համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած
Կախյալ դերբայները ինքնուրույն կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։
Կախյալ դերբայներն են՝
անկատար դերբայ- կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել, -ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
ապակատար դերբայ — կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել, -(աց)ել մասնիկներով, ինչպես՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։ Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։ Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են -ի, -ա վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
Դերբայ
Հիմք
Վերջավորություն
Անորոշ
կարդ, պատմ
ալ, ել
Ենթակայական
կարդ, պատմ
ացող, ող
Հարակատար
կարդ, պատմ
ացած, ած
Համակատար
կարդ, պատմ
ալիս, ելիս
Անկատար
կարդ, պատմ
ում, ում
Վաղակատար
կարդ, պատմ
ացել, ել
Ապակատար
կարդ, պատմ
ալու, ելու
Ժխտական
կարդ, պատմ
ա, ի
1.Փոքրիկ պատմություն գրի՛ր, որից հետևյալ հետևությունն արվի. Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:
Ինչ խոսք կյանքը հրաշալի է, երբ ախրում ես անհոգ երջանի և խաղաղ: Ես անհոգ և երջանիկ եմ որովհոտև ունեմ հրաշալի ծնողներ շրջապատված եմ բարեհամբույր ընկերներով և հարազատներով:Ինչ խոսք կյանքը հրաշալի է, երբ ախրում ես անհոգ երջանի և խաղաղ: Ես անհոգ և երջանիկ եմ որովհոտև ունեմ հրաշալի ծնողներ շրջապատված եմ բարեհամբույր ընկերներով և հարազատներով:
2.Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)
Անցեք անտառապատ բլուրը, գտեք աղետի հետքերը:( հրաման) Շոգենավն կանցնի նավաշինարանից, դուրս կգա ծովածոց, ու նորից կզգացվի լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու հետևիր նրանց և պարզիր տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)
Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում—ձեռագիր: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները—հանածոները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր – ակոսները ու մետաղ ձուլելու տեղեր – դարբնոցները/ձուլարան:
4. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել։
Պատմվածքի մեջ ո»րն էր ոչ իրական, ձեր կարծիքով։ Դուրս գրեք այդ հատվածները։
Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։շ
Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։
Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…
Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա… Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։
Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում…
— Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած…– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։
Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։
— Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։
Կրակը ճայթյուն արձակեց։
— Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։
Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։
Եվ կորցրեց գիտակցությունը։
Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։
— Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։
— Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։
— Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։
— Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։
Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ… ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։
— Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։
Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։
— Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։
— Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։
Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։
Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։
… Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։
Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։ Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։
Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։
Անձրև…
Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։
Անձրև։
Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր…
Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։
Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։
Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։ Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։
Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել… Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։
Առավոտը կանաչ էր։
Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։
— Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։
Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։
Հապա օ՜դը…
Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։
Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։
Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։
Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։
Մոլեկուլ բառը լատիներեն է և նշանակում է ամենափոքր զանգված: Մոլեկուլները շատ փոքր են:
Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:
Մոլեկուլները կազմված են ատոմներից: Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:
Քիմիական բանաձևը:
Screenshot
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության
պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով:
Քիմիական բանաձևը ցույց է տալիս.
ա) նյութի անվանումը.
բ)նյութի որակական բաղադրությունը.
գ) նյութի քանակական բաղադրությունը.:
Քիմիական ական բանաձևերը միատեսակ են գրվում աշխարհի բոլոր երկրներում, բայց յուրովի են կարդացվում յուրաքանչյուր լեզվով:
Упражнение 1. Перестройте предложения так, чтобы в них появилось обращение.
1. Образец: Ветер споет нам про дикие горы (Ветер, спой нам про дикие горы).
2. Друг Мой, настойчиво добивайся цели.
3. Бабушка, рассказывай сказку на ночь.
4. Ребята, пошли на речку?
5. Мама купи мне книгу.
6. Петя сначала выучи уроки, а потом иди гулять.
Упражнение 2. Найдите и выделите в тексте обращения. Вставьте пропущенные буквы.
1) Мой друг отчизни посвятим души прекрасные порывы! 2) От меня отцу брат милый поклонись не забудь. 3) Покажи мне шлем Иван. 4) Поэта дом опальный о Пущин мой ты первый посетил. 5) Играйте, пойте о друзья! 6) Где был ты сын? 7) Послединя туча рассеенной бури одна ты несёшся по ясной лазури. 8) Звезда печальная вечерная звезда твой луч осеребрил увядшие ровнины и дремлющий залив и чёрных скал вершины. 9) Простите мирные долины и вы знако¬мых гор вершины и вы знакомые леса. (А. С. Пушкин.)
Упражнение 3. Составьте двенадцать предложений так, чтобы в одних данные слова были подлежащими, а в других — обращениями.
Образец: Товарищ, помоги мне! (обращение). Товарищ идет на работу (подлежащее).
Товарищ, Сергей Петрович, страна родная, читатель, друзья, девушка.
Таварищ иди дамой. Таварищ по улице.
Сергей Петрович помогите унести покеты.Сергей Петрович рисуйт портрет.
страна родная покожы мне путь. страна родная ты очен кросижя.
читатель помоги найти инетресную книгу.читатель лубит Пушкина.
друзья помогите нойти моего кота. друзья пошли в кино.
Կան, որ կենդան օրգանիզմներ են այն ամենը ինչ որ բնություն են, մարդն էլ կենդանի օրգանիզմ է: Կա նաև, որ բոլոր կենդանի օրգանիզմներն էլ ծնե փոխվում են…
Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում
Ձկները կարևոր դեր են տանում մեր երկիր մոլորակի համար քանի, որ ուրիշ ձկները և կենդանիները նույնպես սնվում են ձկներով ինչպես մենք։ Ձկները մեզ տալիս են միս, կաշի ձկնկիթ, ձկան յուղ, ալյուր և սոսինձ։
Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։
Ձկները կարևոր դեր են տանում մեր երկիր մոլորակի համար քանի, որ ուրիշ ձկները և կենդանիները նույնպես սնվում են ձկներով ինչպես մենք։ Ձկները մեզ տալիս են միս, կաշի ձկնկիթ, ձկան յուղ, ալյուր և սոսինձ։
1.Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
Ե՞րբ/ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ե՞րբ/ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքա՞ն ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ի՞նչը այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե ի՞նչը այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին։
2.Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:
Քառասուն – քառասունական, յոթանասուն – յոթանասունական, ութսուն – ութսունական, տասնութ – տասնութական, երկու հարյուր – երկու հարյուրական։
Այս հոլովները՝ կոչվում են բաշխական, քանի որ կարծես նրանց բաշխենք։
3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորսբ հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար (հեկտար) անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է (ստեղծագործություն) ցուցադրված (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները (դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում։
4.Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր: Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Իմ մշտական երազանքն է։ Քո ամենասպասված տոնն է։ Նրա համար նշանավոր իրադարձություն է։ Իր ձեռքերով ստեղծած մի հրաշք։ Մեր ակնկալիքներից վեր էր ստացվածը։ Ինչ անում եք՝ թող Ձեր սրտից բխի։
5. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:
Բարի շաբաթ սիրելիներ։Կրկնում ենք գոյական խոսքի մասի հոլովները։
պալատականներին սպասարկող համեստ աշխատողները ՝ շատ խոնարհ՝հեզաբարո ՝ բարեխիղճ էին որոնք ենթարկվում էին պալատականներին որոնք կարծես նույնպես հասարակ աշղատողներ լինեին պարզ էին հասարակ և անշուք հագնված որոնք իրենց աշխատողների հետ երեկոյան հիանում էին պալատից երեվացող լուսնի խաղաղ լույսի ներքո գետի խաղաղ ընթացքին:
Գրիր պատում՝օգտագործելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները․
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:
Ուշադրություն
Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ հարցերին:
Ուշադրություն
Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:
Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց հարցերին:
Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:
Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովը կազմվում է ով կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:
Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:
Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
2.Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
3. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
4.Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝ Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան: Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենա:
Իմ կարծիքով ժամանակի մեքենա պետքե ունենալ,որովհոտև այն պետք է որ կարան մարդիկ սխալ անեն ժամանակը ետ տալ և ճիշտը անել:
Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
Ե՞րբ/ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ե՞րբ/ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքա՞ն ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ի՞նչը այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե ի՞նչը այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին։
2.Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:
Քառասուն – քառասունական, յոթանասուն – յոթանասունական, ութսուն – ութսունական, տասնութ – տասնութական, երկու հարյուր – երկու հարյուրական։
Այս հոլովները՝ կոչվում են բաշխական, քանի որ կարծես նրանց բաշխենք։
3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորսբ հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար (հեկտար) անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է (ստեղծագործություն) ցուցադրված (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները (դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում։
4.Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր: Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Իմ մշտական երազանքն է։ Քո ամենասպասված տոնն է։ Նրա համար նշանավոր իրադարձություն է։ Իր ձեռքերով ստեղծած մի հրաշք։ Մեր ակնկալիքներից վեր էր ստացվածը։ Ինչ անում եք՝ թող Ձեր սրտից բխի։
5. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:
Դուրս գրել նոր հասկացությունները, բառերը, գրել դրանց բացատրությունները:
Դուրս գրել թվականները, իրադարձությունները:
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Պարույր Սկայորդի • Երվանդ I Սակավակյաց • Տիգրան Երվանդյան • Կյուրոս Մեծ • Դարեհ I • Քսենոփոն • սատրապ • արքայական ճանապարհ
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել Հայաստանի գահին:
Քանի որ նա միացել էր Մարստանի և Բաբելոնի հետ դաշինքին, ոիր արդյունքում կործանվեց Ասորեստանը, նա պարգևատրվեց և դարձավ Հայոց թագավոր։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության պահպանման գործում:
Նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Նաև Երվանդ I Սակավակյանցին հաջողվում է վերակազմավորել բանակը։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։
Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։
Ա3 | Քննադատական մտածողություն
Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Երվանդական արքաներն իբրև մայրաքաղաք ընտրեցին Վան-Տոսպը։
Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:
Նրանց սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։
Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար «Արքայական ճանապարհը»։