1․
( ax + 2y = 16 ) հավասարումում տեղադրենք ( (x, y) = (-2, 4) ) թվազույգը՝
( a(-2) + 2(4) = 16 ),
( -2a + 8 = 16 ),
( -2a = 8 ),
( a = -4 ):

2․ Տրված հավասարումներից ( y )-ն արտահայտենք ( x )-ով՝

ա) ( 2x + y = 6 )
( y = 6 — 2x )

բ) ( 3x + y = 7 )
( y = 7 — 3x )

գ) ( x + y — 8 = 12 )
( y = 12 — x + 8 ),
( y = 20 — x )

դ) ( y + 2 = 6x )
( y = 6x — 2 )

ե) ( 3x + 2y = 9 )
( 2y = 9 — 3x ),
( y = \frac{9 — 3x}{2} ),
( y = \frac{9}{2} — \frac{3}{2}x )

զ) ( -4x + 2y = 13 )
( 2y = 4x + 13 ),
( y = 2x + \frac{13}{2} )

3․ Տրված հավասարումներից ( x )-ը արտահայտենք ( y )-ով՝

ա) ( x — y + 5 = 0 )
( x = y — 5 )

բ) ( 2x — 3y + 9 = 0 )
( 2x = 3y — 9 ),
( x = \frac{3y — 9}{2} ),
( x = \frac{3}{2}y — \frac{9}{2} )

գ) ( 15x + y — 8 = 0 )
( 15x = 8 — y ),
( x = \frac{8 — y}{15} )

դ) ( x + 3y — 15 = 0 )
( x = 15 — 3y )

ե) ( 7x + y = 6 )
( 7x = 6 — y ),
( x = \frac{6 — y}{7} )

զ) ( -4x + y = -19 )
( -4x = -y — 19 ),
( x = \frac{y + 19}{4} )

Թեմա՝ Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումներ։

ax+by+c=0                                            (1)

տեսքի հավասարումը, որտեղ a, b, c-ն տված թվեր են, ընդ որում a և b թվերից գոնե մեկը տարբեր է զրոյից, իսկ x-ը և y-ը անհայտներ են, անվանում են x և y երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում:

Այդ անվանումը կապված է նրա հետ, որ (1) հավասարման ձախ մասը x և y-ի նկատմամբ առաջին աստիճանի կատարյալ տեսքի բազմանդամ է:

a և b թվերն անվանում են անհայտի գործակիցներ, a թիվը՝ x-ի գործակից, իսկ b թիվը՝ y-ի գործակից:

ax, by, c  արտահայտություններն անվանում են (1) հավասարման անդամներ: Ընդ որում c թիվն անվանում են ազատ անդամ:

(x0,y0)թվազույգն անավանում են (1) հավասարման լուծում, եթե այդ թվերը բավարարում են (1) հավասարմանը, այսինքն՝ x-իփոխարեն տեղադրելով x0, իսկ y-ի փոխարեն y0`հավասարումը վերածվում է ճիշտ թվային հավասարության՝

                                 ax0+by0+c=0:

            ax+by+c=0 , որտեղ b հավասար չէ 0                                 (2)

տեսքի ցանկացած հավասարում ունի անթիվ բազմության լուծումներ, որովհետև x-ի համար կարող ենք վերցնել ցանկացած xարժեք, և հավասարումը լուծելով  y անհայտի նկատմամբ կգտնենք 

                            y0=(-c-ax0)/b :

(x0, y0) թվազույգը կլինի (2) հավասարմանլուծում:

Քանի որ x0 թվերը անվերջ շատ են, ապա և (2) հավասարման լուծումները անվերջ շատ կլինեն:

x և yերկու անհայտով տված հավասարումից y-ըարատահայտել x-ով՝ նշանակում է լուծել այդ հավասարումը y-ի նկատմամբ ղ-ի ցանկացած տված արժեքի համար:

Օրինակ

                      2x-5y+2=0                    (3)

հավասարումից y-ը արատահայտենք x-ով և գրենքայդ հավասարման բոլոր լուծումները:

Համարենք x-ը կամայական թիվ է, y-ը անհայտն է և լուծենք(3) հավասարումը:

                                          2x+2=5y

                                          5y=2x+2

                                     y=2/5x+2/5                        (4)

Այսպիսով, (3) հավասարման բոլոր լուծումները կլինեն (x;2/5x+2/5) տեսքի, որտեղ x-ը ցանկացած թիվ է:

Դատելով նման կերպ՝ կստանանք, որ 

ax+by+c=0, որտեղ a0տեսքի հավասարումները ունեն անվերջ թվով լուծումներ: Բոլոր այդ լուծումները գրվում են

(-c-by)/a; y) տեսքով, որտեղ y-ը ցանկացած թիվ է:

Առաջադրանքներ

1․
ա) Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում է այն հավասարումը, որը կարող է ունենալ երկու անհայտ՝ x և y, և այդ անհայտների աստիճանները 1 են: Առաջին աստիճանի հավասարումը գծային է, այսինքն՝ գրաֆիկը ուղղի է: Օրինակ՝ 2x + 3y = 5:

բ) ( ax + by + c = 0 ) հավասարման լուծում է այնպիսի ( (x_0, y_0) ) թվազույգը, որի դեպքում x-ի և y-ի արժեքները տեղադրելով հավասարման մեջ՝ ստանում ենք ճիշտ հավասարում: Այստեղ ( a ) և ( b ) գործակիցներից գոնե մեկը պետք է զրոյի չհավասարվի, որպեսզի հավասարումը գծային լինի:

2․ ( x — y + 1 = 0 ) հավասարումը ունի անվերջ լուծումներ, քանի որ սա երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում է, և այդպիսի հավասարումները, սովորաբար, անվերջ լուծումներ ունեն:

3․
ա) ( 5x + 4y — 2 = 0 )

բ) ( -3y + 4 = 0 )

գ) ( 2y — 1 = 0 )

դ) ( -5x — y = 0 )

4․ ( x − 2y + 5 = 0 ) հավասարման գործակիցներն են՝ ( a = 1 ), ( b = -2 ), ( c = 5 ):

5․
Տեղադրենք տրված թվազույգերը ( 3x + 2y — 1 = 0 ) հավասարման մեջ.

ա) ( (1; -1) ):
( 3(1) + 2(-1) — 1 = 3 — 2 — 1 = 0 ), այսինքն՝ (1; -1) լուծում է:

բ) ( (5; -7) ):
( 3(5) + 2(-7) — 1 = 15 — 14 — 1 = 0 ), այսինքն՝ (5; -7) լուծում է:

գ) ( (-3; 5) ):
( 3(-3) + 2(5) — 1 = -9 + 10 — 1 = 0 ), այսինքն՝ (-3; 5) լուծում է:

6․ ( 8x + 4y — 8 = 0 ) հավասարումում ( x = 0 ) դեպքում՝
( 8(0) + 4y — 8 = 0 ),
( 4y — 8 = 0 ),
( 4y = 8 ),
( y = 2 ):

7․ ( 13x + 5y = 26 ) հավասարումում ( y = 0 ) դեպքում՝
( 13x + 5(0) = 26 ),
( 13x = 26 ),
( x = 2 ):

8․ ( 3x — 7y + 22 = 0 ) հավասարումից արտահայտենք ( x )-ը՝
( 3x = 7y — 22 ),
( x = \frac{7y — 22}{3} ):

9․ ( ax + 8y = 20 ) հավասարումում տեղադրենք ( (x, y) = (-4, -4) )՝
( a(-4) + 8(-4) = 20 ),
( -4a — 32 = 20 ),
( -4a = 52 ),
( a = -13 ):

10․ ( x + 2y — 24 = 0 ) հավասարումից գտնենք այնպիսի թվազույգ, որի առաջին թիվը 2 անգամ մեծ է երկրորդից, այսինքն՝ ( x = 2y ): Տեղադրենք հավասարման մեջ՝
( 2y + 2y — 24 = 0 ),
( 4y — 24 = 0 ),
( 4y = 24 ),
( y = 6 ),
( x = 2(6) = 12 ):

Ուրեմն ( (12; 6) ) թվազույգը հավասարման լուծում է:

Առաջին կին մաթեմատիկոս

Ծնված 1850 թվականի հունվարի 15-ին, Մոսկվայում (Ռուսաստան)՝ նա առաջին ականավոր ռուս կին մաթեմատիկոսն էր: Նա հակառակվեց իր ծնողներին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Հայտնի են նրա հետևյալ աշխատանքները.
Նրա դիֆերենցիալ հավասարումների հետազոտությունները  հայտնի են որպես Կովալևսկայայի գագաթնակետ:
Նա աշխատել է  Կոշի-Կովալևսկայայի թեորեմի վրա՝ մի թեորեմ, որ օգնում է հասկանալ դիֆերենցիալ հավասարումները:
13 տարեկանում Սոֆյան ցուցաբերում է արտասովոր ընդունակություն և ոգևորություն  հանրահաշվի և երկրաչափության բնագավառում:

Բայց նրա հայրը կարծում էր, որ հասարակության մեջ չկա ոչ անհրաժեշտություն և ոչ էլ տեղ կրթված կանանց համար: Ուստի նա արգելում է մաթեմատիկայի հետագա ուսումնառությունը: Գաղտնի կերպով Սոֆյան հանրահաշվի գիրք է վերցնում իր ուսուցիչներից մեկից և շարունակում սովորել ՛՛վերմակի տակ՛՛, գիշերը:  
Չնայած մաթեմատիկայի իր ակհայտ տաղանդին՝ նա չկարողացավ ավարտել իր ուսումն Ռուսաստանում: 19-րդ դարում Ռուսաստանի համալսարանները  փակ էին կանանց համար: Մի քանի աղջիկներ էին միայն հասցրել սովորել Շվեյցարիայում և Գերմանիայում, բայց այնուամենայնիվ, Սոֆյան հուսահատորեն փորձեր էր կատարում շարունակել կարիերան որպես բժիշկ կամ քիմիկոս, իսկ նրա հայրը թույլ չէր տալիս լքել հայրական տունը համալսարանում սովորելու համար: Կանայք Ռուսաստանում չէին կարող իրենց  ընտանիքից հեռու ապրել առանց իրենց հայրերի կամ ամուսիների գրավոր թույլտվության: Սոֆյան ստիպված էր ամուսնանալ, որ կարողանա արտասահման գնալ՝ բարձրագույն կրթություն ստանալու: Համապատասխանաբար, նա “ձևական ամուսնություն” է կնքում Վլադիմիր Կովալևսկի հետ՝ երիտասարդ հնեաբանի , ով հետագայում պետք է հայտնի դառնար Չարլզ Դարվինի հետ իր հայտնի համագործակցության համար:
1869-ին Կովալևսկայան սկսեց հաճախել Հեյդելբերգի համալսարան, որտեղ դասախոսների թույլատվությունից անմիջապես հետո  սկսեց  մասնակցել դասընթացներին ազատ ունկնդրի կարգավիճակով:
Հեյդերբերգի համալսարանում երկու տարի մաթեմատիկական գիտություններ սովորելուց հետո նա տեղափոխվեց Բեռլին, որտեղ ստիպված էր մասնավոր դասեր վերցնել Կառլ Վեյերշտրասից, քանի որ համալսարանը նրան նույնիսկ չէր թողնելու ազատ ունկնդրի կարգավիճակով հաճախել: Եթե Հեիդելբերգը դժվար էր կանանց համար, ապա Բեռլինն անհնար էր: Այնպես ստացվեց, որ այդ իրավիճակն  օգտակար եղավ նրա համար, քանի որ հաջորդ չորս տարիներին Վեյերշտրասը նրան մասնավոր դասավանդեց:  Առանց բացառության, կանանց նույնիսկ ոչ պաշտոնական կամ պատահական ներկայությունն արգելված էր դասախոսություններին:
1874 թվականին Կովալևսկայային դոկտորի աստիճան է շնորհել Գեթթինգենի համալսարանը: Չնայած այս աստիճանին և Վեյերշտրասի կողմից տրված երաշխավորագրերին՝ Կովալևսկայան անկարող էր ձեռք բերել պաշտոն կրթության ոլորտում: Դա ուներ մի քանի պատճառներ, բայց նրա սեռը գլխավոր անգելքն էր: Մերժումները տևեցին վեց տարի, որի ընթացքում նա ոչ հետազոտություն նախաձեռնեց, ոչ էլ պատասխանեց Վեյեռստրասի նամակներին:   
Վաղ 1880-ականներին Սոֆյան և նրա ամուսին Վլադիմիրը ֆինանսական խնդիրներ ունեցան: Սոֆյան ցանկացավ դասախոս աշխատել համալսարանում, սակայն նրան չթույլատրվեց, քանի որ նա կին էր, չնայած որ մաթեմատիկայից նույն գիտելիքներն ուներ, ինչ տղամարդիկ: Սոֆյան նույնիսկ առաջարկել էր անվճար դասեր տրամադրել, բայց միևնույն է նրան այդ հնարավորությունը չտվեցին:

16․09-20․09

Թեման․Արքիմեդի օրենքը։Մարմինների լողալու պայմանները։Նավերի լողալը։Օդագնացություն։

Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>

Քննարկվող հարցեր․

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը

Արքիմեդյան ուժը հեղուկի խտությունից է. որքան մեծ է հեղուկի խտությունը, այնքան մեծ է արքիմեդյան ուժը: 

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կամ գազի մեջ խորասուզված ցանկացած մարմնի վրա այդ հեղուկի կամ գազի կողմից ազդում է դուրս հրող ուժ, որը հավասար է հեղուկի կամ գազի խտության, ազատ անկման արագացման և հեղուկի կամ գազի մեջ մարմնի խորասուզված մասի ծավալի արտադրյալին։

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա․խորասուզվում հեղուկում,

Եթե մարմնի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, մարմինը հեղուկում խորասուզվում է։

բ․լողում նրա ներսում․

Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, մարմինը լողում է հեղուկի ներսում։

գ․լողում նրա մակերևույթին։

Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մարմինը լողում է նրա մակերևույթին:

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 151-ից մինչև էջ 163-ը:Պատրաստել նյութ և«Կենդանիների և մարդու լողալը՝էջ158»թեմայի էջ 150-ի թեմայովվերաբերյալ

Կյանքիդ կարևոր որոշումներից մեկը

Փորձիր պատմել Կյանքիդ կարևոր որոշումներից մեկ-ի մասին, գրիր պատումի կամ շարադրության տեսքով, մաղթում եմ՝ հրաշալի,բարի ու արդյունավետ մտքեր:

Իմ կյանքա ամենա կարևոր որոշումը այներ երբ իմ ընտանիքը որոշեց մեկնել ԱՄՆ  ես շատ եմ մտածել դրա մասին և ես որոշեցի որտեղ իմ ծնողները այնտեղ ես բայց ես միևնույնա չեմ ուզում թողնել իմ հարազատներին ընկերներին իմ դպրոցը քանի որ իմ հայրենիքը Հայաստան է ես այստեղ իմ 13 տարինեմ անցկացրել և նաև իմ ամենա դժվար որոշումը երբ իմ հայրիկը արանց մեզ մեկնեց ԱՄՆ ինչու է դժվար որոշում որովհետև նա ինձ կանգնացրեց որոշման միջև և ես ընտրեցի ստիպված որպիսի հայրիկս առանց մեզ մեկնի իմ ամենա դժվար որոշումները դա է և ես հուսամ վոր այսքանից հետո ամենինչ լավ կլինի:

Հայոց Լեզու

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ, խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել, երթվել-երդվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ-հարցուփորձ, հարձակում, մրձույթ-մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման-օձանման, ատաղծագործ-ատաղձագործ

19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել-խեղտել, կխտար, խրոխտ, ոխկույզ-ողկույզ, տախտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմաղք-կմախք, աղքատ, կողպեք, վղտալ-վխտալ, եղբայր, սանդուղք:

20. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

ա) Անհյուրընկալ-ան(ածանց),հյուր, ընկալել, բարդ բառ, բառամիջում ը տառը լսվում և գրվում է:

զրուցընկեր-գրուցել, ընկեր, բարդ բառ, բառամիջում ը տառը լսվում և գրվում է:

դյուրընկալ-դյուրին, ընկալել, բարդ բառ, բառամիջում ը տառը լսվում և գրվում է:

գահընկեց-գահ,ընկնել, բարդ բառ, բառամիջում ը տառը լսվում և գրվում է:

անընդհատ-ան(նախածանց), ընդհատել, բարդ բառ, բառամիջում ը տառը լսվում և գրվում է:

համընթաց-հավասար, ընթանալ, բարդ բառ, բառամիջում ը տառը լսվում և գրվում է:

բ) Միջօրե- Մեջ, օր, ե(վերջածանց), բարդ բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

հանապազօրյա-ամեն, օր, յա(վերջածանց), բարդ բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

ոսկեզօծ-ոսկի, օծված, բարդ բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

ապօրինի-ապ(նախածանց), օրենք, ածանցավոր բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

առօրյա- ամեն, օր, յա(վերջածանց), ածանցավոր բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

առօրեական-առօրյա, ական(վերջածանց), ածանցավոր բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

բացօթյա- բաց, օդ, յա(վերջածանց), բարդ ածանցավոր բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

բարօրություն-բարի, օր, ություն(վերջածանց), բարդ ածանցավոր բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

զօրուգիշեր-օր, գիշեր, ու(հոդակապ), բարդ ածանցավոր բառ, բառամիջում գրվում և լսվում է Օ

գ) Մանրէ-պարզ բառ, բառամիջում գրվում և լսվում է «է»

վայրէջք-վայր, իջնել, բարդ բառ, բառամիջում գրվում և լսվում է «է» 

հնէաբան- Հին, աբան(կատարող), բառամիջում գրվում և լսվում է «է»

որևէ-պարզ բառ

երբևէ-պարզ բառ

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակընթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակընհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամ թ գրի՛ր:

Ընթացք, ընդարձակ, անընդատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընդանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընդեռնելի:

23.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, գետաձի, բազկաթոռ, ժամացույց, արևածաղիկ:

Տվյալ բառերը բարդ բառեր են:

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով: Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտաղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել ոխտտադրուժ, ուղտատեր, վարքուբարքբարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույրբյուրավոր:

25.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:

ճչալ, բչալ, ֆսսալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Արա, Էմմա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իրական, օրրան, երրորդ, չորրորդ, տարրական, տարալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

26. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

27.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեկան քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

Գրաբարյան տեքստերը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազունները
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

Կրկնողություն․ ֆիզիկա

Կ

Կրկնել,պատասխանները տեղադրել բլոգներում

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

<<ֆիզիկա>> բառն առաջացել է հունարեն <<ֆյուզիս>>՝ բնություն բառից։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը մոլորակները։ Մարդը նույնպես բնության մաս է։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

6.ինչ է նյութը։

Այն, ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները, կոչվում է նյութ։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, միջուկային։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յորաքանչյուր առարկա, ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։

9.:Բերեք օրինակներ:

Աթոռ, սեղան, դռան բռնակ։

10.ինչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ Երկնային մարմիններ, բույսեր կենդանիներ, և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Ֆիզիկայում որոշ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են դիտումներ։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձը դա արհեստական կերպով ստացված ինչ որ ֆիզիկական երևույթ է: Ի տարբերություն դիտումների` փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնել ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարել համապատասխան չափումներ:

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած։

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտանաբերում են օրենքներ։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Աշխարհում հաստատել են Միավորների միջազգային համակարգը: Օրինակ, երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Մասերի բաժանող գիծիկներին և նրանց մոտ գրված թվերին անվանում են սանդղակ:

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանաման արժեք։

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծը այն գիծն է, որը հետքեր է թողնում, օրինակ ինքնաթիռը օդում իր ետևից հետքեր է թողնում դա հետագիծ է։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը այն գիծ է, որը հետքեր է թողնում, օրինակ ինքնաթիռը օդիմ իր ետևից հետքեր է թողնում դա հետագիծ է, իսկ անցած ճանապարհը այն ուղղին որը արդեն անցել են։

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:

Արագությունը = ճանապարհ : ժամանակ
V = S : t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

ճանապարհ = արագություն * ժամանակ
S = V * t

ՈՒժ։Տիեզերական ձգողության ուժ։Ծանրության ուժ։

1․Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ֆիզիկայում ուժը օգտագործում են տվյալ մարմնի վրա այլ մարմինների ազդեցությունը քանակապես բնութագրելու համար։

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1վայրկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ-ով։

3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Վեկտորական

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծությունները ունեն արժեք և ուղղություն, իսկ սկալյար մեծությունները ունեն միայն արժեք։

5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

Fծ=mg

7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

Սեպտեմբեր 16-20 Քիմիա

Տնային

  1. Ավարտի՛ր դասարանական աշխատանքը:
  2. Բլոգում պատմի՛ր կատարածդ փորձի մասին:
  3. Որոշի՛ր տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.

ա)

  1. CO₂ – Ածխածն, աստիճանը +4 է:
  2. H₂Se – Սելեն, աստիճանը -2 է:
  3. NO – Ազոտ, աստիճանը +2 է:
  4. SiO₂ – Սիլիցիում, աստիճանը +4 է:

բ)

  1. BaO – Բարիում,աստիճանը +2 է:
  2. N₂O₅ – Ազոտ, աստիճանը +5 է:
  3. P₂O₅ – Ֆոսֆոր, աստիճանը +5 է:
  4. NH₃ – Ազոտ, աստիճանը -3 է:
  5. Սովորի՛ր 
  • Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին` ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից:
  • Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական։ Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի։  Հիշե՛ք, որ միացություններում տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները։
  • 1.Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար է 0-ի։
  • 2. Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում՝ հիդրիդներում, –1 ։
  • 3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2–ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում`-1, օրինակ’ H2O2,–ում թթվածնի օքսիդացման աստիճանը −1 է ։
  • 4. 1 ,2,3 րդ խմբերի գլխավոր ենթախմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին։
  • 5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի։ ——————— Դասարանական
  • Էջ 67 Թթվածին

8-րդ դասարան,լրացուցիչ աշխատանք

1.Եթե լինեի խաղաղության դեսպան վերնագրով գրիր ասելիքդ։

Եթե ես լինեյ դեսպան ապա նենց կանեյ որ երկրում լիներ խաղաղություն խնդիրները կլուծվեր խաղաղ ճանապարով դիվանագիտական միջամտության մարդիկ կարող են այցելել այլ երկրներ առանց խոչնդոտի:

2.Գրիր՝ լուրթ,երկչոտ,խոհեմ,սարսուռ,խրթին,լռակյաց,ծածուկ բառեր հոմանիշները։

լուրթ-կապույտ

երկչոտ-վախկոտ

խոհեմ-խելացի

սարսուռ-դող

խրթին-բարդ

լռակյաց-լուռ ու մունջ

ծածուկ-գաղգնի

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։

Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ,շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով,շափյուղակով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին  այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ամենաստեծ ու խորաթափանց։