Սեպտեմբերի 23-29

  1. Ինչո՞վ են տրբերվում իրարից  արտազատական և ներզատական գեղձերը

Ներզատական համակարգ, օրգանիզմում ներզատական բջիջների և գեղձերի համակարգ, որոնք արտադրում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ հորմոններ։ Հիմնական նպատակը օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործունեության կարգավորումն է, որն իրականացվում է նրանց կողմից արտադրվող հորմոններով, այլ կենսաբանական ակտիվ նյութերով, կենտրոնական նյարդային համակարգի և իմունային համակարգի անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

  1. Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը

Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։

  1. Ո՞րն է վահանագեղձի գործառույթը

Վահանագեղձ ողնաշարավոր կենդանիների և մարդու մասնագիտացված ներզատիչ օրգան, արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ 

  1. Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>

Թողնել մեկնաբանություն