18.03.24

  1. Պատմի՜ր ԾԱՂԿԱԶԱՐԴԻ մասին,խորհուրդը․ իմաստը և թե ինչպես է նշվում։

    Ծաղկազարդ, գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»։ Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։! Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն։ Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է։

2.Գրի՜ր պատում «Թատրոնում ամեն ինչ իրական է» թեմայով։

3.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր-կերաբաժանում, գնաց-գնացական, ասաց-ասացմունք, անվան-անվանաթերթ, մարդիկ-մարդկային:

4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:

Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու: – Ամբողջ ջանապարհին մենք շատ անգամ կանք չառանք խորհրդակցվելու։

Մեր արածն ապարդյուն աշխատանք էր: –

Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները: – Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:

Նրա մտադրությունը սխալ հասկացան: –

Նրան անլուրջ պատասխան տվեցին:

Այծերը էբենոս ծառից կարևոր են:

5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:

Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց: Տղաները ողջունեցին հյուրին: Անձրև էր գալիս։

6.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր:

7. Ա և Բ Նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ստորոգյալներին); Ա. Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է. «Կարող է պատահել»: Բ. Դիվանագետն «այո» ասելիս մտածում է. «Կարող է պատահել»: Ա. Եթե ասում է. «Կարող է պատահել», ուրեմն մտածում է «ոչ»: Բ. «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»: Ա. Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ: Բ. «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ: Ա. Գործարանի մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը: Բ. Գործարանիմուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը: