- Պատմի՜ր ԾԱՂԿԱԶԱՐԴԻ մասին,խորհուրդը․ իմաստը և թե ինչպես է նշվում։
Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական

Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։
Շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում, երբ բոլորը պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուս Իր աշակերտների հետ մոտենալով Ձիթենյաց լեռանը, տասներկուսից ընտրված երկու աշակերտներին ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք» (Ղուկաս 19:30): Երբ բերում են ավանակին, Հիսուս նստում է նրա վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպի Երուսաղեմ
2.Գրի՜ր պատում «Թատրոնում ամեն ինչ իրական է» թեմայով։
Թատրոնը մարդու մտքերը արտահայտելու երկրորդ լեզուն է։ Թատրոնում ամեն մի կերպար, ամեն մի շարժում իրական է՝ շնորհիվ թատրոնի դերասանների։ Այն ներկայացումները, որոնք դերասանները բեմադրում են, կյանքից վերցված իրական դրվագներ են, որոնք մշակում և ստեղծագործում է սցենարիստը։ Շատ հաճախ ներկայացումները լինում են հայտնի վեպերի, պիեսների հիման վրա, այդ դեպքում էլ գրողն է վերցնում իրական կյանքից դեպքեր։ Թատրոնը ոչ միայն զվարճանքի վայր է, այլ վայր որտեղ մարդիկ կարող են սովորել և կյանքում կիրառել։ Կյանքն իրական է, թատրոնն ավելի։
3.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:
Կեր – կերակրել
Գնաց – հեռագնաց
Ասաց – հեքիաթասաց
Անվան – անվանակոչել
Մարդիկ – մարդատար
4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:
Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից: Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու: Մեր արածն ապարդյուն աշխատանք էր: Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Մեր արածն արդյունավետ աշխատանք չէր։
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից թողնել կործանել էբենոսի անտառները
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան։
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Նրան լուրջ պատասխան չտվեցին
Այծերը էբենոս ծառից կարևոր են:
Այծերը էբենոս ծառից անկարևոր չեն
Նրա մտադրությունը սխալ հասկացան: Նրան անլուրջ պատասխան տվեցին: Այծերը էբենոս ծառից կարևոր են:
5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):
Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:
Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց: Տղաները ողջունեցին հյուրին: Անձրև էր գալիս։
Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը:
Անծանոթ տղան ժպտաց և ուրախ բարևեց թափահարելով ձեռքը։
Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին:
Անծանոթ տղան այնպես ժպտաց ինձ, կարցես հազար տարվա ընկերներ էինք
Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց:
Անծանոթ առարկայի վրա պատահական ինչ-որ դուռ բացվեց։
Տղաները ողջունեցին հյուրին: Անձրև էր գալիս։
Տղաները ողջունեցին հյուրերին։Այդ ընթացքում անձրև էր գալիս
6.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:
Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր:
7. Ա և Բ Նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ստորոգյալներին); Ա. Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է. «Կարող է պատահել»: Բ. Դիվանագետն «այո» ասելիս մտածում է. «Կարող է պատահել»: Ա. Եթե ասում է. «Կարող է պատահել», ուրեմն մտածում է «ոչ»: Բ. «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»: Ա. Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ: Բ. «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ: Ա. Գործարանի մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը: Բ. Գործարանի
մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը:
Ա. Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է. «Կարող է պատահել»: Բ. Դիվանագետն «այո» ասելիս մտածում է. «Կարող է պատահել»: Ա. Եթե ասում է. «Կարող է պատահել», ուրեմն մտածում է «ոչ»: Բ. «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»: Ա. Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ: Բ. «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ: Ա. Գործարանի մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը: Բ. Գործարանի
մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը:
Նյութը ձեզ համար պատրաստեցին Միլենա Հակոբյանը ևԵվա Խաչատրյանը












