31.10.24

1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուդ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց: Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց: Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

2.Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:

Ֆլորիդայի խոշոր էլեկտրակայանի մի ուշադիր աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը ամուր սեղմած ձեռքն ուղղեց վերև ու հանկարծ սկսեց հարվածներով մասնատել իրեն»: Նա ականատես էր եղել ռոբոտի խիստ արտառոց «ինքնասպանության» աշխարհում առաջին դեպքին: Այս մեծ և ուժեղ էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային հզոր էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի բարդ սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ երկար ժամանակ աշխատելուց հետո իր համար որևէ հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա բարդ սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:

3.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընղգծի՛ր այն ածականները, որոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում: Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

Ո՞վ է ավելի հեշտ վազում գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի ամենահայտնի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Նրանք հետազոտեցին տարբեր քաշի վազողներ իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ լրացուցիչ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան ավելի մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, ավելի փոքր է լինում: Անգլիական մի հայտնի ընկերություն կառուցել է առավել թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն ավելի էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Այս փոքրիկ ինքնաթիռը շատ թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա բավականին մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

4.Գրիր փաստագրական տեքստ,որտեղ ածականները շատ են։

Հայաստանի հարուստ պատմական մշակույթը ամենուրեք արտահայտվում է իր յուրահատուկ և հնաոճ հուշարձաններում։ Քարային լանդշաֆտները լի են հոյակապ միջնադարյան եկեղեցիներով, որոնք զգուշությամբ կառուցվել են մարշալների կողմից։ Տավուշի շրջանի գեղեցիկ գյուղերում այցելուները կարող են տեսնել հարազատ ու հյուրընկալ մարդկանց, ովքեր շռայլությամբ ու սիրով պատմում են իրենց եզակի :

Լաբարատոր Աշխատանք

Աշխատանքի նպատակը 

  1. համուզվել, որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է :
  2. Սովորել ճանապարհի  և ժամանակի օգնությամբ շարժման արագացումը հաշվել:
  3. Ունենալ շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը:
  4. Զարգացնել աշակերտների փորձարարական(կարճ ժամանակամիջոցների չափումը) և հաշվել հմտությունները:@

Պետքե իմանալ 

  1. Հավասարաչափ արագացող շարժման հիմնական բանաձևերը:

V=at.      S=at2/2

  1. (2)-րդ բանաձևից ստացող բանաձևերը արագացման ևժամանակի համար:

a=2s/t2.      t=2s/a

  1. Արագացման սահմանումը, ֆիզիկական իմաստը,միավորը:
  2. Մարմնի շարժումը թեք հարթությամբ հավասարաչափ արագացող:

Սահմանումը.

աԱն ֆիզիկխկան մեծութունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերության որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:

Նշանակում ենք a-տառով լատիներեն <<Ակսելատիո>> բառից է, որը նշանակում է արագացում: Բանաձևը`a=v/t

Արագացման միավորը այնպիսի միաորը այնպիսիս հավասարաչափ արագացող շարժման արագացումն է, երբ  այդ շարժման արագությունը հյրուրաքանչյուր  մեկ վ-ում փոփոխվում  մ/վ-ով: Այդ միավորը նշանակում են ` մեկ մ/վ2:

  1. 0.1 վ-ի հշտությամբ պետք է չափենք ժամանակահատվածները:

Անհրաժեշտ սրքերը `ճոռ,վարկյանաչափ, պոխպատե գնդիկ,վարկենաչափ, մետաղյաբաժակ,չափաքանոն կամ չափա ժապավաեն , ամրակալան կցորթիչով 

 Փորձի Ընթացքը 

Ամրացրեցինք անկայն տակ: Ճոռի հիմքին տեղավորեցի մըտաղյա բաժակը ,քանոնով չափեցի ճոռի երկարությունը:Դա կլինի այն ճանապարհը 0 (S)  որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ բաց թողնենք գնդիկը ճոռի վերեվի մասից և միաժամանակ  աշխատեցրեցի վարկենաչափը:Երբ գնդիկը բախվեց մետաղյա բաժակին կանգնեցրեցի վարկենաչափը և գրանցեցի շրաժման ժամանակա հատվածը:

Պարապունք 13

1․ ա) Մի թիվը 8-ով մեծ է մյուսից: Այդ թվերի գումարը հավասար է 44-ի: Գտնել այդ թվերը:

18;26

բ) Մի թիվը 13-ով փոքր է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 35 է

11;2

2․ ա) Երկու թվերի գումարը 19 է, իսկ տարբերությունը՝ 7: Գտնել այդ թվերը:

13;6

բ) Երկու թվերի գումարը 23 է, իսկ տարբերությունը՝ 9: Գտնել այդ թվերը:

16;7

3․ Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից: Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 44: Գտեք այդ թվերը:

5.5 ;11

4․ 56 սմ պարագծով ուղղանկյան երկու կողմերի տարբերությունը 8 սմ է։ Գտնել ուղղանկյան կողմերը։

56:2=28

28-8=20 

պատ`20

5․ Երեք բադ և չորս սագ միասին կշռում են 2կգ 500գ, իսկ չորս բադ և երեք սագ միասին կշռում են 2կգ 400գ։ Որքա՞ն է կշռում 1 սագը և 1 բադը։

300,400

6․ Դպրոցականները էքսկուրսիա գնացին: Նրանք վերադարձան այլ ճանապարհով, որ 9 կմ-ով կարճ էր առաջինից: Որքա՞ն է յուրաքանչյուր ճանապարհի երկարությունը, եթե դպրոցականներն ընդամենը անցան 47 կմ:

 28 կմ, 19կմ

7․ Եռանկյան մեծ կողմը 18 սմ է, իսկ մյուս երկու կողմերի տարբերությունը՝ 6 սմ։ Ինչի՞ են հավասար եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 42 սմ է։

18սմ, 15սմ  և 9 սմ

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1

Տնային

Պատրաստվել բանավոր քննարկման

1-https://emma89ayvazyangmail.wordpress.com/2024/10/13/%d5%bb%d6%80%d5%a1%d5%ae%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/

2-https://emma89ayvazyangmail.wordpress.com/2024/10/06/%d5%bb%d6%80%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6-2/

Պատասխանել հարցերին.

1.Ինչո՞ւ ջրածնային վառելիքն էկոլոգիապես մաքուր է համարվում:

Ջրածնային վառելիքը  էկոլոգյապես մաքուր է համարվում է մի քանի պատճառով:

Թափանցիկության:Ջրածնային չի արտանետում վնասակար նյութեր, ինչը բարենապաստ է օդի որակի համար:

2.Թվարկե՛ք իրենց բաղադրությունում ջրածին տարրը պարունակող մի քանի նյութ, որոնց հետ ամեն օր շփվում եք:

 Օգտակար Սնունդ:Բոլոր սննդամթերքները, ինչպիսիք են մրգերը(օրինակ`խնձոր,խաղող)և բանջարեղեն (օրինակ գազար,կարտոֆիլ)

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3

Պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:

Նյարդային համակարգը կարգավորում է օրգանիզմի բոլոր գործընթացները, ներառյալ շարժումները, զգացողությունները, ռեակցիաները և հարմարվողականությունը արտաքին միջավայրին: Այն ապահովում է տեղեկատվության արագ փոխանցումը:


2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:

Նյարդային համակարգը բաժանվում է երկու հիմնական մասի՝ Կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ), Ծայրամասային նյարդային համակարգ (ԾՆՀ)


3.Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:

Կենտրոնական նյարդային համակարգի մեջ մտնում են գլխուղեղը և ողնուղեղը:


4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:

Նեյրոնները բաժանվում են ըստ գործառույթների՝ Զգայական նեյրոններ, Շարժիչ նեյրոններ, Միջնորդ նեյրոններ


5. Ի՞նչ է նյարդը:

Նյարդ, փակ պարանանման աքսոնների փունջ (նյարդաթելեր, նեյրոնի երկար և բարակ պրոյեկցիաներ) ծայրամասային նյարդային համակարգում։ Նյարդը իրենից ներկայացնում է ընդհանուր ճանապարհ էլեկտրոքիմիական նյարդային իմպուլսների համար, որոնք փոխանցվում է ամեն աքսոնի երկարությամբ մինչև ծայրամասային օրգաններ։

Задание 1. Вставьте пропущенные буквы.

Блестеть на солнце, косолапый мишка, угледобывающая отрасль, четко излогать, выросли заросли, загорать на пляже, маленький росток, газовая гарелка, уложить спать ребенка, огёрок свечи, прийти на выгурки, красная зарька, косаться вопроса, прикнснуться к стене.

Задание 2. Объясни значение фразеологизма одним словом:

1. Кот наплакал – мало

2. Без года неделя – недолго

3. В двух словах – кратко

4. В мгновение ока – мгновенно

5. Во весь голос – громко

6. Во весь дух – стремительно

7. Выбиться из сил – истощиться

8. Делать из мухи слона – преувеличивать

Задание 3. Поставьте глаголы в нужное время.

Ее мама ежедневно (ходить) на работу.
В прошлом году Маша (сдать) ЕГЭ по обществознанию на 90 баллов.
Ты (читать) эту книгу завтра? 
Я (играть) в баскетбол каждый вечер у себя во дворе.
Гости (приехать) завтра, а ты до сих пор не (убраться) в комнате.

1. Ее мама ежедневно ходитна работу.

2. В прошлом году Маша сдалаЕГЭ по обществознанию на 90 баллов.

3. Ты будешь читатьэту книгу завтра?

4. Я играюв баскетбол каждый вечер у себя во дворе.

5. Гости приедут завтра, а ты до сих пор не убрался в комнате.

Խմբեր, շերտեր, համայնքներ

Նպատակը

1. Հասարակական խմբերի տեսակները

Հասարակական խմբերը կարող են բաժանվել մի քանի տեսակի, ըստ իրենց ձևավորման, կազմի և նպատակների:

Ընկերակցական խմբեր: Ընդգրկում են ընկերների, բարեկամների, հասարակական կազմակերպությունների անդամներին:

Բնակչության խմբեր: Ծառայում են որպես համայնքի միավորում, ինչպիսիք են կացության կամ աշխատանքի հիմքով ձևավորված խմբերը:

Հաղորդակցական խմբեր: Արտահայտում են գաղափարների, մշակույթի, հետաքրքրությունների հիման վրա կազմված խմբեր, օրինակ՝ արվեստի կամ երաժշտության սիրահարներ:

Նպատակային խմբեր: Միավորվում են կոնկրետ նպատակների շուրջ, ինչպես, օրինակ, քաղաքական կուսակցություններ կամ հասարակական շարժումներ:

2. Սոցիալական շերտեր

Սոցիալական շերտերը բնութագրվում են:

Տնտեսական կարգավիճակ: Ծրագրավորումը, եկամուտները և աշխատանքային հնարավորությունները:

Կրթություն: Կրթական մակարդակը, գիտելիքները և հմտությունները:

Մշակույթ: Ժողովրդականություն, ավանդույթներ և կրոնական պատկանելություն:

Հասարակական դերեր: Ընտանիքում, աշխատանքում և հանրային կյանքում մարդկանց դերերը:

3. Համայնքներ

Համայնքները ձևավորվում են՝

Ազգային: Շատազգի բնակչության շրջանակներում:

Մշակութային: Մշակույթով, ավանդույթներով կամ լեզվով սահմանափակված:

Տնտեսական: Տնտեսական գործունեության կամ աշխատանքի հիման վրա:

Հանրային: Բոլոր բնակիչների ընդհանուր շահերը ներկայացնող խմբեր:

4. Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը

Հասարակական խմբերի ձևավորումը պայմանավորված է մի շարք գործոններով:

Բարելավման կարիք: Կյանքի որակի բարձրացումը, տնտեսական զարգացման պահանջները:

Մշակութային արժեքներ: Ընդունված ավանդույթներ, արժեքներ և համակրանքներ:

Կապի անհրաժեշտություն: Հոգեկան աջակցություն, սոցիալական ինտերակցիա և փոխհարաբերություններ:

Պաշտպանության կարիք: Խոցելի խմբերի կամ անհատների իրավունքների պաշտպանություն:

5. Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները

Համայնքի անդամները կարող են լուծել կարևոր խնդիրները հետևյալ եղանակներով:

Համագործակցություն: Համայնքի անդամները միասին աշխատելով լուծում են խնդիրները, բաժանումով պարտականությունները:

Որոնում և առաջարկներ: Հասարակական հանդիպումներ, կարծիքների արտահայտում և առաջարկների ներկայացում:

Դիտարկում և գնահատում: Նախագծերի կամ առաջարկների առաջադրումը՝ հիմնված իրավիճակի վերլուծության վրա:

Նախագծերի իրականացում: Համայնքի միջոցառումներ, կրթական ծրագրեր կամ բարեփոխումներ՝ հիմնված անհրաժեշտության վրա:

Այս բոլոր գործոնները և մեթոդները կարևոր են առողջ, կայուն և գործող համայնքների ձևավորման համար:

Պարապունք 12

Առաջադրանքներ։

1․ Որոշել ֆունկցիայի գրաֆիկի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատաները.

ա) y=2x-7 

y=2x-7

ox-ից(o;x)

2x=7

x=3,5

(3,5;0)

oy-ից 

x=0,(o;y)

y=2×0-7=-7

(0;-7)

բ) y=-x-2

y=-c-2

ox-ից,y=0

0=-x-2

x=-2.         (-2;0)

oy-ի` x=0

y=-2

   (0;-2)

2․ Որոշեք ֆունկցիայի գրաֆիկների հատման կետերի կոորդինատները.

ա) y=x+4 և y=3x; 

համակարգ

{y=x+4.     {3x=x+4.   {x=2

{y=3x.       {y=3x.       {y=6

          (2;6)

բ) y=-2 և y=7x+1;

համակրգ

{y=7x+1.        {-2=7x+1.   x=-3/7.    

{y=-2.            {y=-2.         y=-2

             (-3/7;-2)

3․ Համակարգը լուծել գրաֆիկական եղանակով

{y=1+x           (0;1). և. (-1;0)

{y=-5-x.        (0;-5). և (-5;0)

{x=-3

{y=-2.   (-3;-2)

4․ Հետևյալ համակարգը լուծել գրաֆիկական եղանակով

{y=-3x.       (0;0) և (-1;3)

{y=3-4x.    (0;3) և (3/4;0)

3-4x=-3x

x=3 ,y=9

5․ Գտնել հետևյալ ax+8y=20 հավասարման a գործակիցն այնպես, որ դրա գրաֆիկը անցնի (3;4) կետով:

ax+8y=20

3a+32=20

3a=20-32

3a=-12

a=-4

6․ Նույն կոորդինատական համակարգում կառուցել y=−xևy=3x+4 ֆունկցիաների գրաֆիկները և գտիր հատման կետի կոորդինատները:

{y=x.  (0;0) և (2;2)

{y=3x+4  (0;4) և (1;7)

                                                Պատ `(-2;-2)

28.10.2024

1.Գրիր մտքերդ՝ քո հորինած թեմայով։

2..Հականիշ բառակապակցություններ կազմի՛ր` տրված բառերը գործածելով հարուստ և աղքատ (կամ զուրկ) բառերի հետ:

Օրինակ` քարերով հարուստ, քարերից զուրկ:

Հումք, խելք, անտառներ, գետեր, հանածոներ, կենդանիներ:

Հումքով հարուստ, հումքից զուրկ:

Խելքով հարուստ, խելքից զուրկ:

Անտառներով հարուստ, անտառներից զուրկ:

Գետերով հարուստ, գետերից զուրկ:

Հանածոներով հարուստ, հանածոներից զուրկ:

Կենդանիներով հարուստ, կենդանիներից զուրկ:

3.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Մի օր Զևսի գլուխ- սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդու- ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխ- ու ինք- ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոս- կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխ-: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհի-: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահան- ու նիզակ- ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչ- որոտաց ու ցնցեց Օլիմպոս-: Աթենաս- սկսեց հովանավորել Հունաստանի հերոսների-, պահպանել քաղաքներ- ու ամրոցներ-:

Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխը ու ինքը ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավ բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքները ու ամրոցները:

4.Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:

Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրի վրա: Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել: Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես վերաբերում նրանց: Քույրս երրորդ դասարան է: Բաժակը ձեռքն էր, որ մտավ: Մարսը աղքատ է ջրով: Շատ լավ է տիրապետում անգլերենը: Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Գոյականակերտ ածանցները գոյականներ են կազմում ինչպես այլ խոսքի մասերից, այնպես էլ գոյականներից: Խոսքում այլ բառերի հետ կապակցվելու, հարաբերվելու համար գոյականները հոլովվում են: Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ձևն է: Տրական հոլովը կազմվում է կա՛մ

վերջավորություններով (ի, ու, ան, վա, ոջ, ց), կա՛մ հիմքում որևէ ձայնավորի կամ երկհնչյունի փոփոխությամբ (օրինակ` տուն — տան, հայր — հոր): Բացառական և գործիական հոլովաձևերը կազմվում են ուղղականի կամ տրականի ձևերին համապատասխան վերջավորություններ ավելացնելով (բացառական` ից, ուց, գործիական` ով, բ): Գործիականի բ վերջավորությունից առաջ հիմքի և հնչյունր դառնում է մ (բարության — բարությամբ): Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը ներգոյական հոլով չունի: Այդ գոյականները ներգոյական հոլովի իմաստ կարող են արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ:

Բայերի հետ որպես գործողությունն իր վրա կրող աոարկա գործածվելիս անձ ցույց տվող կամ իբրև անձ վերցված, այսինքն` անձի առումով գործածված գոյականները դրվում են տրական հոլովով, մյուսները` ուղղական հոլովով: (Օրինակ` Գտավ րնկերոջը: Գտավ իրենց շունը: Գտավ իրենց շանը): Անձ ցույց տվող գոյականներն ուղղական հոլովով են դրվում, երբ իբրև իր են վերցվում, այսինքն` իրի առումով են գործածվում (օրինակ`Քաղաքում մի ընկեր գտավ):

Այսպիսով, ամփոփեցինք Գոյական անունը,փորձեցինք համապատասխան առաջադրանքների օգնությամբ ամրապնդել յուրացրածը։Շնորահաալություն։

Նշված տեքստում սխալ գործածված բառերն ու բառակապակցությունները կարող են լինել հետևյալները.

1. “Սիրահարված եմ ձեր երկրի վրա”— «սիրահարված եմ ձեր երկրի հանդեպ»։

2. “Հալվում, մաշվում էր”— «Հալվում, մաշվում էր» կարող է պարզվել, օրինակ՝ «հալվում, մաշվում է» (ընդհանուր ներկա ժամանակ)։

3. “Կարոտում էր անգամ”— «Կարոտում էր անգամ» կարելի է գրել «Կարոտում էր նույնիսկ»։

4. “Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին”— «Խոսքը վերաբերում է քեզ և քո ցանկություններին»։

5. “Քույրս երրորդ դասարան է”— «Քույրս երրորդ դասարանում է»։

6. “Բաժակը ձեռքն էր, որ մտավ”— «Բաժակը ձեռքում էր, երբ մտավ»։

7. “Մարսը աղքատ է ջրով”— «Մարսը ջրով աղքատ է»։

8. “Շատ լավ է տիրապետում անգլերենը”— «Շատ լավ տիրապետում է անգլերենին»։

9. “Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր”— «Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդը անցկացնում էր»։

10. “Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում”— «Մուգ ակնոցների պատճառով աչքերդ չեմ տեսնում»։

11. “Գոյականակերտ”— «Գոյական ածանցներ»։

Թեկուզ նաև որոշ տերմիններ ու ձևեր կարող են ավելի հստակ ներկայացվել, բայց ընդհանուր առմամբ սա հնարավոր ուղղումները են:

Ստեփան Զորյան, Բարեկամներ

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել…

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը… Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը… Այսօր ձկան գլուխ կա տանը…

Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը… Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել… Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա… նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

— Որտե՞ղ ես, է՛յ,— ասում է ամուրին և կանչում.— փիսի՛, փիսի՛, փիսի՛…

Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։

— Քեֆդ էլի վատ է, հա՜,— խոսում է Պողոսը։— Ով գիտի սովա՞ծ ես… Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ…

Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։

— Դրա համար ես մռութդ կախել հա՜,— հանկարծ դառնում է կատվին բարկացած։— Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ…

Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։

Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։

— Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ… Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի… Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու,— ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած.— Անպիտա՛ն, անպիտա՛ն։

Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։

— Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես,— շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։— Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը… Սա ի՞նչ է… իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում…

Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։

Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին… Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.

— Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն…

Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր… Ու մտածում է երկար։

Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։

— Սատկի՛ր, սատկի՛ր,— ասում է ամուրին։— Բաց չեմ անի, սատկի՛ր…

Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։

Ինչպես երևում է, մրսում է։

— Սատկի՛ր,— ասում է ամուրին նորից,— ձուկը կուտե՞ս…

Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.

«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։

— Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն,— ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում… Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։

«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ… Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.

— Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս… Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի…

Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։

Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։

— Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ,— մատը թափ է տալի ամուրին։— Մյուս անգամ չհամարձակվե՛ս… Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ… Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի…

Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։

Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով…

Առաջադրանքներ:
2.Ինչու է վերնագրված  «Բարեկամներ»: Համոզի՞չ է վերնագի

Վերնագիրը «Բարեկամներ» կարող է լինել խորհրդանշական, քանի որ այն ընդգծում է ընկերության, միասնության կամ վստահության թեմաները: Եթե ստեղծագործությունը կենտրոնանում է ընկերների միջև հարաբերությունների վրա, ապա վերնագիրը կարող է լինել շատ համոզիչ: Սակայն, եթե նյութի կամ պատմության առանցքում այլ գաղափարներ են, ապա վերնագիրը կարող է չհամապատասխանել: Կարևոր է վերլուծել, թե ինչպես է վերնագիրը կապված ստեղծագործության թեմայի և գաղափարների հետ:
3.Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք քեզ կօգնեն նկարագրելու Պողոսին:

«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ… Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.


4.Բնութագրիր  Պողոսին՝ ուշադրություն դարձնելով սովորույթներին, բնավորությանը:

Պողոսը իմ կարծիքով անսիրտ մարդ է որովհետև  նա կտվին այս ցրտին դուս էր հանել:


5.Ինքդ փորձիր վերնագրել պատմվածքը:

Պողոսը ու կատուն