1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Մ.թ.ա 28-27-րդ դար — Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ
Մոտ Մ.թ.ա 830 թվականի վերջ — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 782 թվական — Արգիշտի Առաջինը հիմնադրում է Էրեբունի ամրոցը
Մ.թ.ա 185 թվական — Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 95-55 թվական — Տիգրան Մեծի գահակալում
Մ.թ.ա 94 թվական — Ծոփքի միացումը Հայքին
Մ.թ.ա 69 թվականի գարուն — Հայ-հռոմեական պատերազմի սկիզբ
Մ.թ.ա 68 թվական — Արածանիի ճակատամարտ
Մ.թ.ա 66 թվական — Արտաշատ պայմանագրի կնքում
Մ.թ.ա 62 թվականի գարուն — Հռանդեայի ճակատամարտ

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

Սարդուրի I — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
Արգիշտի I — Էրեբունի ամրոցի հիմնադրումը
Տիգրան Մեծ — Տիգրանակերտ քաղաքի հիմնադրում, Հայաստանի հարավային սահմանը հասցրեց մինչև Պարսից ծոց
Վաղարշ I — Վաղարշապատ քաղաքի հիմնադրումը
Շամ (Սամոս) Երվանդական — Սամոսատի հիմնադրումը

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

Առաջին պետությունների ձևավորումը Եգիպտոսում և Միջագետքում, Քեոփսի բուրգի կառուցում, Վանի թագավորության հիմնադրումը Հայաստանում, Հռոմի հիմնադրում, Քրիստոնեության առաջացումը

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կրակի հայտնաբերումը, առաջին պետական կազմավորումների առաջացումը, սեպագրի ստեղծումը, փիլիսոփայության գիտության առաջացումը, թատրոնի ստեղծումը։

Что сказала его мама о его увлечении чтением?

Мама сказала, что её сын буквально “глотает книги” и отличается от своих сверстников тем, что очень начитанный.

2. Что хочет сказать рассказчица мальчику о чтении и восприятии книг?

Рассказчица хочет объяснить мальчику, что чтение — это не просто быстрое знакомство с событиями, а глубокое понимание текста, вникание в мысли и чувства, выраженные в произведении. Она считает, что он не умеет по-настоящему читать, так как пропускает важные моменты, не вдумывается в детали, например, описания природы.

3. Какиеթ темы и чувства, по мнению рассказчицы, можно извлечь из книг?

По мнению рассказчицы, книги дают возможность погружаться в глубокие размышления и чувства, учат понимать не только основной текст, но и его подтекст, “читать между строк”. Книги способны передавать важные мысли, чувства и жизненные уроки.

Задание 2. Вставьте пропущенные буквы и подберите проверочные слова:

1. Возить — воз (возка)

2. Починить — почин (чинить)

3. Бродить — брод (бредни)

4. Ходить — ход (походка)

5. Холмы — холм (холмистый)

6. Столбы — столб (столбик)

7. Весы — вес (весить)

8. Дома — дом (домик)

Задание 3. Напиши словами цифры:

1. 1527 — одна тысяча пятьсот двадцать семь

2. 2500 — две тысячи пятьсот

3. 1933 — одна тысяча девятьсот тридцать три

4. 2024 — две тысячи двадцать четыре

5. 1812 — одна тысяча восемьсот двенадцать

Задание 4. Альтернативный конец истории:

Мальчик задумался над словами рассказчицы и сказал:

– А вы правы, я действительно тороплюсь, не вдумываясь в детали. Мне всегда казалось, что главное — узнать, что произойдет дальше. Но теперь я понимаю, что в книгах скрыто гораздо больше, чем просто события.

Рассказчица улыбнулась:

– Да, книги открывают перед нами целый мир. Попробуй в следующий раз не спешить, и ты увидишь, как много новых мыслей и чувств откроется тебе.

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը 

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:

Պատմվածքի հերոսը ինքնուրյուն և ստեղծագործական տղա էր որը շատ էր սիրում  նա իր առաջին աշխատավարձով գնում է գրամաֆոն ինչի շնորհիվ մենք կարող ենք հասկանալ տղայի հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը գերազանցում է նյութական կարիքներին։

2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:

Կարող եմ վստահաբար ասել, որ Վիլլին այդ գումարը ծախսել է խելամտորեն: Նա, որպես երեխա, կարող էր այդ գումարով գնել որևէ խաղալիք կամ մի այլ անպետք իր, բայց ընտրելով այդ տարբերակը նա, հաստատ, չսխալվեց:

3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:

Երբևէ իմ լսած ամենատպավորիչ և ազդեցիկ ստեղծագործությունն է Անտոնիո Վիվալդիի-ձմեռը: Այդ երաժշտության մեջ ամփոփված է կյանքի իմաստն ու գեղեցկությունը:

4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա:

Տիգրան Մանուսանյան սիրո մեղեդի

Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության 

գոյական-թութակ, հովիվ, կացին

ածական-դանդաղ, արագ, երկար, դեղին

թվական-հարյուր իննսուներեք, երրորդ, հնգական

դերանուն-դու, ոչ մեկը, բոլորը

բայ-մտերմանալ, ընկերանալ, կրկնել

մակբայ-վրա, որպեսզի, 

կապ-որովհետև

շաղկապ-թե, բացի

ձայնարկություն-վայ, ախ, է

վերաբերական բառեր-անշուշտ, հավանաբար, կարծես

(յուրաքանչյուրից երեք բառ):

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, ոչ մեկը, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:

2..Տե՛ս, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը: Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ: Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Գոյական (Ո՞վ, ի՞նչ)

• թութակ – Ի՞նչ է սա: (թութակ)

• հովիվ – Ո՞վ է դա: (հովիվ)

• կացին – Ի՞նչ է սա: (կացին)

Ածական (Ի՞նչպիսի)

• դեղին – Ի՞նչպիսի տուն: (դեղին)

• երկար – Ի՞նչպիսի ճանապարհ: (երկար)

• երրորդ – Ո՞ր տեղը զբաղեցրեց: (երրորդ)

Թվական (Քանի՞, որքա՞ն)

• հարյուր իննսուներեք – Քանի՞ գրքույկ: (193 գրքույկ)

• հինգական – Քանի՞ն կտան: (հինգական)

Դերանուն (Ո՞վ, ի՞նչ, ո՞ւմ)

• դու – Ո՞վ է գալիս: (դու)

• բոլորը – Ովքե՞ր են գնացել: (բոլորը)

• ոչ մեկը – Ո՞վ չի եկել: (ոչ մեկը)

Բայ (Ի՞նչ անել, Ի՞նչ է անում)

• մտերմանալ – Ի՞նչ անել: (մտերմանալ)

• ընկերանալ – Ի՞նչ է անում նա: (ընկերանալ)

• կրկնել – Ի՞նչ անել: (կրկնել)

Մակբայ (Ի՞նչպես, Ի՞նչ չափով, Ե՞րբ, Որտե՞ղ)

• դանդաղ – Ի՞նչպես է գնում: (դանդաղ)

• արագ – Ի՞նչպես վազեց: (արագ)

• կամաց-կամաց – Ի՞նչպես են մեծանում: (կամաց-կամաց)

• հավանաբար – Ի՞նչ չափով է վստահ: (հավանաբար)

• անշուշտ – Ինչպե՞ս կարձագանքի: (անշուշտ)

Կապ (Պատասխան չի տալիս կոնկրետ հարցի, այլ կապում է բառերը)

• և – Կապում է բառեր կամ նախադասություններ:

• որովհետև – Պատճառի կապող բառ:

• բացի – Նշում է բացառություն:

Շաղկապ (Ինչպե՞ս, Որն է նպատակը, Ինչպես)

• որ – Ինչպես է կապում նախադասությունները:

• որպեսզի – Ինչի՞ համար է արվում: (նպատակ)

• թե – Համեմատություն, ընտրություն:

Վերաբերական բառեր (Որտե՞ղ, Ինչի՞ հետ կապված)

• վրա – Որտե՞ղ է դրված: (վրա)

• մասին – Ինչի՞ հետ է կապված: (մասին)

Ձայնարկություն (Արտահայտում են հույզեր, արձագանք)

• վա՜յ – Որոշակի հուզական արձագանք (վախ, ցավ):

• ա՜խ – Հույզերի արտահայտում (դժգոհություն, ցավ):

• է՜ – Անսպասելի արձագանք, զարմանք:

3.Տրված բառերի բոլոր հոմանիշերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել: Քամի-զեփյուռ, հով, զով, մրրիկ, փոթորիկ:, ձայն-ծպտուն, գոչյուն, աղաղակ, ճիչ: վախ-ահ, երկյուղ, սարսափ: գեղեցիկ-սրուն, գեղանի, գեղեցկուհի, գողտրիկ,հիասքանչ: տգեղ-անճոռնի, սարսափելի, շատ-բավականին, ահագին, բազում, բազմաթիվ: ցանկությունշ-իղձ, նպատակ, ձգտում, երազանք: ծիծաղ-ժպիտ,քմծիծաղ,խնդմնդոց, հրճվանք, հրհռոց:

Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ-աղքատ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, անընկճելի-անկոտրում, արագընթաց-սրընթաց,դյուրաթեք, դյուրաբեկ-ճկուն, հերոսական-դյուցազնական

Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի, վատը՝ կպակասեցնի:

Խելոքին՝ մեկ ասա, հիմարին՝ հազար ու մեկ:

Արդար մազը չի մտրվի, անարդարը կկտրվի:

Մեկ՝ խոսիր, հազար՝ լսիր:

Բոյը՝ երկար, խելքը կարճ:

Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:

Մարդիկ հիշում են լուրջ հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն արտասովոր մի գործով են զբաղված: Նրանք ամուր ու կենտրոնացած իրար էին բռնել ու նետում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի խոշոր արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին թեթևամիտ զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել առաձգական կլոր առարկա, որն ամուր սալարկին դիպչելով ետ է թռչում: