Փետրվարի 19-25

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը

Տափակ որդերի կառուցվածքը:տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ:Ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն:Մարմիննարտաքինից պատված է մաշկամկանայինպարկով:վերջին կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից:Ի տարբերություն աղեխորշավորնների տափակ որդերն ունեն օրգան- համակարգեր:

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը

լոր որդերը առաջնախոռոչավոր որդերի տիպ են: Մարմինը թելանման կամ իլիկաձև է: Ունի երկկողմանի համաչափություն: Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը: Չունեն արյունատար և շնչառական համակարգ: Բազմանում են ձվադրությամբ: Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր:

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Մակաբուծականությունը օրգանիզմների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում)։ Տարբերում են արտաքին մակաբուծականություն, երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին մակաբուծականություն, երբ մակաբույծն ապրում է տիրոջ օրգաններում և հյուսվածքներում։ Մակաբուծականությունը լինում է ժամանակավոր և մշտական։ Ժամանակավոր մակաբուծականությունը արտահայտվում է տարբեր ձևերով.
մակաբույծը (օրինակ՝ արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու նպատակով, մակաբույծն (օրինակ՝ արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու,մակաբույծը (օրինակ՝ լվերը) տիրոջ վրա է անցկացնում իր ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը։

  1. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Մարդու ասկարիդ, մակաբույծ կլոր որդ է, որն հարուցում է ասկարիդոզ հիվանդությունը։ Կոսմոպոլիտ է, ապրում է մարդու բարակ աղիների լուսանցքում։

Այն չունի օրգաններին ամրանալու հարմարանքներ, այլ անընդհատ շարժվում է դեպի սննդային զանգվածներ։ Ասկարիդների էպիթելը (հիպոդերմ) արտաքինից ձևավորում է 10 շերտերից բաղկացած բազմաշերտ ճկուն կուտիկուլա, որը հանդես է գալիս որպես արտաքին կմախքի մի տեսակ, ինչպես նաև պաշտպանում է մեխանիկական, թունավոր նյութերի և տիրոջ մարսողական ֆերմենտների քայքայիչ ազդեցությունից։ Հիպոդերմի տակ գտնվում են երկայնական մկանները։

23.02.24

23.02.24

1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Գնալուիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելիս ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել։

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված էր, մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած, գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող, հիացող:

Գրող մարդը շատ գիրք է կարդացել:
Կառուցող մարդը սկսեց նոր շենքի կառուցումը:
Ներող մարդիկ շատ բարի են թվում:
Ծառին բարձրացող կապիկը ուզում է հասնի բանանին:
Արևմուտքով հիցող զույգը շատ գեղեցիկ է միասին:

4․Ամփոփի՜ր շաբաթդ, պատմի՜ր թե ի՞նչ նոր բաներ սովորեցիր։ Ի՞նչ է լավատեսությունը, բացատրիր բառի իմաստը և այն ի՞նչ դեր ունի քո կյանքում

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄվ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՜ր։

անհատնում-Չհատնող

խորունկ-Խոր

Օրդուները-զորք

Իրարու-Իրար

սոսկահար-սարսափահար

Պատմիր յուրաքանչյուր տան մասին,մեկնաբանիր։

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։


Պատմում է մեր դժվար անցած ճանապարհի մասին։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Պատմում է մեր պատմամշակութային արժեքների մասին, թե ինչ հին ազգ ենք մենք և ինչ հարուստ պատմություն ունենք։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ներկայացնում է մեր վրա հարձակվելը, և մեր տարածքները։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։


Այստեղ պատմում է մեր վերականգնման մասին, թե ինչպես ենք կարծես վերածնվել։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։


Այս տանը պատմում է մեր կորցրած տների և հայրենիքի մասին։

Դուրս գրիր համեմատությունները, նկարագրությունները։

Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,

Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝