Информация об Ованеса Туманяна

Оганес Тадево́сович Туманя́н — армянский поэт и писатель, общественный деятель. Национальный поэт Армении. Википедия

Дата и место рождения: 19 февраля 1869 г., Дсех

Дата и место смерти: 23 марта 1923 г., Москва, Россия

Дети: Нвард Туманян, Ануш Туманян, Седа Туманян, 

Супруга: Ольга Туманян (в браке с 1888 г. до 1923 г.)

Братья и сестры: Искухи Туманян, Арташес Туманян, 

12.02.24 Հայոց լեզու,7-րդ դասարան

Բարի շաբաթ սիրելիներ։Կրկնում ենք գոյական խոսքի մասի հոլովները։

պալատականներին սպասարկող համեստ աշխատողները ՝ շատ խոնարհ՝հեզաբարո ՝ բարեխիղճ էին որոնք ենթարկվում էին պալատականներին որոնք կարծես նույնպես հասարակ աշղատողներ լինեին պարզ էին հասարակ և անշուք հագնված որոնք իրենց աշխատողների հետ երեկոյան հիանում էին պալատից երեվացող լուսնի խաղաղ լույսի ներքո գետի խաղաղ ընթացքին:

  1. Գրիր պատում՝օգտագործելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները․

1.Խոնարհ, հեզաբարո, բարեխիղճ համեստ աշխատող,չափավոր, պարզ, հասարակ, անշուք,

2.Մեղմ, Լուսնի խաղաղ լույս, գետի խաղաղ ընթացք։

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:

Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն

Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Ուշադրություն

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:

Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:

Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

2.Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:

Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

3. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

4.Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝ Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան: Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենա:

Իմ կարծիքով ժամանակի մեքենա պետքե ունենալ,որովհոտև այն պետք է որ կարան մարդիկ սխալ անեն ժամանակը ետ տալ և ճիշտը անել:

15.02.23

Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ե՞րբ/ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե ե՞րբ/ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:

Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:

Իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:

Ո՞վ
 պետք է վերականգնի հատված անտառները:

Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:

Ինչա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:

Ճարտարապետին հարցնում են, թե ինչքա՞ն ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:

Ի՞նչը այդպես գրավեց քո ուշադրությունը:

Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե ի՞նչը այդպես գրավեց քո ուշադրությունը:

Ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Գոնե ասա՛, թե ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին։

2.Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:

Քառասուն – քառասունական, յոթանասուն – յոթանասունական, ութսուն – ութսունական, տասնութ – տասնութական, երկու հարյուր – երկու հարյուրական։

Այս հոլովները՝ կոչվում են բաշխական, քանի որ կարծես նրանց բաշխենք։

3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորսբ հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար (հեկտար) անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է (ստեղծագործություն) ցուցադրված (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները (դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում։

4.Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր: Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Իմ մշտական երազանքն է։
Քո ամենասպասված տոնն է։
Նրա համար նշանավոր իրադարձություն է։
Իր ձեռքերով ստեղծած մի հրաշք։
Մեր ակնկալիքներից վեր էր ստացվածը։
Ինչ անում եք՝ թող Ձեր սրտից բխի։

5. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական-
Սեռական-Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Տրական-
Բացառական-
Գործիական-
Ներգոյական-

Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին։

Հունվարի 29-փետրվարի 4-ը

Առաջադրանք 1

Հայոց պատմություն էջ 54-58-ը պատմել, պատասխանել էջ 58-ի հարցերին:

Դուրս գրել նոր հասկացություններըբառերը, գրել դրանց բացատրությունները:

Դուրս գրել թվականները, իրադարձությունները:

Ա1 | Հասկացություններ և անուններ

Բնութագրի՛ր:

Պարույր Սկայորդի • Երվանդ I Սակավակյաց • Տիգրան Երվանդյան • Կյուրոս Մեծ •
Դարեհ I • Քսենոփոն • սատրապ • արքայական ճանապարհ

Ա2 | Հիմնական գաղափարներ

ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել Հայաստանի գահին:

Քանի որ նա միացել էր Մարստանի և Բաբելոնի հետ դաշինքին, ոիր արդյունքում կործանվեց Ասորեստանը, նա պարգևատրվեց և դարձավ Հայոց թագավոր։

բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության պահպանման գործում:

Նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի
թագավորությունն էր վերահսկում։ Նաև Երվանդ I Սակավակյանցին հաջողվում է վերակազմավորել բանակը։


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։

Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար
Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ
տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու
համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։


Ա3 | Քննադատական մտածողություն

Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Երվանդական արքաներն իբրև մայրաքաղաք ընտրեցին Վան-Տոսպը։

Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց
ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:

Նրանց սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած
էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր
հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի
առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։

Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար «Արքայական ճանապարհը»։

Այդ ճանապարհով առևտուրներ էին իրականացնում։