Պաոլո Կոելյո, «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին»,12․12․23

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

1․Կարդա պատմվածքը և ինքնուրույն կազմիր հարցեր ու առաջադրանքներ՝ 5 կետից բաղկացած։

1.Մի փոքր պատմիր քո սիրած մասերից:

2.Հանիր անծանոթ բառերը և գտիր բացատրուցյունը :

3.Գտիր 5 ածական բառ:

4.Ինչպես կվերնագրես տեքստը:

5.Ում դերը կնախնտրեիր լինել:

2․Փորձիր պատասխանել կազմածդ հարցերից 3-ին։

4.Ինչպես կվերնագրես տեքստը:

Մի երեկո նա զարմացավ

5.Ում դերը կնախնտրեիր լինել:

ծերունու

1.Մի փոքր պատմիր քո սիրած մասերից:

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Երկրաչափություն 12.12.2023

Առաջադրանքներ:

  1. ABC եռանկյան պարագիծը 18 սմ է: BC կողմը AB կողմից մեծ է 2 սմ-ով, իսկ AB կողմը AC կողմից փոքր է 1 սմ-ով: Գտնել ABC եռանկյան կողմերը:

ABC=18 սմ

BC=AB+2

AC=AB+1

AB+AB+2+AB+1=18 սմ

3AB=15 սմ

AB=5 սմ

BC=7 սմ

AC=6 սմ

2. Նկարում ∠ BCA= ∠ CAD և ∠ BAC= ∠DCA: Հավասար են արդյոք ABC ADC եռանկյունները:

Ըստ տված տվյալների և նկարի եռանկյունները հավասար են, քանի որ նրանք ծալելուց ընկնում են իրար վրա, ունեն ընդհանուր CA կողմը և հավասար են 4=3, 1=2 անկյունները։

3. AKM եռանկյան մեջ ∠ K=360 , AK=KM : Գտնել եռանկյան M անկյունը:

4. ABC եռանկյան մեջ ∠ A= 42: Գտնել եռանկյան B անկյունը:

5. A և B կետերը O կենտրոնով շրջանագծի վրա են։ Գտեք OAB անկյունը, եթե OBA անկյունը 43է։

6. Եռանկյունը, որի պարագիծը 24 սմ է, բարձրությամբ բաժանվել է երկու եռանկյան, որոնց պարագծերը 12սմ և 20սմ են։ Գտեք բարձրության երկարությունը։

7. Տրված է՝ MN=7սմ,  ∠ ONM=60°։ Գտի՛ր՝  KN-ը։