Մարդը և շրջակա աշխար

Նպատակը`

  • Ինչ հատկանիշներ պետք է ունենա մարդը

Խնդիրը`

  • Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից
  • Ինչն է բնորոշ միայն մարդուն

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝

Պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

1.Մարդը ունի բանականություն, որը թույլ է տալիս վերլուծել, ծրագրել, ստեղծագործել և մտածել: 

2. Թեև կենդանիները նույնպես հաղորդակցվում են, մարդկանց լեզուն յուրահատուկ է իր բարդությամբ, կառուցվածքով և տարբեր մտքեր ու գաղափարներ արտահայտելու ունակությամբ: 

3. Մարդը ստեղծում է մշակույթ, փոխանցում է գիտելիքներ ու փորձ սերունդներին, զարգացնում գիտություն, արվեստ և հասարակական կառույցներ: 

4. Մարդիկ ունեն բարոյական և էթիկական նորմեր, որոնք ուղղորդում են նրանց վարքագիծը: Նրանք կարողանում են հասկանալ բարու և չարի տարբերությունը:

Հայաստանի հարևան պետությունները

Հայաստանն ունի 4  հարևան պետություներ:Դրանք են ՝ 
հյուսիսում՝ Վրաստան ( Թիբիլիսի ) , արևելքում՝ Ադրբեջան (Բաքու ), հարավում՝ Իրան ( Թեհրան ), հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/ , արևմուտքում՝ Թուրքիա ( Անկարա )։

Սեպտեմբերի 23-29

  1. Ինչո՞վ են տրբերվում իրարից  արտազատական և ներզատական գեղձերը

Ներզատական համակարգ, օրգանիզմում ներզատական բջիջների և գեղձերի համակարգ, որոնք արտադրում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ հորմոններ։ Հիմնական նպատակը օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործունեության կարգավորումն է, որն իրականացվում է նրանց կողմից արտադրվող հորմոններով, այլ կենսաբանական ակտիվ նյութերով, կենտրոնական նյարդային համակարգի և իմունային համակարգի անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

  1. Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը

Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։

  1. Ո՞րն է վահանագեղձի գործառույթը

Վահանագեղձ ողնաշարավոր կենդանիների և մարդու մասնագիտացված ներզատիչ օրգան, արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ 

  1. Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>
  • Մակուղեղի գործառույթի ինչպիսի՞ խանգարուﬓեր գիտեք:

Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Հիպոֆիզի կշիռը 0,5−0,6 գրամ է։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: Այդ բլթի ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է թզուկություն: Մյուս բլթերի թերֆունկցիայի դեպքում կարող են զարգանալ մկանային թուլություն, օրգանիզմի դիմադրողականության անկում, նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։

  • Ո՞րն է վահանագեղձի գործառույթը. նրա թերգործառույթի և գերգործառույթի
    դեպքում ինչպիսի՞ խանգարուﬓեր են առաջանում

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ:

Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ: 

Վահանաձև գեղձի թերգործառությի և գերգործառույթի խանգարումների մասին կարող եք կարդալ իմ բլոգի առանձին նյութում։

Վահանաձև գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություններ

  • Ի նչպե՞ս են մակերիկաﬓերի և ենթաստամոքսային գեղձի հորմոններն ազդում ածխաջ րերի փոխանակության վրա:

Մարդու մակերիկամի կեղևային նյութը կամ կեղևը կազմված է Էպիթելային բջիջներից գոյացած երեք գոտիներից (խրձային, կծիկային, ցանցային) և արտադրում է ստերոիդային ավելի քան 40 միացություն՝ կորտիկոստերոիդներ, որոնք ազդում են  ածխաջրերի փոխանակության, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա։ Կեղևի ֆունկցիան կարգավորվում է հիպոֆիզի առաջային բլթում արտադրվող աղրենոկորտիկոտրոպ հորմոնով։ Միջուկային նյութը կազմված է հիմնականում էպիթելային բազմանկյուն խոշոր բջիջներից, որոնք գոյացնում են շարակցական հյուսվածքով և երակային մազանոթային ծոցերով միմյանցից սահմանազատված հանգույցներ։ Միջուկային նյութում արտադրվում են կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին), որոնք հաճախացնում մասնակցում ածխաջրային փոխանակության կարգավորմանը։