05.04.24

Գրի՜ր մտքերդ «Սպասում» վերնագրով։

Ես մի բանի եմ սպասում որ իմ հայրիկը գա Ա ՄՆ ից ես ի հայրիկին մեկ տար չեմ տեսել, հայրիկիս շատ եմ ուզում տեսնել իմ հայրիկին:

Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:

Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Մի խարխուլ ջրհոր գտան: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում: Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ… Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուրմ հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել: Հանկարծ նա փտշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ… Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:

3.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:

Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել: ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է : Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում:

4. Տրված տեքստն ընդարձակի՛ր` կետերի փոխարեն գրելով նախադասություններ, որոնք նկարագրեն նախորդ կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն:

Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: …Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց. -Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ: Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: … Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր ապասում: …Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: … Հավքը ծիծաղեց ու ասաց.- Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա. սա երկու: Անցած- գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

4 урок проекта «Любовь -вечная тема в искусстве»

Прочитайте историю создания «Лунной сонаты».

https://soundtimes.ru/kamernaya-muzyka/klassika-vs-sovremennost/l-betkhoven-lunnaya-sonata

Как вы думаете, почему Бетховен изложил свои чувства в музыкальном произведении?

Так как после ухода своей любимой у него обострилась глухота, и он нашел утешение в музыке.

Если бы Бетховен жил в наше время, какой музыкальный инструмент он выбрал бы для исполнения?

Я думаю что это была бы электрогитара.

Почему это произведение стало таким популярным?

В чем секрет актуальности «Лунной сонаты»?

Думаю там много чувств которые знакомы людям, по этому это произведение популярное.

Послушайте «Лунную сонату», опишите спектр эмоций, который заложен в музыке.

Дополнительное задание:

Найдите интересные факты про Бетховена.

Приведите примеры музыкальных композиций, которые стали результатом чувства любви.

Ապրիլի 1-7

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Հայաստանում հանդիպում է ձկների շուրջ 50 տեսակ, որոնք բաժանվում են 5 խմբերի։

  • Սաղմոնանմաններ
  • Ծածանանմաններ
  • Լոքոյանմաններ
  • Լերկանմաններ
  • Պերկեսանմաններ
  1. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը
  2. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Մեջքային լողակ — օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:

Պոչային լողակ — հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:

Ենթապոչային լողակ — մարմնին հաղորդում է կայուն դիրք:

Կրծքային լողակներ — պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:

Փորային լողակներ — օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:

  1. Ի՞նչ է լողափամփուշտը

Լողաափամփուշտը ձկների աղիքից գոյացած հատուկ գոյացություն է, որը լցվում է գազերով։

Մարտի 25-31

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Սևանի իշխանը, Կարմրախայտը, Սիգը, Սևանի կողակը, Ծածանը։

  1. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝
1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:
2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:
3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:

  1. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Հնարավորություն է տալիս նրանց տեղաշարժվել։

  1. Ի՞նչ է լողափամփուշտը
  1. Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը։

Մուշեղ Գալշոյան, Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:


1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

04.04.24

Տեքստում ուղղիր բառերի գրությունը և կետադրիր։

Դոկտոր Շտրաուսը ասում է, որ ես պիտի գրեմ ինչեմ մտածում ու ամեն ինչ որ ինձ հետ լինում է սրանից հետո: Ես չգիտեմ ինչու բայց ինքն ասում է, որ էդ շատ կարեվոր է որ իրենք հասկանան ինձ օգտագործելու են թե ոչ: Ես հույս ունեմ, որ ինձ կոգտագործեն: Միսս Կինիանն ասում է, որ նրանք երեվի կկարողանան ինձ խելացի դարցնել: Ես ուզումեմ խելացի լինել: Իմ անունը Չարլի Գորդոն է: Ես 37 տարեկանեմ ու 2 շափաթ առաջ իմ ծնունդն էր: Հիմա ես էլ գրելու բան չունեմ դրա համար էլ էսոր վերջացնումեմ գրելը:

հաշվետվուցյուն 2 — մարտի 6

Ես էսոր տեստ արեցի: Ինձ թվում է կտրվելեմ: Ու ինձ թվում է որ հիմա իրենք ինձ հազիվ թե օգտագործեն: Տեստը էն էր որ մի բարի ջահել մարթ կար սենիակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ ու վրաները լրիվ թանաք էր թափված: Ինձ ասաց Չարլի ինչես տեսնում քարտերի վրա: Ես ահավոր վախեցած էի չնայած նապաստակի ոտքս գրպանումս էր որովհետեվ երբ փոքր էի դպրոցում միշտ կտրվում էի տեստերից ու եսել էի թանաք թափում:
Ես ասացի որ թանաքի բիծեմ տեսնում: Ինքը ասաց այո ու ես ինձ լավ զգացի: Ինձ թվաց որ վերջ բայց հենց վերկացա որ գնամ ինքը ինձ կանգնեցրեց: Ասաց մի քիչ էլ նստիր Չարլի մենք դեռ չենք վերչացրել: Հետո արդեն այդքան էլ լավ չեմ հիշում բայց ինքը ուզում էր որ ասեմ ինչ կա թանաքի մեչ: Ես ոչ մի բան չտեսա թանաքի մեչ բայց ինքը ասաց որ նկարներ կան ու ուրիշ մարդիկ ինչոր նկարներ են տեսնում: Ես ոչ մի նկար չկարողացա տեսնել: Բայց իսկականից շատ փորցեցի: Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ: Հետո ասացի որ եթե ակնոցս դրած լինեի երեվի ավելի լավ կտեսնեի ես ակնոց սովորաբար մենակ կինո կամ հեռուստացույց նայելիսեմ դնում բայց հետո ասացի որ միջանցքում պահարանի մեչ է: Ակնոցս բերեցին: Հետո ես ասացի դե տուր նորից նայեմ էդ քարտտ ու էս անքամ հաստատ կգտնեմ թանաքի մեչ ինչ կա:
Ես շատ փորցեցի բայց մեկ է չկարողացա նկարները գտնել ու մենակ թանաք էի տեսնում: Ասացի նրան որ երեվի ինձ նոր ակնոց է պետք: Ինքը թղթի վրա ինչոր բան գրեց ու ես վախեցա որ տեստից կտրվելեմ: Ասացի որ էդ շատ սիրուն թանաքի բիծ էր ու եզրերի չորսկոմը լիքը փոքրիկ կետիկներ կաին: Ինքը շատ տխուր տեսք ուներ ուրեմն ես սխալ էի ասել: Ասացի խնդրումեմ թողեք մի անքամ էլ փորցեմ: Մի քանի րոպե որ թողնեք կկարողանամ նկարը գտնել որովհետեվ մեկմեկ ես մի քիչ դանդաղեմ մտածում: Ես համել դանդաղեմ կարդում միսս Կինիանի դասարանում հետամնաց չափահասների համար բայց ես շատեմ աշխատում իմ վրա ու ուզումեմ արագ կարթալ:
Ինքը ինձ թողեց որ մի ուրիշ քարտի էլ նայեմ որի վրա երկու տեսակ թանաք էր թափված կարմիր ու կապույտ:
Ինքը շատ բարի էր ու հետս դանդաղ էր խոսում ոնց որ միսս Կինիանը ու բացատրեց որ դա ռեխ շատ տեստ է: Ասաց մարդիկ թանաքի մեչ բաներ են տեսնում: Ես ասացի ցույց տուր որտեղ: Ինքը ասաց մտածիր: Ես ասացի որ թանաքի բիծ եմ մտածում բայց երեվի դա էլ ճիշտ չէր: Ինքը ասաց իսկ դա քեզ ինչ է հիշեցնում մի բան պատկերացրու: Ես աչքերս երկար փակած պահեցի որ պատկերացնեմ: Ասացի որ պատկերացնումեմ փչացած գրիչ ու սփռոցի վրա թափված թանաք: Դրանից հետո նա վերկացավ ու դուրս գնաց:
Ինձ թվում է ես ռեխ շատ տեստից կտրվելեմ:

հաշվետվուցյուն 3 — մարտի 7



Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ասում են որ թանաքի բծերը կարեվոր չեն: Ես ասացի որ քարտերի վրա ես չէի թանաքը թափել ու որ թանաքի մեչ ոչմի բան չկարողացա տեսնել: Իրենք ասացին որ երեվի դեռ կոգտագործեն ինձ: Ես ասացի որ միսս Կինիանը ինձ երբեք այդպիսի տեստեր չեր տալիս մենակ ուղղագրուցյուն ու ընթերցանուցյուն էր ստուգում: Իրենք ասացին որ միսս Կինիանը պատմել է որ ես իր ամենալավ աշակերտն եմ հետամնաց չափահասների գիշերոտիկ դպրոցում որովհետեվ ես ամենաշատն եմ աշխատում ու իսկականից ուզումեմ սովորել: Հետո ասացին Չարլի բա ոնց եղավ որ դու ինքնուրույն գնացիր չափահասների գիշերոտիկ դպրոց: Ոնց գտար: Ես ասացի որ հարցրեցի մարդկանց ու մեկը բացատրեց ես ուր գնամ որ լավ կարդալ ու գրել սովորեմ: Իրենք ասացին իսկ ինչու էիր ուզում դպրոց գնալ: Ես ասացի որ ամբողչ կյանքումս ուզելեմ խելացի լինել ոչ թե հիմար: Բայց խելացի լինելը շատ դժվար բան է: Իրենք ասացին գիտես չէ որ դա երեվի ժամանակավոր է լինելու: Ես ասացի այո: Միսս Կինիանը ինձ արդեն ասել է: Ոչինչ թող մի քիչ էլ ցավա ես չեմ վախենում:

Հետո էսոր էլի ուրիշ խառը տեստեր էլ ունեցա: Տեստը մի հաճելի կին էր անցկացնում ու ինձ ասաց դրա անունը ու ես հարցրեցի թե ոնց է գրվում որ կարողանամ իմ հաշվետվուցյան մեչ գրեմ: ԹԵՄԱՏԻԿ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԵՍՏ: Ես առաչին երկու բառերը չեմ հասկանում բայց գիտեմ տեստը ինչ է նշանակում: Տեստը այն է որ կամ անցնումես կամ էլ վատ գնահատականներ ես ստանում: Այս մի տեստը սկզբում ավելի հեշտ թվաց որովհետեվ ես նկարները տեսնում էի: Բայց այս անքամ ինքը չեր ուզում որ ես ասեմ ինչ նկար եմ տեսնում: Ես շփոթվեցի: Ասացի որ երեկվա մարդը ասում էր որ պետք է ասեմ ինչեմ տեսնում թանաքի մեչ իսկ կինը ասաց որ դա կապ չունի: Ասաց պատմիր նկարների միջի մարդկանց մասին:

Ես ասացի ոնց կարողեմ պատմել այն մարդկանց մասին ում կյանքում չեմ տեսել: Ասացի ինչու պիտի ստեր հորինեմ: Ես էլ երբեք սուտ չեմ խոսում որովհետեվ ամեն անքամ բռնվումեմ:

Ինքը ասաց այս տեստն ու մյուսը ռեխ-շատը անձայն հատկանիշները պարզելու համար են: Ես քիչ էր մնում ծիծաղից մեռնեի: Ասացի ոնց կարող եք թանաքի բծերից ու նկարներից այդպիսի բան պարզել: Ինքը տխրեց ու նկարները պահեց: Ինձ մեկ է: Այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Ինձ թվում է ես այդ մի տեստից էլ եմ կտրվել:

Հետո սպիտակ խալաթներով մարթիկ ինձ տարան հիվանդանոցում մի ուրիշ տեղ ու խաղ տվեցին որ խաղամ: Խաղը մի տեսակ մրցուցյուն էր սպիտակ մկնիկի հետ: Մկնիկի անունը Էլջերնոն է: Էլջերնոնը մի արկղի մեչ էր որտեղ լիքը ծուռումուռ ճամփաներ ու պտույտներ կաին ոնց որ ասենք շատ խառը պատեր ու ինձ էլ մատիտ տվեցին ու թուղթ որի վրա լիքը գծեր ու քառակուսիներ կաին: Մի կողմում գրված էր ՍԿԻԶԲ մյուս կողմում ՎԵՐՋ: Ինձ ասացին որ դա լաբինթոս է ու որ իմ ու Էլջերնոնի լաբինթոսները նույնն են: Ես չհասկացա ոնց կարող են մեր լաբինթոսներընույնը լինել եթե Էլջերնոնինը արկղ է իսկ իմը թուղթ բայց ոչմի բան չասացի: Մեկ է ժամանակ չկար որովհետեվ մրցուցյունը արդեն սկսվել էր:

Մարդկանցից մեկը ժամացույց ուներ ու փորցում էր պահել որ ես չտեսնեմ դրա համար էլ ես աշխատում էի այդ կողմ չնայել ու դրա պատճառով անընդհատ նյարդայնանում էի:

Ես այդ տեստից ավելի շատ նեղվեցի քան մնացած բոլորից որովհետեվ իրենք դա անցկացրեցին տասը անքամ ամեն անքամ ուրիշ լաբինթոսով ու բոլոր անքամները Էլջերնոնը հաղթեց: Ես չգիտեի որ մկները այդքան խելացի են: Երեվի Էլջերնոնը սպիտակ մկնիկ է դրանից է: Երեվի սպիտակ մկները ավելի խելացի են քան մյուսները:

աշվետվուցյուն 4 — մարտի 8

Ինձ օգտագործելու՜ են: Էնքան վոգեվորվածեմ որ հազիվեմ կարողանում գրել: Դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկզբում այդ մասին մի քիչ վիճեցին իրար հետ: Դոկտոր Նեմուրը այնքան էլ չեր ուզում ինձ օգտագործել բայց դոկտոր Շտրաուսը ասաց որ միսս Կինիանը խորուրդ է տվել ինձ վերցնել ու որ ես իր աշակերտներից ամենալավն եմ: Միսս Կինիանը ինձ դուրէ գալիս որովհետեվ ինքը շատ խելացի ուսուցչուի է: Ու նա ինձ ասաց Չարլի դու երկրորդ շանս կունենաս: Եթե կամաոր համաձայնես այս գիտափորցին մասնակցել հնարաոր է որ խելացի դառնաս: Իրենք դեռ չգիտեն դա մշտական կլինի թե ոչ բայց շանս կա: Դրա համար էլ ես ասացի համաձայն եմ չնայած շատ էի վախեցած որովհետեվ միսս Կինիանը ասաց որ ինձ վիրահատուցյուն են անելու: Հետո ինքը ասաց մի վախեցիր Չարլի դու այդքան քիչ բան ունենալով այնքան շատ բանես կարողացել անել որ ինձ թվում է դու ամենաշատն ես դրան արժանի:
Դրա համար էլ վախեցա երբ դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկսեցին կռվել: Դոկտոր Շտրաուսն ասաց որ իմ մեչ ինչոր մի շատ լավ բան կա: Ասաց որ ես լավ մոտիկացիա ունեմ: Ես կյանքում չգիտեի որ այդպիսի բան ունեմ: Ես ինձ հպարտ զգացի երբ ասաց որ 68 վայքու ունեցող ամեն մեկը չի որ կարող է դա ունենալ: Ես չգիտեմ թե դա ինչ է կամ որտեղիցեմ գտել բայց ինքը ասաց որ Էլջերնոնն էլ ունի դրանից: Էլջերնոնիմոտիկացիան իր արկղի մեչ դրված պանիրն է: Բայց իմը հաստատ ուրիշ բան է որովհետեվ ես էս շափաթ պանիր ընդհանրապես չեմ կերել:
Հետո ինքը ինչոր բան ասաց դոկտոր Նեմուրին որ ես չհասկացա դրա համար էլ մինչեվ իրենք խոսում էին ես մի քանի բառ գրեցի որ հիշեմ:
Ասաց դոկտոր Նեմուր ես գիտեմ որ Չարլին հաստատ այն չի ինչպիսին պատկերացնում էիք որ կլինի ձեր առաջին իմտելեկ*** (չկարողացա գրել) սուպերմենը: Բայց նրա նման ցածր բանակա*** ունեցող մարդկանց մեծ մասը թշնա*** են տրամադրված լինում ու չեն համագործ*** նրանք սովորաբար համառեն ու ապաթ*** ու նրանց հետ շատ դժվար է աշխատելը: Իսկ ինքը լավ բնավորուցյուն ունի հետարքրված է ու պատրաստակամ:
Դոկտոր Նեմուրը ասաց հիշեք որ ինքը առաջին մարդկայն արարածն է լինելու ում իմտելեկտը վիրահատական միջամտուցյան արձյունքում եռապատկվելու է:
Դոկտոր Նեմուրը ասաց ճիշտ է: Տեսեք թե ինքը իր ցածր մտաոր տարիքի համար ինչքան լավ է կարթալ ու գրել սովորել դա նույնքան լուրջ ձեռքբեր*** է ինչքան եթե ես ու դուք առանց որեվե օգնուցյան սովորեինք էնշտեյնի ***կանուցյան տեսուցյունը: Դա հենց շատ մեծ մոտիկացիայի նշան է: Ինքը ահռե*** մեծ կամք ու ցանկուցյուն ունի ու ես համոզված եմ որ պետք է օգտագործենք Չարլիին:

Ես լիքը բառեր չէի հասկանում ու համել իրենք շատ արագ էին խոսում բայց ոնց որ թե դոկտոր Շտրաուսը իմ կողմից էր իսկ մյուսը չէ:
Հետո դոկտոր Նեմուրը գլխով արեց ու ասաց լավ գուցե դուք ճիշտեք: Արի օգտագործենք Չարլիին: Երբ այդպես ասաց ես այնքան շատ ուրախացա որ տեղիցս վեր թռա ու ձեռքը սեղմեցի որ իմ հանդեպ այդքան բարի է: Ասացի շնորհակալուցյուն բժիշկ դուք չեք փոշմանի որ ինձ երկրորդ շանս եք տալիս: Ու ես անկեղծ համոզվածեմ որ չեն փոշմանի: Վիրահատուցյունից հետո ես փորցելու եմ խելացի լինել: Փորցելու եմ ինչքան ուժ ունեմ:

01.03.24

1.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, համպատրաստից, ամփառունակ, ան պատեհ, ան բարոյական:

2.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ.կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու Խռպոտ :

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:

3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտող ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր Նախօրոք , թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

մեհյան մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է.երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

4.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն Տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես:

հռետոր այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

Մթության մեջ խարխափել տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

Ինչո՞ւ ես խախտել երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խաբել ինքդ քեզ:

արտասուք հոսում էր աչքերից ,բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:

Ձեռքերը կարկառել դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջուն:

5..Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբոջ ութ տարի բանտում մնաց :Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգան՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը:

Քիմիական արդյունաբերություն

դասի հղումը

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է այն ինչ չկա բնության: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը: Հին ճյուղեր են, օրինակ՝ մետաղաձուլությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկ։

  1. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը մեծ մասամբ օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և կենցաղում: Տնտեսության մեջ օգտագործվում է օրինակ՝ ծծմաբկան թթուն, իսկ կենցաղում օգտագործվում է պլասմասաներով:

  1. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:
  2. Սննդի արտադրության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ, այն բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից: 

Ապրիլի 1-5

Տնային.

Սովորի՛ր

1. Անվանի՛ր 101 և 118 կարգաթիվ ունեցող տարրերը:

101 – Ds
118 – Og

2.Ստորև բերված ո՞ր շարքում են միայն ոչ մետաղական տարրեր.

1) Li, Mg, P

3) N, S, Ar

2) Ca, C, Br

4) Fe, Cr, I

3•.  Na2O

Գրե’ք, մոլեկուլը կազմող քիմիական տարրերի հարաբերական n ատոմային զանգվածները (Ar): 2.5 միավոր
2Ar (Na) = 23, Ar (O) = 16
Հաշվե՛ք, այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (mo): 2.5 միավոր
mo (x) = 23 × 1,66 = 38,18, 16 × 1,66 = 26,56
Հաշվե՛ք, տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):  2.5 միավոր
Mr (Na2O) = 2Ar (Na) + Ar (O) = 2 x 23 + 16 = 62
Հաշվե՛ք, նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները: 2.5 միավոր
W (Na) = Ar(Na).a/Mr = 2×23/62, W (O) = Ar(O).a/Mr = 16/62