Նյարդային հիվանդություններ

Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։
Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։
Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների:
Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։

Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։

Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ  և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։

Զառանցանք -սա հիվանդության հիմքի վրաառաջացած մտահանգում է, որը չի համապատասխանում իրականությանը և քննադատման, փոփոխման չի ենթարկվում։
Առանձնացվում են զառանցանքի մի քանի ձևեր։

Վերաբերմունքի, հարաբերությունների զառանցանք (եթե կողքի մարդիկ զրուցում են և ծիծաղում, նրան թվում է, թե իր վրա են ծիծաղում)։

Հետապնդման զառանցանք (որ բոլորը իրեն հետապնդում են, “լրտեսում”, հետևում են իրեն)։

Թունավորման զառանցանք (ուզում են սպանել, թունավորել սնունդը)։

Ֆիզիկական ազդեցության զառանցանք (որ ինչ-որ մեքենաների, ռադիոընդունիչների ալիքների միջոցով ազդում են իր վրա )։

Հարավային Եվրոպա

Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքը

Հարավային Եվրոպան տեղակայված է Եվրոպայի հարավային մասում՝ հիմնականում Միջերկրական ծովի շրջակայքում: Այս տարածաշրջանը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Բալկանյան թերակղզու մի շարք երկրներ: Պատմության ընթացքում այս տարածքը միշտ կարևոր է եղել որպես ծովային և առևտրական ուղիների խաչմերուկ: Ժամանակի ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզը փոխվել է, սակայն Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքը մնացել է անփոփոխ:

2. Տնտեսության զարգացած ճյուղերը

Հարավային Եվրոպայի երկրների տնտեսություններում ամենաառաջատար ճյուղերն են տուրիզմը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը:

• Տուրիզմը կարևոր դեր ունի՝ հատկապես Իտալիայում, Իսպանիայում , Ֆրանսիայում և Հունաստանում:

• Գյուղատնտեսությունը ներառում է ձիթապտղի, խաղողի, ցիտրուսային մրգերի արտադրությունը:

• Արդյունաբերությունը զարգացած է ավտոմեքենաշինությունը և հագուստի արտադրությունը:

3. Կլիմայական գոտի

Հարավային Եվրոպան գտնվում է միջերկրածովյան կլիմայական գոտում, որտեղ բնորոշ են տաք, չոր ամառները և մեղմ, խոնավ ձմեռները: Տարածաշրջանը հայտնի է արևային շոգ օրերով, ինչը նպաստում է զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացմանը:

4. Վատիկանը

Վատիկանը ամենափոքր անկախ պետությունն է աշխարհում, որը գտնվում է Հռոմի մեջ: Այն Կաթոլիկ եկեղեցու կենտրոնն է և Պապի նստավայրը: Վատիկանը ունի մեծ մշակութային և կրոնական նշանակություն, այն տունն է բազմաթիվ պատմական շինությունների, ներառյալ Սուրբ Պետրոսի տաճարն ու Սիքստինյան մատուռը:

5. Բնակչություն

Բնակչության մեծ մասը միատար է: Բազմազան է մշակույթներով ու կրոններով: Մարդկանց մեծ մասը կենտրոնացած է խոշոր քաղաքներում, ինչպիսին են Հռոմը, Մադրիդը, Աթենքը: Այս տարածաշրջանում գերիշխում է կաթոլիկ կրոնը, թեև Հունաստանում ուղղափառությունն է հիմնականը: Բնակչությունն ունի երկարատև մշակութային ժառանգություն՝ կապված հին քաղաքակրթությունների հետ:

6.Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

1. Իսպանիա

2. Պորտուգալիա

3. Իտալիա

4. Հունաստան

5. Մալթա

6. Վատիկան

7. Սան Մարինո

8. Անդորրա

9. Կիպրոս

10. Մոնակո

Ֆրանսիա

Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը

Ֆրանսիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում և աշխարհագրորեն ընդգրկում է բազմազան լանդշաֆտներ՝ հյուսիսային ցածրավայրերից մինչև հարավային լեռնային շրջանները: Երկիրը սահմանակցում է մի շարք պետությունների հետ՝

• հյուսիսում՝ Բելգիային և Լյուքսեմբուրգին,

• արևելքում՝ Գերմանիային, Շվեյցարիային և Իտալիային,

• հարավում՝ Մոնակոյին և Իսպանիային:

Ֆրանսիայի ափերը ողողվում են տարբեր ջրային ավազաններով՝

• հյուսիսում՝ Հյուսիսային ծովը,

• արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսը,

• հարավում՝ Միջերկրական ծովը:

Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիայի տնտեսության զարգացման համար մի շարք կարևոր նախադրյալներ կան.

1. Աշխարհագրական դիրք. Ֆրանսիան գտնվում է կարևոր միջանցքներում՝ Եվրոպայի կենտրոնում, ինչը խթանում է առևտրային և տրանսպորտային կապերը։

2. Զարգացած ենթակառուցվածքներ. երկիրը զարգացած ճանապարհային և երկաթուղային ցանց ունի, ինչպես նաև հզոր օդային և ծովային նավահանգիստներ։

3. Տեխնոլոգիական և արդյունաբերական հզորություն. Ֆրանսիան համարվում է բարձր տեխնոլոգիաների և ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարներից մեկը։

4. Գյուղատնտեսական հզորություն. գյուղատնտեսության զարգացման համար կան բոլոր պայմանները, մասնավորապես՝ բերրի հողեր և բարենպաստ կլիմա։

5. Զբոսաշրջության զարգացում. Ֆրանսիան աշխարհում առաջատարներից է զբոսաշրջության ոլորտում, ինչը խթանում է երկրի տնտեսությանը։

Ֆրանսիայի դերը ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում

Ֆրանսիան միջազգային քաղաքականության մեջ նշանակալի դերակատար է՝ լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Երկիրը ակտիվ մասնակցություն է ունենում ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակներում: Ֆրանսիան կարևոր դեր է խաղում Եվրոպայում քաղաքական, տնտեսական և մշակութային միասնության ապահովման գործում։ Տարածաշրջանային մակարդակով՝ Ֆրանսիան միավորում է եվրոպական պետություններին, իսկ գլոբալ մակարդակով՝ ունի ուժեղ դիվանագիտական, ռազմական և տնտեսական ազդեցություն:

Ֆրանսիայի հարևան պետություններն ու ափերը ողողող ջրային ավազանները

Ֆրանսիան սահմանակցում է հետևյալ պետություններին.

• Հյուսիսում՝ Բելգիա, Լյուքսեմբուրգ,

• Արևելքում՝ Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա,

• Հարավում՝ Մոնակո, Իսպանիա:

Ափերը ողողող ջրային ավազաններն են.

• Ատլանտյան օվկիանոս,

• Հյուսիսային ծով,

• Միջերկրական ծով։

Ֆրանսիայի զբոսաշրջության և հանգստի ռեսուրսները

Ֆրանսիան զբոսաշրջության ոլորտում առաջատար է աշխարհում՝ շնորհիվ իր բազմազան ռեսուրսների.

1. Մշակութային ժառանգություն. Ֆրանսիայում գտնվում են մի շարք համաշխարհային ժառանգության օբյեկտներ, ինչպես նաև հայտնի թանգարաններ, ինչպիսիք են Լուվրը և Օրսեն:

2. Կլիմա և լանդշաֆտներ. Ֆրանսիան ունի տարբեր կլիմայական գոտիներ, ինչը թույլ է տալիս կազմակերպել թե՛ լեռնադահուկային հանգիստ Ալպերում, թե՛ ծովային հանգիստ Կոտ դ’Ազուրում:

3. Խոհանոց և գինիներ. Ֆրանսիայի խոհանոցը և գինու արտադրությունը համաշխարհային ճանաչում ունեն, և շատ զբոսաշրջիկներ այցելում են երկիրը հենց այդ նպատակով:

4. Մեծ քաղաքներ և գյուղական տուրիզմ. Փարիզը, Նիսը, Լիոնը և այլ քաղաքներ հայտնի են իրենց ճարտարապետությամբ և մշակութային միջոցառումներով, մինչդեռ գյուղական շրջաններն ունեն յուրահատուկ բնություն և հանգստի պայմաններ:

Ընտրիր այն քիմիական տարրերի նշանները, որոնց նվազագույն օքսիդացման աստիճանը 0 է. K, CI, N, H, Ca, Zn, O, C, S, Al, F:

CI,O

2. Սովորի՛ր

3.Գրե՛ք ստորև բերված տարրերի և թթվածնի միջև ընթացող քիմիական ռեակցիաների հավասարումները. ա) սիլիցիումի, բ) ցինկի, գ) բարիումի, դ) ջրածնի, ե) ալյումինիումի: Անվանե՛ք այդ օքսիդները։

ա) Սիլիցիումի և թթվածնի ռեակցիա:

Si+ O2 = SiO2

Օքսիդի անվանումը՝ սիլիցիումի երկօքսիդ

2Zn+O2= 2ZnO

Օքսիդի անվանումը՝ ցինկի օքսիդ

2Ba+O2= 2BaO

Օքսիդի անվանումը՝ ջուր կամ ջրածնի օքսիդ

4AI+3O2=2Al2O3

Օքսիդի անվանումը՝ ալյումինի օքսիդ

07.10.2024

Բառակապակցություններ կազմի՛ր` ճամփորդ բառին տրված ածականները, հարակատար և ենթակայական դերբայները կամ դերանուններն ավելացնելով:

Անծանոթ, գլխիկոր, հոգնած, ծերացած, վերադարձող, հանգստացող, նույն, ուրիշ:

Անծանոթ ճամփորդը դանդաղ քայլում էր լեռնային արահետով:

Գլխիկոր ճամփորդը հոգնած հասավ հին գյուղի դարպասներին:

Հոգնած ճամփորդը վերջապես հանգստացավ խիտ անտառի և բնության գրկում:

Ծերացած ճամփորդը հիշում էր իր անցած բոլոր ճանապարհները և կարոտում իր արկածները:

Վերադարձող ճամփորդը շտապում էր իր հարազատ տուն:

Հանգստացող ճամփորդը մտածում էր հաջորդ արկածների մասին:

Նույն ճամփորդը, որ անցել էր այս ճանապարհով, հիմա կրկին վերադառնում էր:

Ուրիշ ճամփորդները դեռևս չէին հասել իրենց նպատակակետին:

3.Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):

Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:

Տրված բառերը հատուկ անուններ են:

Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:

Տրված բառերը

Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:

Տրված բառերը հասարակ գոյականներ են: 

4.Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:

Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրի վրա: Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել: Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես վերաբերում նրանց: Քույրս երրորդ դասարան է: Բաժակը ձեռքն էր, որ մտավ: Մարսը աղքատ է ջրով: Շատ լավ է տիրապետում անգլերենը: Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Աղջկանից բացի, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրին: Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում դավաճանել ընկերներին: Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես նրանց վերաբերվում: Քույրս երրորդ դասարան է: Բաժակը ձեռքն էր, երբ մտավ: Մարսը աղքատ է ջրից: Շատ լավ է տիրապետում անգլերենին: Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում: