7-րդ դասարան,հայ գրականություն

1.Ներկայացրու Չարենցի Կարս -ը, գրիր, Ինչպես է նկարագրում Կարս քաղաքը, մասնավորապես ի՞նչ տեսարժան վայրերի մասին է նա պատմում։

Կարս քաղաքը

Կարս քաղաքը Եղիշե Չարենցի ծննդավայրն է: Կարսը հայոց հնագույն բնակավայրերից է: 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք, մինչև Անին մայրաքաղաք հռչակելը, եղել է նաև թագավորանիստ քաաղաք: Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցել է Աբաս Ա Բագրատունին:1877 թվականի նոյեմբերի6-ին ռուսները թուրքերից գրավում են քաղաքը և Կովկասի փոխարքայության կազմում դարձնում մարզային կենտրոն: Գործարկվել է երկաթգիծը: Լույս է տեսել «Կարս» շաբաթաթերթը: 1918-ի ապրիլի 25-ին թուրքերը գրավում են քաղաքը: 1919-ի ապրիլի 12-ին ՀՀ բանակն ազատագրում է Կարսը: 1920-ի հոկտեմբերին Կարսը անցնում է թուրքերին և Կարսի պայմանագրով մնում է նրանց կազմում:

2.Չարենցյան ոգեշնչմամբ՝ պատմի՜ր քո ծննդավայրի հրաշալիքների մասին։

Ես ծնվել եմ Երևանում

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2801 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

3.Կարդա բանաստեղծությունը և մեկնաբանիր։

Շտ խորիմաստ բանաստեղծություն է ես շատ հավանեցի ամեն կարդալուց ես ավելի շատ եմ սիրում իմ հայրենի քաղաքը նոր զգացմունքներ է արդնանում հայրենի քաղաքի հանդեպ: