Պարապմունք 3

Թեմա՝ Քառանկյուն։

Բազմանկյունը կոչվում է քառանկյուն, եթե այն ունի 4 կողմ:

Քառանկյունն ունի 4 կողմ, 4 գագաթ, 4 անկյուն, 2 անկյունագիծ:  Ուռուցիկ քառանկյան անկյունների գումարը հավասար է 360°-ի:

Քառանկյան երկու կողմերը կոչվում են հանդիպակաց, եթե  կից չեն: Քառանկյան երկու գագաթները, եթե հարևան չեն, կոչվում են հանդիպակաց գագաթներ:

Նմանապես  սահմանվում է հանդիպակաց անկյունները:

Քառանկյունները լինում են ուռուցիկ և ոչ ուռուցիկ:

Ուռուցիկ քառանկյան յուրաքանչյուր անկյունագիծ քառանկյունը տրոհում է երկու եռանկյան:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Գծել ուռուցիկ և ոչ ուռուցիկ քառանկյուններ: Նշել գագաթները: Գրել ուռուցիկ քառանկյան հանդիպակաց գագաթները,  հանդիպակաց կողմերը, հանդիպակաց անկյունները: 

Հանդիպակաց գագաթներ՝A և C, B և D:

Հանդիպակաց կողմեր՝DC և AD, AB և DC:

Հանդիպակաց անկյուններ ՝A և C, B և D:

Կից անկյուններ՝A ևD, A և B, D և C, B և C:

2․ Գտնել ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե նրա երեք անկյունները իրար հավասար են, իսկ չորրորդ անկյունը դրանցից յուրաքանչյուրից փոքր է 30օ -ով:

x+x+x-40=360

3x=360+40

3x=400

x=400:4

x=100

100-40=60

Պատ. երեք անկյուններ՝100, չորրորդ անկյուն`60:

3․ Գտնել քառանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 12 սմ է, իսկ կողմերից մեկը մյուս կողմերից մեծ է համապատասխանաբար 5 մմ-ով, 6 մմ-ով և 8 մմ-ով:

x+x+x+x+3+4+5=80

4x=80-12

4x=68

x=68:4

x=17

I-17

II-17+3=20

III-20+4=24

IV=24+5=29

4․ Ուռուցիկ քառանկյան երկու հանդիպակաց անկյունների գումարը 180օ: Ինչի՞ է հավասար մյուս երկու հանդիպակաց անկյունների գումարը:

(4-2)*180=360

360-180=180

360:4=90

Գտեք ուռուցիկ հնգանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 2, 3, 4, 5, 6, թվերին:

n=5

  • (5-2)*180=540
  • 540:(2+3+4+5+6)=27
  • 27*2=54
  • 27*3=81
  • 27*4=108
  • 27*5=135
  • 27*6=162

6․ Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 720օ 

Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել: 

Մարդիկ հիշում են լուրջ հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն արտասովոր մի գործով են զբաղված: Նրանք ամուր ու կենտրոնացած իրար էին բռնել ու նետում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի խոշոր արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին թեթևամիտ զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել առաձգական կլոր առարկա, որն ամուր սալարկին դիպչելով ետ է թռչում:

2 .Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Զուր չէ— զուր է որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկըյուրաքանչյուրը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվումակնհայտ զոհի վրա գաղտագողի է հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք-հանգիստ եղեք, գազաննե՛ր, որսի եմ ելել: Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք-տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ-հաճախ էին առյուծի որսի ելնում: Բայց ուժն ու համարձակությունը, ճկունությունն ու թաքնվելու հմտությունը փրկում էին հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն-ավելանան, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա-կպակասի: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին-չոչնչացրեցին: Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ են: Սակայն մարդկանց սպասածի հակառակն-նույնն եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում: Այժմ առյուծների որսն արգելված չէ: Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն չեն դառնում:

3..Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել-Տղան ձանձրալի դասին նստաց իր մտքերի ծովն էր ընկել:

լեզուն փակ պահել-Ավելի լավ է լեզուն փակ պահել, քան պատմել ընկերոջ գախտնիքը:

հինգ մատի պես գիտենալ- Երեխաները չկարողացան ստել մայրիկին, քանի որ նա նրանց հինգ մատի պես գիտեր: 

թևերը ծալած նստել- Ջրհեղեղի ժամանակ տղան թևերը ծալած չնստեց և օգնեց փրկարարներին:

էժան պրծնել-Նա իսկապես էժան պրծավ, երբ մեքենան փոքրիկ վթարից հետո միայն մի քանի քերծվածք ստացավ:

արցունքները կուլ տալ-Նա սովոր էր իր ցավը պահել ներսում և արցունքները կուլ տալ ՝ երբեք չցուցադրելով իր թուլությունը:

3.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:

Ա. Թվական-թիվ, ական վերջածանց, ածանցավոր բառ

պատմություն-պատում, ություն վերջածանց, ածանցավոր բառ

աղյուսակ- աղյուս, ակ վերջածանց, ածանցավոր բառ

գրիչ-գիր, իչ վերջածանց, ածանցավոր բառ

ազդեցություն- ազդել, ություն վերջածանց, ածանցավոր բառ

խորություն- խորը, ություն վերջածանց, ածանցավոր բառ 

Բ. Արևելք- արև, ելք, բարդ բառ

արևմուտք-արև, մուտք, բարդ բառ

կենսագիր-կենսագրություն, գրող

օտարամուտ-օտար, ա հոդակապ, մտնել

ծովագնաց-ծով, ա հոդակապ, գնալ

ինքնատիպ- ինքն, ա հոդակապ, տիպ

4..Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր. Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,….: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն,….: Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,….: Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բաղադրյալ բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,….:

5. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:

Լվաց-լվացքատուն, եղել-եղելություն, առ-առևտրական, տուր-տրական, կաց-կացարան