Ապրիլի 15-21

  1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

  1. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

  1. Ներկայացնել սողունների բազմացումը

Ի տարբերություն երկկենցաղների, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։ Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։

Ինձ բացակա չդնեք․․․Համո Սահյան

Սովորիր բանաստեղծությունը անգիր։

Գտիր հոմանիշ զույգեր

մրրիկ, բուք
շեփոր – թմբուկ
թափոր – երթ
ընդվզում – տանջանք
զարմանք – զարհուրանք
լծկան – մաճ

Ինչպիսի՞ համեմատություններ գտար, բացատրիր դրանք։

Համեմատությունները շատ էին, օրինակ՝ իմ ամենասիրելին է Քարե արցունք է, քարե ժպիտ, և՝ Քարե ամպրոպ է ու ծիածան է, սրանք մարդկային պնական էմոցիաներն են, որոնք կարծես քարե լինեն, անկեղծ չլինեն։

Ծանոթացիր Հ․Սահյանի հուշերին այստեղ՝ Հետաքրքիր պատմություններ։

Համո Սահյան

ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

17.04.24

.Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:

Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր «ինչքան հզոր են եղել մարդիկ, որ նրանց կառուցածը մինչև հիմա մնացել է»:

Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «․․․»:

Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «երևի մենք արդեն հոգնել ենք միմյանցից, և անհետաքրքրացել ենք»:

Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «…»: Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «…»: Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «…»: Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «…»: Գրքում մի նախադասություն էր ընդգծված «…»:

2. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:

ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,

բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո: «Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»: «Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»: «Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

3. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:

Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

4. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր: Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում : — Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց – Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):

Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը: – Ես ուզում եմ իմանալ, թե ինչու են փայլում աստղերը․- ասում էր փոքրիկ իշխանը։

Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում: – Ինձ բոլոր աստղերն են ենթարկվում․- ասաց թագավորը։

Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը: – Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը․- պատմում էր ճանապարհորդը։

Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը: – Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը․- պնդում էր գործարար մարդը։

Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:

Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ: – Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց.- ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ: