- Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբհայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ,
կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարորինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմնել մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղ.յուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:
38. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափայլը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվարքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվարքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրիությունները երևում էին:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղջյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արցունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:
Կրկնակի բաղաձայնները գրվում են
ա) ձայնարկություններում և դրանցից կազմված բառերում (օր.`թը˜շշ, թ շշոց, թշշալ):
բ) անդորր, բերրի, մրրիկ, տարր, օրրան բառերում,
գ) ինն բառում և դրանից կազմված բաղադրյալ բառերում,
դ) մի շարք այլ լեզուներից փոխառած բառերում (օր.Էմմ ա, Աննա ,տոննա և այլն):
Կրկնակ բաղաձայններ կարող են առաջանալ՝
ա) երբ բաղաձայնով ավարտվող բառի կամ արմատի վրա ավելանում են նույն բաղաձայնով սկսվող մասնիկներ (օր.՝ սեղան+ներ, եր +ր որդ),
բ) հնչյունափոխության հետևանքով (օր՝. ծնունդ- ծննդյան, ուղիղ- ուղղանկյուն):
Հատուկ անվան սկզբում յէվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում բաղադրյալ բառերում, որտեղ վ-ն արմատի սկզբում է:
