Որոշիչ
Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։
Օրինակ՝ Լուսավոր երազների գրկում ճախրում էին սիրահարված պատանու հոգու թևերը։
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով
1. գոյականով․
ուղղական հոլովով․
Օրինակ՝ Բժիշկ Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։
սեռական հոլովով․
Օրինակ՝ Արամի ձեռքի ժամացույցը մեխանիկական է։
2. ածականով
Օրինակ՝ Աղջկա հրե աչքերը խելքահան էին արել տղային։
3. դերանունով
Օրինակ՝ Այս հոդվածը շատերին կստիպի խոսել։
4. հարակատար և ենթակայական դերբայներով․
Օրինակ՝ Կարդացած գրքերը դրել էր արկղում։
Ինձ ժպտացող աղջիկը դեռ դպրոցում է սովորում։
5. թվականով․
Օրինակ՝ Հինգ աշակերտ մտավ դասարան։
6. մակբայով․
Օրինակ՝ Արագ քայլքը կարող է վնասակար լինել։
Հատկացուցիչ
Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։
Այն արտահայտվում է՝
գոյականով — Արևը չորացնում է գետի խոնավությունը: (Ակսել Բակունց)
դերանունով- Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են… (Ավ. Իսահակյան)
գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։
Բացահայտիչ
Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։
- Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
- Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`
Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։
Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։ - Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է որպես , իբրև կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։
Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց: - Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։
Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:
- Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:
ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:
2. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
Իմ դասարանը
Մեր դասերը անցնում են շատ ուրախ զրուցելով դասերը քննարկելով,մենք դասամիջոցը անցնում է ուրախ իրար հետ շբվում ենք և հաց ենք ուտում,մենք դասերից հետո ելեկտրոնային ծրագրով շբվում ենք իրար հետ տնային ենք անում ես շատ եմ սիրում իմ դասարանը:
31.01.24
- Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
Այս պատմությունը որ կպատմեմ պատահել է ինձ հետ երբ մենք նոր էինք տեափոխվել Մոսկվա:Այդ օրը չգիտես ինչու որոշեցի դպրոցից տուն գնալ ինքնուրյուն, մտածելով գիտեմ իմ անուն ազգանունը, փողոցի անունը և տան համարը:բայց արի ու տես մոռացել էիյ իմանալ թե ինչ երթուղայինով եմ գնալու, որի համար պահանջվեց 3 ժամվա ավելորդ ժամանակի կորստի և ծնողներիս անհանգուստություն պատճառելու հետո ես ձեռք բերեցի ճիշտ կողմնվորոշվելու փորձ:Այս պատմությունը պատմեցի նրա համար,որ ձեզանից յուրաքանչուրը այս ամենը իմանալով յուրաքանչուր անծանոթ քաղաքում մոլորվելուց կարիգ չկա վախենալու:
3.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրենք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
5. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Օրինակ`
Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:
Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ
Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու
Երկրորդ խողովակաշարն կառուցելիս, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու
Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ
Գետակն անցնելիս, որս անող մի գայլաձուկ տեսավ
Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ
պայմաններում
Ընկերոջ պատմությունը լսելիս փորձեց պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր
Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել
Փորձելիս, ընդամենը մի փոքր սխալ արեց, ու ոչինչ չստացվեց
