Աշխարհի պետությունների խմբավորումը

  • Նշել տարածքով ամենախոշոր 15 երկրները

ԱՄՆ, Ռուսաստան, Գեռմանիա, Կանադա, Չինաստան, Գռենլանդիա, Բրազիլիա, Արգենտինա, Ավստրալիա, Հնդկաստան, Ալժիր, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Սուդան, Լիբիա:

  • Նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները: Առանձնացնել այն երկրները, որոնք և տարածքով են խոշոր և բնակչությամբ:

Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ինդոնեզիա, Պակիստան, Նիգերիա, Բռազիլիա, Բանգլադեշ, Ռուսաստան, Մեքսիկա, Եթովպիա, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Եգիպտոս, Դ.Ռ. Կոնգո։

  • Նշեք 5 սահմանադրական և 5 բացարձակ միապետություններ

Սահմանադրական միապետություններ-ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Իսպանիա, Նորվեգիա

Բացարձակ միապետություններ- Սաուդյան Արաբիա, Քաթար, Օման, Բահրեյն, Հորդանար։

  • Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը բարենպաստ է, նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը անբարենպաստ է: 

Բարենապաստ դիրքով-ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Կանադա, Մեծ Բրիտանիա

Անբարենպաստ դիրքով-Հայաստան, Մալի, Թուրքյա, Նեպալ, Չեխիա։

Վանո Սիրադեղյան,Պարտուսի գերին,28․11․23

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։


Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Առաջադրանքներ:
1․Կարդա պատմվածքը և քննարկիր համադասարանցիներիդ հետ։
2.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:
3. Բնութագրիր Հենդոյին:

Հենդոն մի քիչ ծույլիկ տղա է, որը չի կարողանում սովորել կամ իր պատճառով կամ իրեն սովորացնողների պատճառով, նաև Հենդոն շատ լավ է կարողանում նորոգել կամ շինեն լիքը բաներ դպրոցի համար, կարցես ոսկի ձեռքեր ունի:


4. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:

Ես Հենդոին անբավարար գնահատելը արդար չեմ համարում, որովհետև մարդը ձեր և ձեր դպրոցի համար ինձ ասես չի անում բայց դուք իրեն կպված անվան պատճառով իրեն ցածր գնահատական եք դնում: Ճիշտ են ելի ասում Մարդու աչքը կհելնի, անունը չի հելնի:


5. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Կարինե Պետրոսյանի էջիցԵս լրիվ համաձայն եմ Հենդոի հետ, որովհետև մարդը ձեզ և ձեր դպրոցին օգնում է տարբեր բաներ է շինում և վերանորոգում, իսկ դուք ոչ թե լավ չեք գնահատում նրա քարորդը այլ առհամարում եք իր բոլոր արածները:

Պարապմունք 22

Վարժությունների լուծում ՙՙ Բազմանդամների արտադրյալը ՙՙ թեման ամրապնդելու համար.

1. Կատարել բազմապատկումը.

ա) (a+2)(a-4)=a^2-2a-8

(2a+4b)(a-b)=2a^2+2ab-4b^2

գ) (4x-5y)(2x-7y)=8x^2-38xy+35y^2

2.Բազմապատկել բազմանդամները, կատարել նման անդամների միացում.

ա ) (5x+3y)(2x-7y) =10x^2-29xy-21y^2

(4a+3b)(5a+2b)=2a^2+23ab+6b^2

(-3a+2b)(4a-8b)= 12a^2+32ab-16b^2

3.Բազմանդամների արտադրյալը ձևափոխել կատարյալ տեսքի բազմանդամով.

ա) (a+2b)(2a+3b+5) =2a^2+7ab+5a+6b^2

բ) (3x+8)(2x+3y-9) =6x^2+3y-72

(a-b)(7a+4b-6)=7a^2-4^2-6

4. Բացեք փակագծերն ու բերեք կատարյալ տեսքի.
ա) (x + 3)(x + 6), բ)=x^2+9+18

(3a + 4)(2a − 7)=6a+3a*7+8a-3
գ) (9x − 4x)(9x + 4), =81x^3+9x^24-52x

(2y 2 − b 2)(3y + 4b 2)=6y^2+2y^24b -b^2 3y2 5b^2

5.Բերեք կատարյալ տեսքի.
ա) 5(2 − 3c) + 7(3c + 1)=10-15c+21c+7

բ) 6x(x − 2) − 3(2x 2 − 4)=6x^2-12x-6×2-12
գ) (a + b)( a − ab + b 2)=a^2+b^3

դ) (x + 1)(y + 1) + (x − 1)(y − 1)=1+2xy

Պարապմունք 22

Հարցեր և առաջադրանքներ։

1,Ո՞ր պատկերն է կոչվում եռանկյուն։

Եռանկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երեք հատվածներից, որոնք միացնում են նույն ուղղի վրա չգտնվող երեք կետեր:

2․ Ո՞րն է եռանկյան միջնագիծը, միջնակետը։

Միջնակետը հատվածը (կողմը) բաժանում է երկու հավասար հատվածնների:

Եռանկյունն ունի երեք կողմ, հետևաբար՝ կարելի է կառուցել երեք միջնագիծ:

3․ GEOGEBRA ծրագրով գծել եռանկյուն և տանել նրա միջնագիծը։

4․Ո՞րն է եռանկյան կիսորդը։

Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ:  

5․GEOGEBRA ծրագրով գծել եռանկյուն և տանել նրա կիսորդը։

6․Ո՞րն է եռանկյան բարձրությունը։

Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմը պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն:

7․GEOGEBRA ծրագրով գծել եռանկյուն և տանել նրա բարձրությունը։

8․Քանի՞ միջնագիծ,կիսորդ,բարձրություն ունի ցանկացած եռանկյունը։

3

9․Ո՞րն է եռանկյան միջնագծերի, կիսորդների և բարձրությունների նշանավոր հատկությունը։

Եռանկյան միջնագծերը, կիսորդները և բարձրություններն ունեն նշանավոր հատկություններ։

1․Յուրաքանչյուր եռանկյան միջնագծերը հատվում են մի կետում:

2․Յուրաքանչյուր եռանկյան կիսորդերը հատվում են մի կետում:

3․Յուրաքանչյուր եռանկյան բարձրությունները կամ նրանց շարունակությունները հատվում են մի կետում:

10․GEOGEBRA ծրագրով գծել բութանկյուն եռանկյուն և նրա սուր անկյունից տանել բարձրություն։

11․ABC եռանկյան AD միջնագիծը շարունակված է BC-ի մյուս կողմում DE հատվածով, որը հավասար է AD-ին, իսկ E կետը միացված է C կետին: Ապացուցեք, որ   ABD=  ECD: 

Պարապմունք 22

Կատարել բազմապատկումը.

ա) (a+2)(a-4) = a-4a+2a-8=a2 -2a=8

բ) (2a+4b)(a-b)= 2a2+2ab-4b2

գ) (4x-5y)(2x-7y)= 8x2-38xy+35y2

2.Բազմապատկել բազմանդամները, կատարել նման անդամների միացում.

ա ) (5x+3y)(2x-7y) = 10x2-29xy-21y2

բ) (4a+3b)(5a+2b) = 20a2+23ab+6b2

գ) (-3a+2b)(4a-8b)= -12a2+32ab-16b2

3.Բազմանդամների արտադրյալը ձևափոխել կատարյալ տեսքի բազմանդամով.

ա) (a+2b)(2a+3b+5) = 2a2+7ab+6b2+5a+10b

բ) (3x+8)(2x+3y-9) = 6x2+9xy-11x+24y-72

գ) (a-b)(7a+4b-6) = 7a2-3ab-4b2-6a+6b

4. Բացեք փակագծերն ու բերեք կատարյալ տեսքի.
ա) (x + 3)(x + 6), =x2+9x +18

բ) (3a + 4)(2a − 7),= 6a2-13a-28
գ) (9x − 4x)(9x + 4), = 81x3-16x

դ) (2y 2 − b 2)(3y + 4b 2)=-4b4+5b2 y2+6y4

5.Բերեք կատարյալ տեսքի.
ա) 5(2 − 3c) + 7(3c + 1), = 6c+17

բ) 6x(x − 2) − 3(2x 2 − 4)= -12(x-1)
գ) (a + b)( a − ab + b 2),=

դ) (x + 1)(y + 1) + (x − 1)(y − 1)= 2xy+2

6.Կատարել բազմանդամների բազմապատկումը.

ա) (a+2b)(a-3b+5) =a2-ab-6b2+5a+10b

բ) (x-4y+7)(4x+9y)= 4x2-7xy-36y2+28x+63y

գ) (a+2b)(a+1)(a-6) = a3+2a2b-5a2-10ab-6a-12b

դ) (3a-7b)(2a+5)(4b-5)= 24a2b-56ab2-30a2+130ab-140b2-75a+175b

ե) (6a+5b-9)(3a-7b+8) = 18a2-27ab-35b2+21a+103b-72

զ) (4x-3y-8)(5x+7y-4)= 20x2+13xy-21y2-56x-44y+32

Գոյականի հոլովները.ամփոփում,22․11․23

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է, ը, ն հոդերից բացի ուրիշ վերջավորություն չունի,օրինակ՝ աշխարհ/ը/, բարդի/ն/։
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է՝ ստանալով ի,ու,ան,վա,ոջ,ց վերջավորությունները, ա,ո թեքույթները,օրինակ՝ մարդ-ու, գառ-ան,գիշեր-վա, ընկեր-ոջ,Վարդանեն-ց,տուն-տան,հայր-հոր։
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան,ստանում է այն նույն վերջավորությունները,ինչը սեռական հոլովն է ստանում,բայց այն տարբերությամբ, որ սեռականը գործածվում է անորոշ առումով՝՝առանց որոշիչ ը,ն հոդերի,իսկ տրականը կարող է գործածվել նաև որոշյալ առմամբ՝ ստանալով ,ը,ն հոդերը,օրինակ՝ ընկերոջ-սեռական,ընկերոջը-տրական։
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:Այս հոլովը սեփական ձև չունի․իրանիշ գոյականների դեպքում նման է ուղղականին,անձնանիշի դեպքում՝ տրականին։
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը,ստանում է ից, ուց վերջավորությունները,որոնք ավելանում են կամ ուղղականի վրա, կամ տրականի։
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը,ստանում է ով,բ վերջավորությունները։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը՝ ստանալով ում վերջավորությունը,որը չի կարելի շփոթել -ում վերջածանցի հետ․սրանք տարբեր ձևույթներ են,նման են միայն ձևով։

***

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ- երեխա/ն/,գյուղ/ը/
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞-երեխայի, գյուղի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն-երեխային, գյուղում
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը-երեխային, գյուղը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց-երեխայից, գյուղից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ-երեխայով, գյուղով
Ներգոյական՝  անձ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն․ինչո՞ւմ/որտե՞ղ- գյուղում

Ավարտին հասցնել Առաջադրանք 1-ը, Առաջադրանք 2

  1. Որոշիրթե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
    Փողից,  ձեռքով, փշին, սրտում, աչքի:
  2. Փողից-Բացառական հոլով
  3. Ձեռքով-Գործիական հոլով
  4. Փշին-Տրական հոլով
  5. Սրտում-Ներգոյական հոլով
  6. Աչքի-Սեռական հոլով
  7. Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
    Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
    Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
    Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
    Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:
  8. Հայրենիքից-Բացառական հոլով
  9. Քաղաքից-Բացառական հոլով
  10. Բլրի-Սեռական հոլով
  11. Գետակին-Տրական հոլով
  12. Փայտով-Գործիական հոլով
  13. Ջրի-Սեռական հոլով
  14. Երկնքի-Սեռական հոլով
  15. Շողերը-Ուղղական հոլով
  16.  Հոլովիր հետևյալ բառերը,ընդգծիր հոլովակերտները (հոլովական վերջավորությունները) քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:
  17. Ուղղական -քար, մարդ, քույր, օր, մայր,
  18. Սեռական -քարի, մարդու, քրոջի, օրի, մոր,
  19. Տրական -քարին, մարդուն, քրոջը, օրին, մորը,
  20. Հայցական -քարը, մարդը, քրոջը, օրը, մայրը
  21. Բացառական-քարից, մարդուց, քրոջից, օրից, մորից
  22. Գործիական-քարով, մարդով, քրոջով, օրով, մորով
  23. Ներգոյական-օրում,

Հանրահաշիվ 20.11.2023

Պարապմունք 21.
Թեմա՝ Բազմանդամների արտադրյալը.

Հարց է առաջանում, ինչպե՞ս բազմապատկել երկու բամանդամներ։

Երկու բազմանդամներ բազմապատկելու համար պետք է մի բազմանդամի յուրաքանչյուր անդամը  բազմապատկել մյուս բազմանդամի բոլոր անդամներով և ստացված արտադրյալները գումարել:
Տես ստորև օրինակները․

1. Վերցնենք երկու բազմանդամներ՝  a+b, c+d
փորձենք բազմապատկել

(a+b) ⋅ (c+d)=a⋅c + a⋅d + b⋅c + b⋅d

2. Վերցնենք երկու բազմանդամներ՝  3a+b և c+2d
փորձենք բազմապատկել

(3a+b) ⋅ (c+2d)= 3a⋅c + 3a⋅2d + b⋅c + b⋅2d=3ac+6ad+bc+2bd

3. Վերցնենք երկու բազմանդամներ a+b,   c-d
փորձենք բազմապատկել

(a+b) ⋅ (c-d)=a⋅c — a⋅d  + b⋅c — b⋅d 


Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ է բազմանդամը։

Բազմանդամ է կոչվում միանդամների գումարը։
2. Բեր բազմանդամի օրինակներ։
2ab+6dc, 5dc+n6
3. Ինչպե՞ս են բազմապատկում երկու բազմանդամներ, օրինակով ցույց տուր։
Վերցնենք երկու բազմանդամներ՝  a+b, c+d
փորձենք բազմապատկել

(a+b) ⋅ (c+d)=a⋅c + a⋅d + b⋅c + b⋅d
4. Բազմապատկեք բազմանամները, կատարեք նման անդամների միացում․

ա)a^2+a+a+1=a^2+2a+1

բ)x^2+2x+x+2=x^2+3x+2

գ)2y+6+y^2+3y=5y+6+y^2

դ)a^2+ab+ba+b^2=a^2+b^2+2ab

ե)1-x+x-x^2=1-x^2

զ)3a-a^2-6-2a=a-a^2-6
5. Բազմապատկեք բազմանդամները, կատարեք նման անդամների միացում․

ա)5m⋅2n+9m+9n+7n⋅4m

բ)15a+12a⋅5b+b⋅3a+6b

գ)4x-2x⋅3y-3y⋅2x=4x

դ)5m⋅3n-25m-n-3n⋅5m=-25m-n

6. Կատարեք նման անդմաների միացում․

ա)7a+3b

բ)5a+8b

գ)5x+7y+9z

դ)7a+6b

ե)16a+5b

զ)2+9k+8n
7. Բազմապատկեք բազմանդամները, կատարեք նման անդամների միացում․

ա)x^2+9x+18

բ)6a+3a⋅7+8a-3

գ)81x3+9x2⋅4-52x

դ)6y2 +2y2⋅4b2 -b2⋅3y2 +5b2
8. Բացեք փակագծերը, կատարեք նման անդամների միացում․

ա)10-15c+21c+1=9+36c

բ)6x2-12x-6x2-12=-12x-12

Մարմինների փոխազդեցությունը

Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:

Ոչ

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա:

3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Այս և բազմապիսի այլ օրինակներ ցույց են տալիս, որ բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկություններով, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել և դա կոչվում է իներտություն:

4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը:

5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Չափման միավորներով

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Զանգվածը արտահայտվում է m տառով:

7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ

բ.ծանոթացում կշռման կանոններին

գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

Ծանոթանալ․ Է.Ղազարյանի դասագրքից էջ 43-ից էջ48

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ26-ից մինչև էջ29-ը:

Մարմինների փոխազդեցությունը

Նպատակը

Անրաժեշտ սարքեր և նյութեր: Երկու սայլակներ, որոնցից մեկի դիմաց ամրացված է թիթեղ, թել մկրատ լուցկի.

Փորձ 1

Աշխատանքի ընթացքը.

Վերձրեցի այն սայլակը, որի դիմաց առանձգական թիթեղ է ամրացված.

Ճկեցի թիթեղը և այն կապեցի թելով, և դրեցի սեղանի վրա, այն սեղանի նկատբամբ դադարի վիճակում, այրեցի թելը.

Եզրակացություն.

Առանձնական թիթեղը ուղվեց, բայց սայլակը չշարժվեց.

Փորձ 2

Մարմինների փոխազդեցությունը նպատակը

Անրաժեշտ սարքեր և նյութեր

2 սայլակներ որոնցի մեկի դիմաց ամրացրած է առաձգական թիթեղ, թել,մկրատ,լուցկի:

փորձ 1

ընթացքը.

Վերցրեցի այն սայլակը,որի դիմաց առանգական թիթեղի է ամրացված:Ճկեցի թիթեղը սեղանի վրա,այն սեղանի նկատմամբ դատարկ վիճակում, այրեցի,թելը լուցկով:

կապեցինք սայլակը թիթեղը լուցկով այրեցինք և սայլակը մնաց նույն տեղում:

փորձ 2

Եզրակացություն

փորձ 2

թելով կապված սայլակը դրեցի պատի մոտ և այրեցինք թելը և սայլակը տեղաշարժվեց:

Համո , Սահյան,Այս մի բուռ քարեղեն հողում, 17․11․23

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:

Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:

Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, որոշիր առումը, թիվը, հոլովը, հոլովումը,բառակազմորեն վերլուծիր։

Զոհեր-զոհի,հոգնակի, հող-հողի,եզակի, բուռ-բռի,եզակի,քրտինք-քրտնքի,եզակի, ծովեր,ծովի,հոգնակի,կորդ-կորդի,եզակի, բուրաստան-բուրաստանի,եզակի,տաճար-տաճարի,եզակի, ոստայն-ոստանի,եզակի, հաց-հացեր,հոգնակի,բույր-բույրեր,հոգնակի,գույն-ույնի,եզակի,տուն-տներ,հոգնակի