Ի՞նչ է ցույց տալիս ածականը։
Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառը, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները:
2․Ինչպիսի՞ հարցերի է այն պատասխանում։
Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։
3․Որակական և հարաբերական ածականներ,դրանց տարբերակիչ հատկանիշները։
Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական։ Որակական ածականը ցույց է տալիս առարկայի որակը, որպիսությունը, հատկությունը, որը հատուկ է տվյալ առարկային։ Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ֊որ մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ։ Որակական և հարաբերական ածականների տարբերությունը` որակական ածականների մի մասը ունի համեմատության աստիճաններ՝ պայծառ, ավելի պայծառ, ամենապայծառ, սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, լերկ, բոբիկ, կաղ, ամայի, տկլոր, որձ, հավասար, ստերջ, այրի, մունջ, որբ, ամուլ, ամուրի, հավասար, զուրկ, էգ, արու, խորթ և այլն, ունենում է իր հականիշը՝ բարի ֊ չար, ունենում է իրեն հարաբերակից ֊ություն ածանցով վերացական գոյական՝ բարի-բարություն, չար-չարություն, կարող է գործածվել նաև մակբայաբար՝ հանգիստ քայլել, ավելի լավ պարապել, ունենում է իրեն հարաբերակից բայը՝ չար ֊ չարանալ, թույլ ֊ թուլանալ, կազմությամբ պարզ է՝ դանդաղ, չքնաղ, վատ։ Հարաբերական ածականները չունեն այս հատկանիշները: Բոլոր հարաբերական ածականները կազմությամբ բաղադրյալ են՝ բրոնզ֊ա֊ձույլ, երկաթ֊ե, կարելի է արտահայտել բառակապակցությամբ՝ բրոնզից ձուլված, երկաթից պատրաստված։









