Պարապմունք 84.

Գրիր տասնորդական կոտորակներ, ներկայացրու սովորական կոտորակի տեսքով, կատարիր հանում, ուշադիր եղիր, որ կոտորակի հայտարարները լինեն նույնը։
Օրինակ`
1, 2-0,1=12/10-1/10=11/10=1,1
Շարունակիր գրել ևս տաս օրինակ։

1,3-0,3=13/10-3/10=10/10= 1,0

2,5-1,4=25/10-14/10=11/10= 1,1

4,5-2,5=45/10-25/10=20/10= 2,0

8,7-5,5=87/10-55/10=32/10= 3,3

9,8-8,5=98/10-85/10=13/10= 1,3




2. Գրիր տասնորդական կոտորակներ, ներկայացրու սովորական կոտորակի տեսքով, կատարիր հանում, ուշադիր եղիր, որ կոտորակի հայտարարները լինեն տարբեր։
Օրինակ`
41,21-1,1=4121/100-11/10=
=4121/100-110/100=4011/100=40,11
Շարունակիր գրել ևս հինգ օրինակ։

1,45-1,4=145/100-14/10=131/100= 1,31

2,22-1,1=222/100-11/10=211/100= 2,11

2,521-1,85=2521/1000-185/100=2336/1000= 2,336

5,25-4,2=525/100-42/10=483/100=4,83

6,450-5,10=6450/1000-510/100=5940/1000=5,940

Ամբողջ թվից հանիր տասնորդական կոտորակ,
օրինակ՝
5-0,3=5,0-0,3=4,7
Գրիր ևս հինգ օրինակ

6-0,2=6,0-0,2=

4․ Տասնորդական կոտորակից հանիր ամբողջ թիվ, օրինակ՝
4,6-3=4,6-3,0=1, 6
Գրիր ևս հինգ օրինակ:

Խնդիրներ կրկնողության համար․


Մայրենի, 6-րդ դասարան, 20.03.2023

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը, շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով, հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով՝ նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կուլ տվեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները՝ օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում: Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և´ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը՝ ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով՝ գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տե´ր…
Չհասցրեց նա ավարտել, երբ դեպի նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Ե´վ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տե´ր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Պատմվածքի մասին մեր մտքերը գրում ենք բլոգում (8-10 նախադասության սահմաններում)։

Իմ կարծիքով այդ բանվորը եղել է հրեշտակ, որ իր կորցրոծ օրեր ն էր տանում ձորից գցում:

պռունկ-եզր, շուրթ
կորսված-կորած, մոռացված
ահռելի-հսկայական
դարալանջ-սարալանջ
ծունացախ-գույնը կորցրած
կաշին ու ոսկորներն էին մնացածճնիհարած
դահիճ-մարդասպան
մատնանշելու-մատով ցույց տալ
դարմանել-բուժել
չքանալ-վերանալ
վայրկյանապես-անմիջապես
թանձրանալ-խտանալ