Լինում է չի լինում մի դդում։Այդ դդումը ընկերներ է ունենում, նա շատ է սիրում կարդալ և իր ընկերների հետ հետաքրքիր խաղեր խաղալ։Մի անգամ նա կորձրել էր իր սիրելի գիրքը։Ընկերների հետ սկսեցին փնտրել։Պարտեզում ճոճանակի վրաից իր ընկերները գտան գիրքը։
Առյուծ և աղվես
Մի առյուծ ձագ ունեցավ։ բոլոր կենդանիները հավաքվեցին առյուծի ձագին տեսնելու և ուրախանալու։Աղվեսն եկավ ու առյուծին նախատեց,որ դու միայն մեկ ձագ ես ունենում , այլ ոչ շատ։ Առյուծն էլ ասաց որ ինքը մեկ ձագ է ունենու և այն էլ առյուծ, այլ ոչ թե քեզ նման աղվես։
Դդմի մասին
Դդումը դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամիյա մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Ցողունը մագլցող է, ճյուղավող ։տերևները ամբողջական, խոշոր երկար տերևըակոթերով,թավոտ։ ծաղիկներովը բաժանասեռ են, խոշոր, դեղին մեկակական։Ծաղկում Է մինչև ուշ աշուն։ Պտուղը մսալի է տարբեր մեծության, ձևերի և գույների։
Դդումը ջերմասեր է և դիմացկուն դդումը վիտամիներով հարուստ է, օգտագործում են սննդի մեջ, պատրաստում են բազմազան ճաշատեսակներ։ մենք հայերս դդմից պատրաստում ենք <<Ղափամա>> դարեր ի վեր այս ճաշատեսակը, մատուցել են հայկական հարսանիքների ժամանակ, որպեսզի նորապսակների կյանքը քաղցր լինի, հարուստ և գունեղ Ղափաման իրենից ներկայացնում է դդում՝ լցոնած բրնձով և չրով , որի վրա ավելացնում են մեղր և յուղ։ ՈՒ դնումենք ջեռոցում։
Նկար
նկար
Իմ երազանքների տունը
Ես ուզում եմ սեփական տուն ունենալ լողավազանով, ճոճանակով,վարդագույն գրասենյակ լինի:

Ուսումնական ճամփորդություն
Այսօր մենք գնացինք Ջրվեժի արգելոց, այնտեղ սահնակով սահեցինք, ձնագնդիկ խաղացինք, զբոսնեցինք, նկարվեցինք, ճանապարհին մուլտֆիլմ նայեցինք։
Ամենից լավ տունը
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

