իր (չրեր), չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։
Չրերը հարուստ են (A, B1, B2, B3, B5, B6[1]) վիտամիններով, հանքային էլեմենտներով (երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում[1][2]), 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ Ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց)։ Սակայն չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ C վիտամին[3]։

