() |
| յակաբուծություն | ![]() |
| մեղվաբուծություն | ![]() |
| ուղտաբուծություն | ![]() |
| ճագարաբուծություն | ![]() |
| եղջերվաբուծություն | ![]() |
| շերամապահություն | ![]() |
| շնաբուծություն | ![]() |


















