Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։
Ֆոտոսինթեզի ժամանակ արևի լույսի էներգիան վերածվում է քիմիական նյութերի էներգիայի։ Ֆոտոսինթեզ են իրականացնում բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ։ Այս գործընթացը տեղի է ունենում բույսերի բջիջների հատուկ օրգանոիդներում՝ քլորոպլաստներում, որոնք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ գունանյութ։ Քլորոֆիլը կլանում է արևի լույսի էներգիան։ Քլորոֆիլի կողմից կլանված լույսի էներգիան օգտագործվում է ածխաթթու գազը և ջուրը շաքարի և թթվածնի վերածելու համար։ Առաջացած շաքարը կենդանի օրգանիզմների բջիջների համար սնունդ է հանդիսանում
Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։
Ֆո- տոսինթեզի ընթացքում առաջացած շաքարը պետք է քայքայվի, որպեսզի բջիջներն ապահովվեն էներգիայով։ Դա կատարվում է բջջային շնչառության գործընթացում։ Առաջացած էներգիան կարող է օգտագործվել բջջի ներսում տարբեր գործառույթներ կատարելու համար։ Բջջային շնչառությունը կատարվում է բջջի հատուկ օրգանոիդներում` միտոքոնդրիումներում թթվածնի անմիջական մասնակցությամբ
Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։
Երկու գործ- ընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոխություն։ Սակայն, ի տարբերություն ֆոտոսինթեզի, բջջային շնչառություն ունեն և ավտոտրոֆները, և հետերոտրոֆները։Եթե համեմատեք երկու գործընթացները, ապա կնկատեք, որ մի գործընթացի ելանյութերը հանդիսանում են մյուսի վերջնանյութեր։ Երկուսը միասին՝ ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը, մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին։
