Դասարանում քննարկվող հարցեր.
1.Ի՞նչ է ցույց տալիս թվականը:
2.Թվականի տեսակները, դրանց կազմության ձևերը:
Գործնական աշխատանք թվականից Ս.Մարկոսյանի 7-րդ դասարանի քերականության գրքից/ առաջադրանք 166,167,168,171,172,173/:
166. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:-Եզակի թվով
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:-Եզակի թվով
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:-Եզակի թվով
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:-Եզակի թվով
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:-Եզակի թվով
Միայն մի քաղաքում՝ Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:-Եզակի թվով
167. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
Եթե շեշտը դրվում է թվի քանակի վրա, գոյականը դրվում է եզակի թվով։
168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:
171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:
Ա խմբի բոլոր նախադասություններում ցույց է տալիս եզակի գոյական, այսինքն Ա խմբի նախադասությունները պարունակում են քանակական թվականներ։ Իսկ Բ խմբի նախադասությունները ցույց են տալիս յուրաքանչյուրի քանակը։ Բ խմբի նախադասություններում գործածված թվականները բաշխական թվականներ են։
172. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական-տասը-տասը, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար-հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:
Այստեղ գրված բոլոր թվականները բաշխական թվականներ են։
173. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բ. Բոլորը երկուական հաղթանակ շահեցին:
Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բ. Հաղթողներին մի-մի գիրք նվիրեցին:
Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բ. Ռոբոտները քսանական հրահանգի էին ենթարկվում:
Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բ. Թզուկները հինգական խնդիր առաջարկեցին:
Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:
Ա խմբի բոլոր նախադասություններում ցույց է տալիս եզակի գոյական, այսինքն Ա խմբի նախադասությունները պարունակում են քանակական թվականներ։ Իսկ Բ խմբի նախադասությունները ցույց են տալիս յուրաքանչյուրի քանակը։ Բ խմբի նախադասություններում գործածված թվականները բաշխական թվականներ են։
176. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր
տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Մի անգամ տասնվեց տղաներ բաժանվեցին երկու խմբի:
Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել:
Հիսունչորս հոյակապ նկարով այդ գիրքը շատ հին էր:
Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:
Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:
Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:








